Աջակցություն

Իրականացման մասին հաշվետվություն

Իրականացման մասին հաշվետվություն (4)

Արդյունքների մոնիտորինգն ու գնահատականը կարևոր փուլ են համարվում հիմնական արդյունքների ապահովման և Գործողությունների ծրագրի մշտապես կատարելագործման համար (այն դեպքում, երբ անհրաժեշտ կլինի կիրառել շտկմանն ուղղված քայլեր): Դաշնագրի ստորագրող կողմերը պարտավորվում են կանոնավոր կերպով ներկայացնել իրականացման մասին հաշվետվություն, որպեսզի ներկայացնեն ընդհանուր տեղեկություն CO2 արտանետումների կրճատման արդյունքների և ձեռնարկված քայլերի մասին: Այլ տեղեկատվություն կարելի է ստանալ Հակիրճ տեղեկատուից:

Կա Դաշնագրի ստորագրող կողմի մոնիտորինգի երկու տարբերակ.

 

1) Գործողությունների մասին հաշվետվություն

Գործողությունների ծրագրի ներկայացումից հետո ամեն երկու տարին մեկ Դաշնագրի ստորագրող կողմերը պետք է կատարեն իրականացված գործողությունների մոնիտորինգ՝ գործողությունների մասին հաշվետվության տեսքով: Այն ներառում է.  

Գործողությունների իրականացման կարգավիճակի մասին հաշվետվություն, հարմարվողականության գնահատման սանդղակի համապատասխան թարմացված տեղեկատվության տրամադրում, ռիսկերի և խոցելիության գնահատական, ինչպես նաև հարմարվողականությանն ուղղված քայլերի աղյուսակի թարմացում:

 

2) Ամբողջական հաշվետվություն

Գործողությունների ծրագրի ներկայացումից հետո ամեն չորս տարին մեկ Դաշնագրի ստորագրող կողմերը պետք է ներկայացնեն առավել քանակական հաշվետվություն, այն է՝ ամբողջական հաշվետվությունը.

Արտանետումների մոնիտորինգային կադաստր և կատարված քայլերի թվային արդյունքներ. օրինակ՝   էներգախնայողություն, վերականգնվող էներգիայի արտադրություն, CO2 արտանետումների կրճատում:

Հարմարվողականության գնահատման սանդղակին համապատասխան թարմացված տեղեկատվություն, ռիսկերի և խոցելիության գնահատական, ինչպես նաև հարմարվողականությանն ուղղված 3 հիմնական քայլերի արդիականացում:

 

Վերոնշյալ հաշվետվությանը ներկայացվող պահանջները նվազագույնն են, միևնույն ժամանակ և′ գործողությունների հաշվետվությունը, և′ ամբողջական հաշվետվությունը կարելի է ներկայացնել այն հաճախականությամբ, որը Ստորագրող կողմը համարում է նպատակահարմար, որպեսզի հասկանա, թե որքան հաջողակ է առաջ գնում իր պարտավորությունների կատարման ճանապարհին: Խնդրում ենք այցելել «Հակիրճ տեղեկատու մոնիտորինգի հարցերով» և «Քաղաքապետերի դաշնագիր կլիմայի և էներգիայի համար նախաձեռնության պահանջներ» բաժիններ, որոնք կարելի է գտնել Դաշնագրի կայքում:

Դաշնագիրը ստորագրող կողմերին անհրաժեշտ է օգտագործել հանձնման առցանց համակարգը, որը գտնվում է Դաշնագրի կայքում և ունի սահմանափակ հասանելիություն՝ «Իմ դաշնագիրը»: Այդ ընթացակարգը բաղկացած է հետևյալ քայլերից. 

 

  1. Ձեր նույնականացման տվյալների օգնությամբ մուտք գործեք «Իմ Դաշնագիրը» բաժին: Դուք կարող եք ցանկացած պահի վերականգնել գաղտնաբառը «գրանցվել» բաժնում:
  1. Անգլերեն լեզվով լրացրեք «Մոնիտորինգի համար նախատեսված ձևը»- սեղմեք «Իմ հաջողությունները» > «Սկսել» կամ «Մոնիտորինգի համար նախատեսված ձև» կոճակը գլխավոր էջի վերևի երկնագույն մենյուում: Ընտրեք՝ ուզո՞ւմ եք արդյոք մոնիտորինգ իրականացնել գործողությունների մասին հաշվետվությունների միջոցով (բացառությամբ Արտանետումների մոնիտորինգային կադաստրի), կամ Ամբողջական հաշվետվության միջոցով (կցելով առնվազն մեկ թարմ Արտանետումների մոնիտորինգային կադաստր): Խնդրում ենք հաշվի առեք, որ բոլոր կանաչ դաշտերը պարտադիր լրացման են: Նաև հիշեք, որ Դուք պետք է ներկայացնեք առնվազն երեք քայլ որպես հաջողված օրինակ:
  1. Ներբեռնեք Ձեր Մոնիտորինգային հաշվետվությունը (ընտրովի): Մոնիտորինգի համար նախատեսված ձևը լրացնելիս, եթե ցանկանում եք ներառել Ձեր Մոնիտորինգային հաշվետվության փաստաթուղթը, սեղմեք «Ներբեռնել մոնիտորինգային հաշվետվության փաստաթուղթը» կոճակը և այն ներբեռնեք PDF ձևաչափով: Եթե Դուք չեք ցանկանում դա անել, սեղմեք «Անցնել հանձնմանը» կոճակը:
  1. Առցանց հաստատեք Ձեր մոնիտորինգային հաշվետվության հանձնումը. սեղմեք «հանձնել», որպեսզի մոնիտորինգի համար Ձեր լրացրած ձևը պաշտոնապես լինի ընդունված: 2017 թ. ներդրվել է ձևի լրացուցիչ ստուգման համակարգ և այն հնարավորություն է տալիս գտնել սխալներն ու անհամապատասխանությունները: Դրա համար Ձեզ անհրաժեշտ է սեղմել «Տե′ս ծանուցումների ստուգաթերթիկը»: Համակարգը զուգահեռ կաշխատի առցանց դիմումների բազայում, որը մշակել և կառավարում է Եվրոպական Հանձնաժողովի միավորված հետազոտական կենտրոնը:

 

Խնդրում ենք օգտվել «Հաշվետվությունների ձեռնարկից», առցանց ձևի լրացման քայլերի մասին ձեռնարկից, որոնք տեղադրված են Դաշնագրի կայքում:

Մոնիտորինգի համար նախատեսված ձևի հանձնման ժամկետի երկարաձգման մասին հարցում ուղարկելու համար անհրաժեշտ է ներկայացնել հակիրճ բացատրություն, որի վրա էլ հիմնված է հարցումը: Այն պետք է ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեով: Երբ հարցումը բավարարվի, Դուք կստանաք հաստատում:  

 

Եթե Դուք անհատ ստորագրող կողմ եք (այսինքն՝ չեք ենթարկվում Դաշնագրի որևէ պաշտոնական համակարգողի).

 

Անհատ Ստորագրող կողմերին կարող է տրամադրվել ժամկետի 9-ամսյա երկարաձգում, եթե իրավիճակը չի գտնվում տեղական իշխանության վերահսկողության ներքո, եթե երկարաձգումը կապված է մոնիտորինգային հաշվետվության լրացման և դրա՝պաշտոնական ժամկետներում հանձնման հետ: 

 

Եթե Դուք ենթարկվում եք Դաշնագրի պաշտոնական համակարգողին.

 

Եթե Ձեզ աջակցում է Դաշնագրի պաշտոնական համակարգողը, ապա համակարգողը կարող է աջակցություն ստացող բոլոր ստորագրող կողմերի համար խնդրել ժամկետի 18-ամսյա երկարաձգում: 

Բաժանորդագրվեք նորություններին