Աջակցություն

Դաշնագրի համակարգողներ

Դաշնագրի համակարգողներ (5)

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 12:33

Ովքե՞ր են Դաշնագրի համակարգողները

Written by

Դաշնագրի համակարգողները պետական մարմիններն են, որոնք ունեն իրավասություն և հնարավորություններ ստանձնել ռազմավարական կառավարում, Քաղաքապետերի դաշնագրի ստորագրող կողմերին և նախաձեռնությանը միանալ ցանկացող քաղաքապետարաններին տրամադրել տեխնիկական և ֆինանսական աջակցություն:

 

Ֆինանսական աջակցությունից բացի համակարգողներն ավանդաբար ստորագրող կողմերին օգնում են CO2 արտանետումների կադաստրի ստեղծման, և/կամ կլիմայի փոփոխությունների հետ կապված ռիսկերի գնահատման, ինչպես նաև ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ գործողությունների ծրագրի իրականացման հարցում:  

 

Եվրոպական հանձնաժողովը Դաշնագրի շրջանակներում ընդունում է երկու տեսակի համակարգողների. 

 

  • Դաշնագրի տարածքային համակարգողներն իշխանության ապակենտրոնացված մարմիններ են, ինչպես օրինակ՝ համայնքները, տեղական իշխանութան մարմինների խմբերը:
  • Դաշնագրի ազգային համակարգողները ազգային, պետական մարմիններ են, ինչպես օրինակ՝ էներգետիկ գործակալությունները և նախարարությունները:

 

Դաշնագրի համակարգողների ցուցակը ներկայացված է այստեղ:

Եվրոպական հանձնաժողովն ազգային և տարածքային համակարգողներին համարում է որպես Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակի հիմնական գործընկերներ, քանի որ նրանք ունեն կարևոր դերակատարություն ինքնավար տարածքներում տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապի հաստատման հարցում:

 

Դաշնագրի համակարգողներին առավել բնորոշ են հետևալ գործողությունները.

 

  • Քաղաքապետերի դաշնագրին միանալ ցանկացող համայնքների թվի աճի խթանում, ինչպես նաև արդեն անդամակցող քաղաքապետարաններին (ստորագրող կողմերին) աջակցություն:
  • Տեխնիկական և ռազմավարական աջակցություն այն քաղաքապետարաններին, որոնք ցանկանում են անդամակցել Դաշնագրին, սակայն չունեն բավարար ռեսուրսներ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ գործողությունների ծրագրերի պատրաստման համար:
  • Ֆինանսական աջակցություն ուղիղ ֆինանսավորման միջոցով (դրամաշնորհներ, սուբսիդիաներ և այլն) կամ տեխնիկական աջակցության համար մասնագետների տրամադրում:
  • Այլ ազգային/տարածքային համակարգողների և համակիրների հետ համագործակցություն համատեղ գործողությունների իրականացման նպատակով:
  • Քաղաքապետերի դաշնագրի միջոցառումներին մասնակցություն և այնպիսի միջոցառումների կազմակերպման աջակցություն, որտեղ կարելի է առաջ մղել Քաղաքապետերի դաշնագիր նախաձեռնությունը:
  • Կանոնավոր կերպով Եվրոպական հանձնաժողովին ներկայացնելու համար Դաշնագրի ռազմավարական նպատակների իրագործման և ստացված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում:

 

Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը Համակարգողի՝ նախաձեռնությանը մասնակցությունը կդադարեցնի այն դեպքում, եթե չկատարվեն վերոնշյալ պարտավորությունները:

Դաշնագրի համակարգողի առավելությունները տարաբնույթ են.

 

  • Հաստատում և ճանաչում Եվրոպական հանձնաժողովի կողմից:
  • Միջազգային մակարդակով լայնորեն լուսաբանում, հատկապես գործունեության մասին տեղեկատվության տարածում Դաշնագրի կայքում:
  • Եվրոպական գործընկերների հետ փորձի փոխանակման հնարավորություն:
  • Գիտական և տեխնիկական տեղեկատվության ստացում՝ կապված տարբեր գործիքների և մեթոդաբանության հետ:
  • Բանավիճային խմբերին, սեմինարներին և փորձի փոխանակման այլ հարթակներին մասնակցություն:
  • Տարածքային զարգացման կոնսոլիդացում և տեղական ինքնակառավարման մարմինների հնարավորությունների ամրապնդում:

 

Գործնականում Ձեր կազմակերպությունը՝ որպես Դաշնագրի համակիր ունի մուտքի հնարավորություն կայքի «Իմ դաշնագիրը» բաժին՝ պաշտպանված գաղտնաբառով: Ձեր կազմակերպությանը կտրամադրվի Դաշնագրի հանրույթի հետ տեղեկատվության և հիմնական տվյալների փոխանակման հարթակ,  ինչպես նաև կբարելավի Ձեր կազմակերպության տեսողական հասանելիությունը:

 

«Իմ դաշնագիրը» բաժնի միջոցով Դուք կկարողանաք.

 

  • Մշտապես թարմացնել Ձեր պրոֆիլը, ինչպես նաև այն տեղական իշխանությունների պրոֆիլները, որոնք կապված են Ձեր հետ,
  • Առաջարկել ստորագրող կողմերին միանալ Ձեր առցանց պրոֆիլին,
  • Հետևել Ձեզ ենթարկվող ստորագրող կողմի հաջողություններին (ԿԷԶԳԾ, ԿԷԶԿՊԳԾ, մոնիտորինգ...);
  • Ձեզ ենթարկվող ստորագրող կողմի ԿԷԶԳԾ գործողությունների ծրագրի հանձնման ժամկետի՝ 18 ամսով երկարաձգման հարցումի ուղարկում: Տե′ս ինչպես ուղարկել հարցում ժամկետի երկարաձգման մասին:
  • Ձեզ ենթարկվող ստորագրող կողմի մոնիտորինգի հաշվետվության հանձնման ժամկետի՝ 18 ամսով երկարաձգման հարցումի ուղարկում: Տե′ս ինչպես ուղարկել հարցում ժամկետի երկարաձգման մասին:
  • Ապահովել Ձեր լավագույն օրինակների հանրայնացումը (օրինակ՝ Ձեր կատարած հիմնական գործողությունները Դաշնագրի շրջանակներում և դրանից դուրս):
  • Ներուժի փոխանակման համար Հարթակում գտնվող օգտակար ռեսուրսների ներբեռնում և տարածում, ինչպես նաև խմբային քննարկումներին մասնակցություն,
  • Ձեր միջոցառումների մասին տեղեկատվության հրապարակում,
  • Դաշնագրի հանրույթի հետ ցանցային համագործակցություն (համաժողովներ, վեբինարներ, միջոցառումներ…) և ներշնչում այլ մասնակիցների գործունեությամբ:

 

Ներքին ցանցը (էքստրանետ) («Իմ դաշնագիր») և հրապարակային պրոֆիլը կհամադրվեն. տեղեկատվության մեծ մասը, որը Դուք կմուտքագրեք ներքին ցանց, կարտացոլվի նաև կայքում:

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 12:35

Ինչպե՞ս անդամակցել

Written by

Պետական կառավարման ցանկացած մարմին, որը ցանկանում է դառնալ Դաշնագրի պաշտոնական համակարգող, պետք է իրականացնի հետևյալ գործողությունները.

 

  • Դաշնագրին միանալու համար առցանց ձևի լրացում,
  • Համապատասխան պահանջները հաստատելուց հետո անհրաժեշտ է լրացնել հայտարարությունը, որը Ձեզ կուղարկվի, իսկ այն լրացնելուց հետո անհրաժեշտ է հայտարարությունն ուղարկել Աջակցման կենտրոն (Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։):

 

Համապատասխան ձևով հայտի լրացումից և ստորագրումից հետո Դուք ստանձնում եք պարտավորություններ: Դրանից հետո Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը կստեղծի Ձեր կազմակերպության առցանց պրոֆիլը, որը Ձեզ հնարավորություն կտա ակտիվ մասնակցություն ունենալ Դաշնագրի հանրույթում և կկարողանաք ավելի լավ աջակցել ձեր ասոցացված ստորագրող կողմերին:  

Ես ստորագրել եմ գործընկերության համաձայնագիր 2015թ. և դարձել եմ Դաշնագրի համակիր, արդյոք ինձ անհրաժե՞շտ է միանալ նոր նախաձեռնությանը:

 

Ոչ, Քաղաքապետերի դաշնագրի գործող համակիրները պարտավորություն չունեն միանալու նոր նախաձեռնությանը: Կազմակերպությունը պահպանում է իր կարգավիճակը և կարող է որոշում ընդունել թարմացնել իր պարտավորությունները՝ ուղղված 2030 թ. նպատակների իրականացմանը՝ ստորագրող կողմերին աջակցություն տրամադրելուն, ինչպես նաև մշակել հարմարվողականությանն ուղղված հետագա քայլերը: Սակայն Դուք պետք է խրախուսեք Ձեր տարածքում գտնվող ստորագրող կողմերին և Ձեզ ենթակա անդամներին միանալ նոր նախաձեռնությանը:

 

Ես դեռ Դաշնագրի համակիր չեմ և ցանկանում եմ միանալ նոր նախաձեռնությանը: Ինչպե՞ս դա անեմ:

 

Դաշնագրի համակրի կարգավիճակ ստանալու կամ Ձեր պարտավորությունները թարմացնելու համար այցելեք «Ինչպե՞ս հայտ ուղարկել» բաժին:

Բաժանորդագրվեք նորություններին