«EU4Energy» ծրագրի. իրականացման գործնական ուղեցույց

ԵՄ «EU4Energy» նախաձեռնությունն ընդգրկում է ԵՄ ողջ աջակցությունը, որը ուղղված է էներգիայի մատակարարմանը և անվտանգությանը, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացմանը և վերականգնվող էներգաիայի աղբյուրների օգտագործմանը Արևելյան գործընկեր երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Դա արվում է ֆինանսավորելով նախագծեր և ծրագրեր, որոնք օգնում են բարեփոխել էներգետիկ շուկաները և նվազեցնել ազգային էներգետիկ կախվածությունն ու սպառումը: Ավելի երկարաժամկետ հեռանկարում սա էներգիայի մատակարարումն ավելի հուսալի, թափանցիկ և մատչելի է դարձնում՝ այդպիսով նվազեցնելով էներգետիկ աղքատությունը և էներգիայի վճարները ինչպես քաղաքացիների, այնպես էլ մասնավոր հատվածի համար: