Չորեքշաբթի, 06 Մարտի 2019 14:29

Քաղաքապետերի դաշնագրի ցուցադրական նախագծեր (ՔԴ ՑՆ)

Written by
Rate this item
(0 votes)

Սկսած 2011 թվականից Քաղաքապետերի դաշնագիրն ակտիվ է Արևելյան գործըկերության երկրներում` քաջալերելով փոքր և մեծ քաղաքներին ստորագրել Դաշնագիրը և աջակցելով նրանց էներգախնայող գործողությունների պլանա­վոր­մամբ ու իրականացմամբ: Առ այսօր հարյուրավոր քաղաքապետեր են միացել դաշնագրին և մշակել իրենց Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրերը (ԿԷԶԳԾ).

 

Անգամ էներգախնայողության մեջ փոքր ներդրումները կարող են մեծ հատուցելիություն ունենալ մունիցիպալ մակարդա­կով՝ էներգասպառման (և CO2 արտանետումների) կրճատման, ավելի լավ տեղական հանրային ծառայությունների և նաև տեղերում ռեզիդենտների համար ավելի մեծ հարմարավետության տեսքով:

 

Քաղաքապետերի դաշնագիրը պլանավորողները ցանկանում էին Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ)  հետ մեկտեղ ցուցադրել, թե ինչպես սրան հասնել ԱլԳ քաղաքներում, որոնք իրագործում են ԿԷԶԳԾ-ներ: Այսպիսով 2014 թվականին նրանք «Քաղաքային ցուցադրելի կայուն նախագծեր» ծրագրի սկիզբը դրեցին, որը այժմ հայտնի են՝ որպես «Քաղաքապետերի դաշնագրի ցուցադրական նախագծեր» ծրագիր:

 

Ծրագիրը ներառում է`

  • Դրամաշորհային բաղկացուցիչը՝ 17 ծրագրով (ներգրավված 19 տեղական վարչակազմ) I փուլում (2014-2019 թթ.) և 14 ծրագրով (ներգրավված 15 տեղական կառավարություն) II փուլում (2018-2021 թթ.), որոնց մունիցիպալ էներգետիկ ծրագրերի համար ֆինանսավորում է շնորհվել դրամաշնորհային հայտերի հրավերի հիման վրա.
  • Տեխնիկական, ընթացակարգային, հաղորդակցման և ցանցային աջակցություն Լվովի հատուկ աջակցության թիմի կողմից, ինչպես նաև տեխնիկական աջակցություն Եվրոպական Միության՝ Հետազոտությունների միավորված կենտրոնի կողմից (ՀՄԿ).
  • Ավելի դյուրին հասանելիություն էներգետիկ արդյունավետության և վերականգնվող էներգիայի աղբյուրներում ներդրումային ֆինանսական միջոցներին:

Իրենց մեջ ընդգրկելով ցուցադրական նախագծերի պայմանավորված ոգևորությունը և Աջակցության թիմի ու ՀՄԿ-ի կողմից փոխանցվող նոու-հաուն՝ ծրագրի նպատակն է ցույց տալ ԱլԳ մունիցիպալ կազմավորումներին, որ իմաստ ունի ներդրումներ կատարել էներգաարդյունավետության մեջ:

Read 545 times Last modified on Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021 12:21
More in this category: Ոգևորում »

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Բաժանորդագրվեք նորություններին