Չորեքշաբթի, 06 Մարտի 2019 14:30

Ոգևորում

Written by
Rate this item
(0 votes)

Քաղաքապետերի դաշնագրի ցուցադրական նախագծեր նախաձեռնությունը մշակվել է՝ ԱլԳ ողջ տարածաշրջանով մունիցիպալ կազմավորումներին ոգևորություն հաղորդելու համար: Համայնքները, որոնք ֆինան­սա­վորում են ձեռք բերում, ոչ միայն էներգաարդյունավետ միջամտություններ են կատարում փոքր և մեծ քաղաքներում, այլև միմյանց հետ ակտիվորեն կիսվում են փորձառությամբ, այդ թվում՝ ներառվող ծախսերի և առավելությունների, իրենց առջև ծառացող մարտահրավերների, ինչպես նաև նրա առ այն, թե ինչ պետք է համայնքները հաշվի առնեն՝ փորձելով իրենց քաղաքները ֆինանսապես և շրջակա միջավայրի առումով ավելի կայուն դարձնել:

 

Մունիցիպալ կազմավորումները տարածաշրջանի պետություններում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում, և Ուկրիանայում, հրավիրվել են ներկայացնելու ծրագրային հայտեր՝ 2 դրամաշնոր­հա­յին հրավերքով: Դրանք մեկնարկել են, համապատասխանաբար՝ 2014 թվականին և 2018 թվականին: Ընդհանուր ներկայացվել է 31 ծրագիր, որոնցից շատերը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ գործընկերություն են ներառում: Դրանցից ընտրվել են 17 ծրագիր՝ ՈՒկրաինայում, 4-ը՝ Մոլդովայում, 5-ը՝ Բելառուսում, 3-ը՝ Հայաստանում, 2-ը՝ Վրաստանում: Ծրագրերն արտացոլում են տարբեր էներգաարդյունավետ միջամտությունների բազմազանություն, որոնք ներառում են այնպիսի տեխնոլոգիաներ, որոնց որոշ մասը մենք  ներկայացնում ենք այստեղ:

 

Հանրային շինությունների էներգաարդյունավետության արդիականացում

 

Տարածաշրջանում համայնքային շատ շինություններ կառուցվել են մի ժամանակաշրջանում, երբ էներգիան էժան էր և առատ, կլիմայի փոփոխությունը դեռևս մեծ խնդիր չէր համարվում: Ժամանակները փոխվեցին և հանրային շինությունների ջեռուցումը դարձավ շատ ծախսատար: Որոշ դեպքերում ջեռուցում ընդհանրապես հնարավոր չէ, ինչը մեծ անհարմարություններ է ստեղծում շինությունից օգտվող մարդկանց համար: Դպրոցներում վատ ջեռուցումը համարվում է մեծ խնդիր. երեխաները ցրտի պայմաններում չեն կարողանում կենտրոնանալ, նրանք հաճախ են հիվանդանում և ստիպված են տանը մնալ:

 

Համապատասխան պարզ միջամտությունները, ինչպիսիք են, օրինակ, պատերի և տանիքի ջերմամեկուսացումը և պատուհանների փոխարինումը կրկնակի ապակիներով պատուհաններով, կարող են նպաստել դասասենյակի ջերմության պահպանմանը՝ դրանով իսկ ուսուցումը դարձնելով շատ ավելի հարմարավետ:

 

Սլավուտիչ (Ուկրաինա), Կանտեմիր (Մոլդովա), Թելավի (Վրաստան), Սպիտակ և Վայք (Հայաստան) և Օշմիանի (Բելառուս) համայնքներն իրականացնում են հանրային կառույցների արդիականացմանը վերաբերող ցուցադրական նախագծեր:

 

Լուսադիոդային փողոցային լուսավորում

 

Լուսադիոդային լամպերը և լուսատուները նախորդ լուավորման տեխնիկաների համեմատ առաջարկում են երկու հիմնական առավելություններ, ինչպիսիք են՝ նվազեցված էներգիայի սպառումը և սպասարկման ավելի ցածր ծախսերը: Չնայած որ լուսադիոդային լամպերն ավելի թանկ են, դրանք ավելի երկար են ծառայում և շատ ավելի քիչ էներգիա են սպառում:

 

ԱլԳ շատ քաղաքներում սահմանափակ բյուջեները դժվարին էին դարձնում լուսադիոդային փողոցային լուսավորմանը անցումը: Դաշնագրի Ցուցադրական նախագծերն այնպիսի քաղաքներում, ինչպիսիք էին Պոլոցկ և Բերյոզան (Բելառուս), Սամբիրը, Մենան և Չերնիվցին (Ուկրաինա), Կանտեմիրը և Կալարասին (Մոլդովա), այս նախնական ներդրումների համար օգտագործվեցին ծրագրի ֆինաանսավորում: Կարևոր է այն, որ նրանք ամբողջապես փաստաթղթավորում են ծախսերը, խնայումները և հետգնման ժամանակները՝ դրանով մյուս քաղաքներին օգնելով ավելի վստահելի առաջարկներ նախապատրաստել բանկերի, դոնորների և այլ ներդրողների համար:

 

Ջեռուցման համակարգեր

 

Ուկրաինայում ջեռուցման և ջրի տաքացման համար էներգիայի սպառումը  մոտավորապես կրկնակի բարձր է, քան ԵՄ երկրներում, և իրավիճակը նույնն է ԱլԳ մնացած գրեթե բոլոր երկրներում: Կենտրոնացված ջերմամատակարարման (ԿՋ) համակարգերը և ցանցերը հաճախ ժամկետանց են և վատ մեկուսացված և էներգիայի բաշխման ժամանակ կորցնում են ջերմության մոտ 30%-ը: Ընդհանուր առմամբ ածխով աշխատող ԿՋ համակարգերին է վերագրվում CO2-ի ընդհանուր արտանետումների 20%-ը և մեթանի 80%-ը: Էներգիայի ծախսերը, որոնք արհեստականորեն ցածր էին տասնամյակներ շարունակ, այժմ  վնաս են բերում շատ ԿՋ համայնքների՝ դրանով իսկ այդ համակարգերի ոլորտում ներդրումներին առաջնահերթություն տալով՝ և ֆինանսկան, և բնապահպանական կայունության առումներով:

 

Ժովկվա և Գոլա Պրիստան (Ուկրաինա) և Ֆեստելիտա (Մոլդովա) քաղաքները Ցուցադրական նախագծերի այն քաղաքներից են, որոնք ավելի շատ աշխատում են էներգաարդյունավետ ջեռուցման համակարգերի վրա:

 

Արևային էներգիա

 

Նախկին Խորհրդային միության, այժմ ԵՄ կազմի մեջ մտնող երկու երկրներ Եվրոպայում վերականգնվող էներգիայի ամենալավ իրականացնողներն են: Լատվիան 2011թ.-ին հզորացվել է վերականգնվողներով 33%-ով, իսկ Էստոնիան հասել է 25%-ի: Արևելյան գործընկերության տարածաշրջանի բոլոր երկրները վերականգնվող աղբյուրներից, ներառյալ՝ քամու և արևային էներգիայից էներգիայի արտադրության լավ պոտենցիալ ունեն: Ֆոտովոլտային էներգիայի գների իջեցումը նշանակում է, որ  արևային էներգիան  ավելի մատչելի  տարբերակ է ԱլԳ համայնքների և տնտեսությունների համար:

 

Երևանը, ինչպես նաև Արթիկ և Ապարան քաղաքները (Հայաստան) Ցուցադրական նախագծի այնպիսի քաղաքներ են, որոնք ամբողջապես կենտրոնացած են արևային էներգիայի վրա, իսկ Ֆեստելիտա (Մոլդովա) քաղաքը նույնպես ունի արևային էներգիայի բաղադրիչ:

Read 456 times Last modified on Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021 12:28

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Բաժանորդագրվեք նորություններին