Анна Деркач

Анна Деркач

Սիգնագիի քաղաքապետարանի Էրիսիմեդի մանկապարտեզում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների (տեղական կենսազանգվածով (պնդուկի կճեպ) աշխատող ժամանակակից ինքնավար ջեռուցման համակարգ, արևային ՖՎ և ջրատաքացուցիչ համակարգեր, շենքի ջերմամեկուսացում) ներդրում:

AM

Օզուրգեթիում փողոցային լուսավորության ժամանակակից համակարգի ներդրումը բարելավեց փողոցներում լուսավորության մակարդակը, նվազեցրեց էներգիայի սպառումը և էներգիայի վճարը, ինչպես նաև նվազեցրեց CO2 արտանետումները՝ դրանով իսկ նպաստելով Օզուրգեթիի քաղաքապետարանի կողմից «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարմանը:

AM

Բաշխիչ ցանցի սպասարկման գոտուց դուրս գտնվող լեռնային գյուղերի էլեկտրիֆիկացման համար ՖՎ միկրոէլեկտրական համակարգերի ներդրման ծրագիրն իրականացվել է Վրաստանի 87 գյուղերում և նպատակ ուներ վերացնել էներգետիկ աղքատությունը: Այն ֆինանսավորվել է Պետական բյուջեի միջոցներով և իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի տեխնիկական օժանդակությամբ:

AM

ՄԱԶԾ-ԳԷՀ «Շենքերում էներգախնայողության բարելավում» ծրագիրը, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, իրականացրեց Հայաստանում բազմաբնակարան շենքի առաջին մասշտաբային ջերմամեկուսացումը:

AM

Զուգդիդիի (Վրաստան) մանկապարտեզում ներդրվեց ժամանակակից կայուն ջեռուցման համակարգ, որը որպես վառելիք օգտագործում է տեղական կենսազանգվածը (պնդուկի կճեպը):

AM

Քիշնևում գտնվող յոթ հարկանի բազմաբնակարան շենքը Մոլդովայի Հանրապետությունում առաջին օրինակն է, որտեղ հին ջեռուցման և կենցաղային տաք ջրամատակարարման համակարգերն ամբողջությամբ վերափոխվել են և փոխարինվել համասեփականատերերի ասոցիացիայի Termoelectrica կենտրոնական ջեռուցման ընկերության և բնակարանների սեփականատերերի համատեղ ջանքերով:

AM

Մոլդովայի ամենաէներգախնայող հանրային շենքը DoReMiCi մանկապարտեզն է Կալարասիում (Քիշնևից 50 կմ հեռավորության վրա): Այն նախագծվել և կառուցվել է գերմանական պասիվ տան ստանդարտներին համապատասխան:

AM

Ուրբաթ, 06 Նոյեմբերի 2020 09:25

Տեղեկագիր, թողարկում №11

COVID-19 համաճարակի նոր իրողություններում ԱլԳ երկրների համայնքապետարաններին տրամադրված «CoM East» ծրագրի աջակցությունը գտնվում է 11-րդ թողարկման ուշադրության կենտրոնում: Չնայած բարդ իրավիճակին, Դաշնագրի ստորագրողները ցուցադրեցին այլընտրանքային, ստեղծագործական և նորարարական մոտեցումներ կանաչ վերականգնման և կայուն էներգետիկ ապագայի ճանապարհին: Տեղեկագիրը ներկայացնում է մի շարք մասնավոր վեբինարներ, դասընթացներ և այլ առցանց միջոցառումներ Դաշնագրի ստորագրողների, Համակարգողների և Աջակիցների համար, որոնք կազմակերպվել են «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետների կողմից Արևելյան գործընկերության վեց երկրներում, որպեսզի բարձրացնեն իրենց կարողությունները`ապահովելու իրենց համայնքների կայուն զարգացումը, ինչպես նաև կատարել էներգիայի և կլիմայի փոփոխության հարմարվողականության ստանձնած պարտավորությունները: Բացի այդ, Դուք կգտնեք տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի զարգացման հիմնական ցուցանիշները, կստանանք տեղեկատվություն ծրագրային առաջարկների շտեմարանի մասին, որի նպատակն է բարձրացնել տեղական (քաղաքային) ներդրումների թափանցիկությունը և կծանոթանաք ստորագրողների կողմից ԿԷԶԳԾ-ներում թույլ տրված ամենաբնորոշ սխալներին:

 

EN     RU

On October 15, 2020, Zaporizhzhia City Council joined the "Covenant of Mayors on Climate and Energy".

Բաժանորդագրվեք նորություններին