Анна Деркач

Анна Деркач

Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2020 15:22

«CoM East» ծրագրի գրաֆիկական ուղեցույցներ

Սույն ուղեցույցները տրամադրում են ԵՄ Քաղաքապետերի դաշնագրի պատկերանշանի, ԱլԳ Դաշնագրի լոգոյի և Դաշնագրի լոգոյի օգտագործման հիմնական կանոններն ու առանձնահատկությունները երկրներում, ինչպես նաև «EU4Energy» նախաձեռնության տեսանելիության պահանջները:

 

EN

ԵՄ «EU4Energy» նախաձեռնությունն ընդգրկում է  ԵՄ ողջ աջակցությունը, որը ուղղված է էներգիայի մատակարարմանը և անվտանգությանը, ինչպես նաև էներգաարդյունավետության բարձրացմանը և վերականգնվող էներգաիայի աղբյուրների օգտագործմանը Արևելյան գործընկեր երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Դա արվում է ֆինանսավորելով նախագծեր և ծրագրեր, որոնք օգնում են բարեփոխել էներգետիկ շուկաները և նվազեցնել ազգային էներգետիկ կախվածությունն ու սպառումը: Ավելի երկարաժամկետ հեռանկարում սա էներգիայի մատակարարումն ավելի հուսալի, թափանցիկ և մատչելի է դարձնում՝ այդպիսով նվազեցնելով էներգետիկ աղքատությունը և էներգիայի վճարները ինչպես քաղաքացիների, այնպես էլ մասնավոր հատվածի համար:

 

EN

Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2020 15:21

CoM 2016. գրաֆիկական ուղեցույց

Այս ձեռնարկը ստեղծվել է այն նպատակով, որպեսզի ապահովի գրաֆիկական տարրերի ճիշտ օգտագործումն` ապահովելով Դաշնագրի տեսանելիությունը:

 

EN

Այս ձեռնարկը նախատեսված է ապահովելու, որ ԵՄ-ի կողմից  ամբողջությամբ կամ մասնակիորեն ֆինանսավորվող գործողությունները, ներառեն հաղորդակցական գործողություններ` ԵՄ աջակցության, դրա արդյունքների և դրա ազդեցության մասին իրազեկությունը բարձրացնելու համար:

 

EN

Հատուկ թողարկումը նվիրված է 2020թ.-ին ԵՄ կայուն էներգիայի շաբաթվա տոնակատարմանը , որն այդ տարի շատ անսովոր էր COVID-19 համաճարակի պատճառով: Ընդհանուր առմամբ, ԱլԳ երկրներում Դաշնագրին անդամակցող համայնքների կողմերի կողմից կազմակերպվել է 85 էներգիայի օր, հիմնականում թվային ձևաչափով: Տեղեկագիրն ամփոփում է Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի # EUSEW2020- ին մասնակցության հետ կապված հիմնական թվերը, ներառյալ գործունեության քանակն ու տեսակները, սոցիալական մեդիայի ներգրավումը, տարածաշրջանային վիկտորինան և հատուկ առցանց միջոցառումները, որոնք անցկացվում են «CoM East» ծրագրի կողմից: Դուք կիմանաք, թե ով է շահել ԵՄ կայուն էներգիայի երկրորդ մրցանակը Արևելյան գործընկերության համար և կիմանաք «Կարճ զրույց քաղաքապետի հետ» ֆլեշմոբի մասին, որում Դաշնագրի համայնքի ղեկավարները կիսվում են իրենց փորձով, թե ինչպես են նրանք նպաստում կայուն զարգացմանը և անցմանը դեպի կանաչ էներգիա:

 

EN     RU 

Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2020 12:24

Տեղեկագիր, թողարկում №9

2019թ.-ին Ուկրաինան, որը Արևելյան գործընկերության տարածաշրջանում Քաղաքապետերի դաշնագրի առաջատարն է, երկրում նշում է Դաշնագրի տասնամյակը: Տեղեկագրի իններորդ թողարկումը նվիրված է Ուկրաինայի քաղաքապետարանների փորձին և ձեռքբերումներին նախաձեռնության շրջանակներում, որոնք փոխեցին Եվրոպայի էներգետիկ կառուցվածքը և նրա քաղաքացիների վերաբերմունքը էներգիայի և կլիմայի նկատմամբ: Դուք կծանոթանաք  հիմնական փաստերին և թվերին, Ուկրաինայում Քաղաքապետերի դաշնագրի ստորագրողների հաղորդակցության և համագործակցության նոր գործիքի` Էներգիկ և կլիմայական անցման մունիցիպալ հարթակին, ինչպես նաև 17 ցուցադրական նախագծերին, որոնք իրականացվել են Ուկրաինայում «CoM-DeP» ծրագրի շրջանակներում: Տեղեկագիրը տեղեկացնում է նաև Թբիլիսիում Դաշնագրի երկու ծրագրերի համատեղ ղեկավարող կոմիտեի (ՂԿ) հանդիպման, ինչպես նաև ԱլԳ երկրներում Դաշնագրին անդամակցող համայնքների համար կազմակերպված կարողությունների ամրապնդման, տեղեկացման և աջակցման գործողությունների մասին:

 

EN     RU 

Ուրբաթ, 23 Հոկտեմբերի 2020 12:24

Տեղեկագիր, թողարկում №8

Կլիմայի և էներգետիկայի վերաբերյալ Քաղաքապետերի դաշնագրի մոլդովական ստորագրողները գտնվում են այս խնդրի քննարկման կենտրոնում: Ինչպե՞ս է դա գործում երկրում: Դուք կտեղեկանաք նախաձեռնության շրջանակներում Մոլդովայի համայնքների առաջընթացի մասին: Տեղեկագիրը ներկայացնում է City2City-ի գիտելիքների փոխանակման նոր ծրագիրը, որը վերջերս մեկնարկել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի թիմը կողմից` քաղաքապետարանների միջև փորձի փոխանակման հարթակ ստեղծելու համար: Տեղեկագիրը նաև տեղեկացնում է ԱլԳ երկրների մեծ մասում, այսպես կոչված, Քաղաքապետերի դաշնագիր ակումբի, Քաղաքապետարանների զարգացման համակարգման հարթակի առաջին հանդիպումների մասին: Բացի այդ, տեղեկագիրը համառոտ նկարագրում է Արևելյան գործընկերության երկրներում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի փորձագետների կողմից իրականացվող կարողությունների զարգացման, տեղեկատվության և հաղորդակցության կարևորագույն գործողությունները:

 

EN     RU 

Հինգշաբթի, 15 Հոկտեմբերի 2020 13:28

CoM East: Train-the-trainers workshop

On October 12-15, 2020the train-the-trainers workshop #2 was held on GoToMeeting platform.

Բաժանորդագրվեք նորություններին