Աջակցություն

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 11:40

Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի նորույթը

Written by
Rate this item
(0 votes)

Տեսլական, ձգտումները, աշխատանքի շրջանակը «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության մեկնարկը տրվեց 2015 թ. հոկտեմբերի 15-ին «Քաղաքապետերի դաշնագիր» և «Քաղաքապետերը հանուն հարմարվողականության» նախաձեռնությունների միավորման արարողության արդյունքում, որի ընթացքում հաստատվեց երկարաժամկետ տեսլականը և նոր պարտավորությունները մինչև 2030 թ.:

 

Այս նախաձեռնությունը սահմանում է թարմացված պարտավորություններ և փոխկապակցված հարցերի լուծմանն ուղղված երկարաժամկետ տեսլական: Մասնավորապես, խոսքը գնում է կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման, հարմարվողականության և ապահով, կայուն և բոլորի համար մատչելի էներգիայի մասին:

 

Նոր տեսլականը բաղկացած է երեք մասից և ներառում է.

 

  1. Մեր տարածքների դեկարբոնիզացիայի արագացում, ինչը թույլ կտա պահել գլոբալ տաքացման միջին մակարդակը 2°C-ից ցածր:
  2. Կլիմայի փոփոխության անխուսափելի ազդեցության նկատմամբ հարմարվողականության պոտենցյալի ընդլայնում այն կերպ, որը կնպաստի մեր տարածքների կայունությանը:
  3. Էներգաարդյունավետության բարձրացում և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործում մեր տարածքներում այնպես, որը կապահովվի անվտանգ, կայուն և ֆինանսապես մատչելի էներգիայի հասանելիություն:

 

Այս նախաձեռնությունը նաև առաջարկում է նոր «գլոբալ բաժին», որը խրախուսում է ստորագրող կողմերին կիսվել իրենց տեսլականով, արդյունքներով, փորձով և նոու հաուով տեղական և տարածքային իշխանությունների հետ ԵՄ տարածքում և նաև ԵՄ տարածքից դուրս ապակենտրոնացված համագործակցության ձևաչափով և գործընկեր քաղաքների համագործակցությամբ:  

 

Հանձնառություններ

Մինչև 2030 թ. ստորագրող կողմերը պարտավորվում են նվազեցնել ածխածնի արտանետումների ծավալներն իրենց տարածքներում առնվազն 30%-ով և ուժեղացնել դիմադրողականությունը կլիմայի փոփոխության նկատմամբ, ինչպես նաև ակտիվացնել սեփական ջանքերը, որոնք ուղղված են անվտանգ, կայուն և ֆինանսապես մատչելի էներգիայի ընդհանուր հասանելիության ապահովմանը:

 

Պարտավորությունները գործողությունների վերածելու համար յուրաքանչյուր ստորագրող կողմ պարտավորվում է ներկայացնել Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր ավագանու որոշումից և պաշտոնական ստորագրումից հետո երկու տարվա ընթացքում, ներառյալ հարմարվողականության վերաբերյալ պատկերացումների ակտիվացումը սեփական քաղաքականության, ռազմավարության և պլանների տեսքով:

Read 540 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Բաժանորդագրվեք նորություններին