Աջակցություն

Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի

Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի (2)

Տեսլական, ձգտումները, աշխատանքի շրջանակը «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության մեկնարկը տրվեց 2015 թ. հոկտեմբերի 15-ին «Քաղաքապետերի դաշնագիր» և «Քաղաքապետերը հանուն հարմարվողականության» նախաձեռնությունների միավորման արարողության արդյունքում, որի ընթացքում հաստատվեց երկարաժամկետ տեսլականը և նոր պարտավորությունները մինչև 2030 թ.:

 

Այս նախաձեռնությունը սահմանում է թարմացված պարտավորություններ և փոխկապակցված հարցերի լուծմանն ուղղված երկարաժամկետ տեսլական: Մասնավորապես, խոսքը գնում է կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման, հարմարվողականության և ապահով, կայուն և բոլորի համար մատչելի էներգիայի մասին:

 

Նոր տեսլականը բաղկացած է երեք մասից և ներառում է.

 

  1. Մեր տարածքների դեկարբոնիզացիայի արագացում, ինչը թույլ կտա պահել գլոբալ տաքացման միջին մակարդակը 2°C-ից ցածր:
  2. Կլիմայի փոփոխության անխուսափելի ազդեցության նկատմամբ հարմարվողականության պոտենցյալի ընդլայնում այն կերպ, որը կնպաստի մեր տարածքների կայունությանը:
  3. Էներգաարդյունավետության բարձրացում և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործում մեր տարածքներում այնպես, որը կապահովվի անվտանգ, կայուն և ֆինանսապես մատչելի էներգիայի հասանելիություն:

 

Այս նախաձեռնությունը նաև առաջարկում է նոր «գլոբալ բաժին», որը խրախուսում է ստորագրող կողմերին կիսվել իրենց տեսլականով, արդյունքներով, փորձով և նոու հաուով տեղական և տարածքային իշխանությունների հետ ԵՄ տարածքում և նաև ԵՄ տարածքից դուրս ապակենտրոնացված համագործակցության ձևաչափով և գործընկեր քաղաքների համագործակցությամբ:  

 

Հանձնառություններ

Մինչև 2030 թ. ստորագրող կողմերը պարտավորվում են նվազեցնել ածխածնի արտանետումների ծավալներն իրենց տարածքներում առնվազն 30%-ով և ուժեղացնել դիմադրողականությունը կլիմայի փոփոխության նկատմամբ, ինչպես նաև ակտիվացնել սեփական ջանքերը, որոնք ուղղված են անվտանգ, կայուն և ֆինանսապես մատչելի էներգիայի ընդհանուր հասանելիության ապահովմանը:

 

Պարտավորությունները գործողությունների վերածելու համար յուրաքանչյուր ստորագրող կողմ պարտավորվում է ներկայացնել Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր ավագանու որոշումից և պաշտոնական ստորագրումից հետո երկու տարվա ընթացքում, ներառյալ հարմարվողականության վերաբերյալ պատկերացումների ակտիվացումը սեփական քաղաքականության, ռազմավարության և պլանների տեսքով:

Ինչպես գործող ստորագրող կողմ, Դուք ևս ցանկացած պահի կարող եք ստորագրել նոր Դաշնագիր: Դրա համար անհրաժեշտ է Ավագանու կողմից համապատասխան որոշման ընդունում և նոր Դաշնագրին միանալու ստորագրված ձևաթղթի ներկայացում, որը կարելի է գտնել այստեղ:

 

Եթե դուք միացել եք Քաղաքապետերի դաշնագրին, բայց դեռ չեք սկսել Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի պատրաստումը.

 

Դրա փոխարեն դուք կարող եք Ձեր ջանքերն ուղղել Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի մշակմանը, որն ունի ժամանակային հստակ շրջանակ՝ մինչև 2030 թ., ինչպես նաև Ձեր ջանքերն ուղղել կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ դիմադրողականության ապահովման ուղղությամբ: ԿԷԶԿՊԳԾ հանձնման ժամանակ Ձեզ կխնդրեն ներկայացնել նոր Դաշնագրին անդամակցության ձև:

 

Եթե Դուք միացել եք Քաղաքապետերի դաշնագրին և արդեն ներկայացրել եք Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր.

 

Դուք պետք է կենտրոնանաք Ձեր ավագանու կողմից ընդունված՝ 2020 թվականի պարտավորությունների կատարման վրա, ինչպես նաև դրանց կատարման գնահատման վրա: Եթե Դուք ցանկանում եք ներկայացնել Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը (ԿԷԶԿՊԳԾ) մինչև 2020 թվականը, Ձեզ անհրաժեշտ է նախ հանձնել ԿԷԶԳԾ-ի իրականացման մասին մոնիտորինգի հաշվետվություն:

 

Յուրաքանչյուր գործող ստորագրող կողմ ինքն է որոշում կայացնում՝ կախված իր պլանավորման ցիկլերից, թե երբ է ցանկանում ստորագրել նոր պարտավորություններ և այդ կերպ պատրաստել ու հանձնել ԿԷԶԿՊԳԾ-ն:

 

Խնդրում ենք ուշադրություն դարձնել՝ այն տեղական իշխանության ներկայացուցիչները, որոնք արդեն ստորագրել են մինչև 2020 թ. պարտավորությունները և այժմ ցանկանում են ընդլայնել իրենց պարտավորությունները, պետք է «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռենությանն անդամակցության նոր ձևն ուղարկեն անմիջոպես Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեով, քանի որ առցանց գրանցումն այս դեպքում տեխնիկապես հնարավոր չէ:

Բաժանորդագրվեք նորություններին