Աջակցություն

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 11:55

Ի՞նչ է Արտանետումների ելակետային կադաստրը (ԱԵԿ)

Written by
Rate this item
(0 votes)

ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ պետք է մշակվեն տեղական իշխանության մարմինների տարածքում էներգիայի սպառման և ջերմոցային գազերի արտանետումների մասին արժանահավատ տեղեկությունների հիման վրա: Այդ պատճառով սկզբնական փուլում պետք է իրականացնել իրավիճակի և կառուցվածքի վերաբերյալ գնահատում: Այդ գնահատումը սկսվում է համայնքային տնտեսության համապատասխան սեկտորների էներգիայի սպառման մակարդակի գնահատումից և Արտանետումների ելակետային կադաստրի (ԱԵԿ) մշակումից, որը սահմանում է CO2 գազի արտանետումների կոնկրետ ծավալները կապված ելակետային տարում էներգիայի սպառման ծավալների հետ:  

ԱԵԿ-ն և CO2 արտանետումների գույքագրումն (եթե դրանք հասանելի են) այն հիմնական գործիքներն են, որոնք թույլ կտան տեղական իշխանություններին սահմանել գործողությունների առաջնահերթությունները և որոշել իրականացվող միջոցառումների արդյունավետությունը, որոնք ուղղված են ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը:

ԱԵԿ-ի մշակումը համարվում է ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ մշակման պարտադիր փուլ, ինչպես նաև անկյունաքարային Դաշնագրի շրջանակում պարտավորությունների կատարման հարցում: ԱԵԿ-ը պետք է ներառվի ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ ամբողջական տարբերակում, որը պաշտոնապես հաստատված կլինի տեղական իշխանության մարմնի կողմից:

 

ԱԵԿ հիմնական բնութագրիչները ներկայացված են ստորև.

 

  • ԱԵԿ-ն պետք է արտացոլի տեղական իրավիճակը, այսինքն՝ պետք է հիմնվի էներգիայի սպառման/արտադրման տեղական տվյալների մասին տեղեկատվություն վրա, որն անհրաժեշտ է կադաստրի պատրաստման համար: Գնահատականներն ու հաշվարկները, որոնք հիմնված են տեղական կամ ազգային միջինացված արժեքների վրա, չեն արտացոլի տեղերում իրական իրավիճակը (համայնքում), քանի որ մեծ մասամբ դրանք համարվում են հատուկ տարածքային բնութագրիչներ: Այսպիսի տվյալների վրա ստեղծված կադաստրը չի կարող համարվել հաշվետվության կարևոր կետ տեղական մարմինների ջանքերի արդյունավետության գնահատման համար, որոնք ուղղված են CO2 արտանետումների կրճատմանը:
  • Մեթոդաբանական մոտեցումներն ու հաշվարկների տվյալների աղբյուրները տարիների ընթացքում պետք է լինեն անփոփոխ: Դա նշանակում է, որ մեթոդաբանությունը, որն օգտագործվում է ԱԵԿ-ի մշակման համար, պետք է օգտագործվի նաև հետագա գույքագրումների համար, որոնք պարբերաբար անցկացվում են և արտանետումների նվազեցման գործընթացի մոնիտորինգի իրականացման նպատակ ունեն (Արտանետումների կադաստրի մոնիտորինգ):
  • ԱԵԿ-ն պետք է պարունակի այն սեկտորները, որտեղ տեղական իշխանության մարմինները պլանավորում են գործողություններ իրականացնել, ուղղված իրենց նպատակների իրականացմանը արտանետումների նվազեցման հարցում: Այսինքն՝ այն սեկտորները, որոնք CO2 արտանետումների կարևոր աղբյուրներ են (ԱԵԿ մեջ մտնող սեկտորների մանրամասն նկարագրությունը ներկայացված է ԿԷԶԳԾ պատրաստման ձեռնարկի երկրորդ գլխում: Տե′ս ներքևում):
  • ԱԵԿ-ն պետք է պարունակի արժանահավատ տեղեկություններ, կամ ծայրահեղ դեպքում լինի իրականության համարժեք ներկայացում (հնարավորության դեպքում առավելագույնս օբյեկտիվ ներկայացնի գոյություն ունեցող իրավիճակը):
  • Ելակետային տվյալների հավաքագրման գործընթացը, տվյալների աղբյուրներն ու ԱԵԿ հաշվարկի մեթոդաբանությունը պետք է փաստաթղթավորվի (դա կարելի է անել ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ պատրաստման ընթացքում, կամ ծայրահեղ դեպքում պահպանել անհրաժեշտ տվյաները տեղական իշխանության մարմնի փաստաթղթերում):
  • Արևելյան գործընկերության երկրների ստորագրող կողմերին առաջարկվում է ԱԵԿ-ում, ինչպես նաև հետագա կադաստրային աշխատանքներում, ներառել էներգետիկ ծախսերի մոնիտորինգը:

 

ԱԵԿ-ի պատրաստման մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Արևելյան Գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրների ԿԷԶԳԾ պատրաստման ձեռնարկից, Մաս 1 (Գլուխ 2) և Մաս 2՝ «Արտանետումների ելակետային կադաստր», որը պատրաստվել է 2014 թ. Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի կողմից:

Read 548 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Բաժանորդագրվեք նորություններին