Աջակցություն

Արտանետումների ելակետային կադաստր (ԱԵԿ)

Արտանետումների ելակետային կադաստր (ԱԵԿ) (7)

ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ պետք է մշակվեն տեղական իշխանության մարմինների տարածքում էներգիայի սպառման և ջերմոցային գազերի արտանետումների մասին արժանահավատ տեղեկությունների հիման վրա: Այդ պատճառով սկզբնական փուլում պետք է իրականացնել իրավիճակի և կառուցվածքի վերաբերյալ գնահատում: Այդ գնահատումը սկսվում է համայնքային տնտեսության համապատասխան սեկտորների էներգիայի սպառման մակարդակի գնահատումից և Արտանետումների ելակետային կադաստրի (ԱԵԿ) մշակումից, որը սահմանում է CO2 գազի արտանետումների կոնկրետ ծավալները կապված ելակետային տարում էներգիայի սպառման ծավալների հետ:  

ԱԵԿ-ն և CO2 արտանետումների գույքագրումն (եթե դրանք հասանելի են) այն հիմնական գործիքներն են, որոնք թույլ կտան տեղական իշխանություններին սահմանել գործողությունների առաջնահերթությունները և որոշել իրականացվող միջոցառումների արդյունավետությունը, որոնք ուղղված են ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը:

ԱԵԿ-ի մշակումը համարվում է ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ մշակման պարտադիր փուլ, ինչպես նաև անկյունաքարային Դաշնագրի շրջանակում պարտավորությունների կատարման հարցում: ԱԵԿ-ը պետք է ներառվի ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ ամբողջական տարբերակում, որը պաշտոնապես հաստատված կլինի տեղական իշխանության մարմնի կողմից:

 

ԱԵԿ հիմնական բնութագրիչները ներկայացված են ստորև.

 

  • ԱԵԿ-ն պետք է արտացոլի տեղական իրավիճակը, այսինքն՝ պետք է հիմնվի էներգիայի սպառման/արտադրման տեղական տվյալների մասին տեղեկատվություն վրա, որն անհրաժեշտ է կադաստրի պատրաստման համար: Գնահատականներն ու հաշվարկները, որոնք հիմնված են տեղական կամ ազգային միջինացված արժեքների վրա, չեն արտացոլի տեղերում իրական իրավիճակը (համայնքում), քանի որ մեծ մասամբ դրանք համարվում են հատուկ տարածքային բնութագրիչներ: Այսպիսի տվյալների վրա ստեղծված կադաստրը չի կարող համարվել հաշվետվության կարևոր կետ տեղական մարմինների ջանքերի արդյունավետության գնահատման համար, որոնք ուղղված են CO2 արտանետումների կրճատմանը:
  • Մեթոդաբանական մոտեցումներն ու հաշվարկների տվյալների աղբյուրները տարիների ընթացքում պետք է լինեն անփոփոխ: Դա նշանակում է, որ մեթոդաբանությունը, որն օգտագործվում է ԱԵԿ-ի մշակման համար, պետք է օգտագործվի նաև հետագա գույքագրումների համար, որոնք պարբերաբար անցկացվում են և արտանետումների նվազեցման գործընթացի մոնիտորինգի իրականացման նպատակ ունեն (Արտանետումների կադաստրի մոնիտորինգ):
  • ԱԵԿ-ն պետք է պարունակի այն սեկտորները, որտեղ տեղական իշխանության մարմինները պլանավորում են գործողություններ իրականացնել, ուղղված իրենց նպատակների իրականացմանը արտանետումների նվազեցման հարցում: Այսինքն՝ այն սեկտորները, որոնք CO2 արտանետումների կարևոր աղբյուրներ են (ԱԵԿ մեջ մտնող սեկտորների մանրամասն նկարագրությունը ներկայացված է ԿԷԶԳԾ պատրաստման ձեռնարկի երկրորդ գլխում: Տե′ս ներքևում):
  • ԱԵԿ-ն պետք է պարունակի արժանահավատ տեղեկություններ, կամ ծայրահեղ դեպքում լինի իրականության համարժեք ներկայացում (հնարավորության դեպքում առավելագույնս օբյեկտիվ ներկայացնի գոյություն ունեցող իրավիճակը):
  • Ելակետային տվյալների հավաքագրման գործընթացը, տվյալների աղբյուրներն ու ԱԵԿ հաշվարկի մեթոդաբանությունը պետք է փաստաթղթավորվի (դա կարելի է անել ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ պատրաստման ընթացքում, կամ ծայրահեղ դեպքում պահպանել անհրաժեշտ տվյաները տեղական իշխանության մարմնի փաստաթղթերում):
  • Արևելյան գործընկերության երկրների ստորագրող կողմերին առաջարկվում է ԱԵԿ-ում, ինչպես նաև հետագա կադաստրային աշխատանքներում, ներառել էներգետիկ ծախսերի մոնիտորինգը:

 

ԱԵԿ-ի պատրաստման մասին ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Արևելյան Գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրների ԿԷԶԳԾ պատրաստման ձեռնարկից, Մաս 1 (Գլուխ 2) և Մաս 2՝ «Արտանետումների ելակետային կադաստր», որը պատրաստվել է 2014 թ. Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի կողմից:

Ներկայումս գոյություն ունեն մի շարք գործիքներ, որոնք կիրառվում են տեղական արտանետումների կադաստրների ստեղծման համար:

 

Ուստի ստորագրող կողմերը կարող են ինքնուրույն ընտրել հաշվարկների կատարման մեթոդաբանությունն ու գործիքները: Սական նրանք պետք է վստահ լինեն, որ իրենց կողմից պատրաստվող կադաստրները համապատասխանում են այն հիմնական սկզբունքներին և պահանջներին, որոնք ներկայացված են Արտանետումների ելակետային կադաստրի և Տեղական արտանետումների կադաստրի պատրաստման համար և որոնք ամրագրված են ԿԷԶԳԾ պատրաստման ձեռնարկում, Մաս 2:

 

Նշում. ԿԷԶԳԾ մշակման ձեռնարկը հղում է կատարում միայն ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը: Այդ ուղեցույցը մնում է անփոփոխ ԿԷԶԿՊԳԾ շրջանակներում ԱԵԿ-ի մշակման համար:

Ելակետային տարին այն տարին է, որի հետ համեմատած պետք է մինչև 2020 (կամ 2030) թվականը CO2 արտանետումների կրճատում գրանցվի: Այսպիսով, կրճատումների ծավալը պետք է գնահատվի՝ ելակետային տարվա արտանետումների ցուցանիշների հետ համեմատությամբ: 

 

Ի տարբերությունայն առաջարկությունների, որոնք ներկայացված են եվրոպական երկրների համար ԿԷԶԳԾ մշակման ձեռնարկում (որոնց համար բազային տարին համարվում է 1990 թ.), Արևելյան Գործընկերության երկրների համայնքներին առաջարկվում է որպես ելակետային տարի ընտրել ամենավերջին տարին (2000 թ. հետո), որը համարվում է ամենադիտարժանը ներկայիս տնտեսական իրավիճակի համատեքստում և որի վերաբերյալ կարելի է գտնել արժանահավատ վիճակագրական տվյալներ:

 

Սրա ամենագլխավոր պատճառն այն է, որ Արևելյան Գործընկերության երկրների տեղական իշխանության մարմինները 1990 թ. համար Արտանետումների ելակետային կադաստրի մշակման համար անհրաժեշտ արժանահավատ վիճակագրական տվյալների փնտրման հարցում հաճախ են բախվում դժվարությունների (դրանց բացակայության պատճառով):

 

Եվրոպական երկրների ընտրված ելակետային տարին Արևելյան Գործընկերության երկրների համայնքների  հաշվարկներում որպես ելակետային տարի չհամարելու լրացուցիչ պատճառ է նաև այն, որ այն քաղաքները, որոնք ցանկանում են իրենց ԿԷԶԳԾ / ԿԷԶԿՊԳԾ -ներում ներառել արդյունաբերական հատվածը, չեն կարող դա անել, քանի որ հետխորհրդային երկրների մեծամասնությունը 1990-ականներին տնտեսական ճգնաժամ է ապրել, ինչի պատճառով այդ ժամանակահատվածում նրանց արդյունաբերական մակարդակը չի կարող համապատասխանել ներկայիս մակարդակին:  

 

Որոշ տեղական իշխանության մարմիններ, որոնք կարծում են, որ այլ գործոնների շարքում 2020 թ. բավականին քիչ ժամանակահատված է, որպեսզի իրականացնեն CO2 արտանետումների կրճատմանն ուղղված միջոցառումներ, կարող են իրենց համար ավելի երկար ժամկետ սահմանել (օրինակ՝ 2030թ.): Այդ դեպքում նրանք իրենց առաջ պետք է դնեն միջնաժամկետ նպատակներ 2020թ. համար, որպեսզի ապահովեն մյուս ստորագրող կողմերի հետ համադրելիություն:

Արտանետումների ելակետային կադաստրը պետք է կազմվի էներգիայի վերջնական սպառման տվյալների հիման վրա, թե ինչ են սպառում վերջնական սպառողները (ներառյալ էլեկտրաէներգիա, ջերմություն/ցուրտ և վառելիք) տեղական իշխանության մարմնի տարածքում:

 

Կադաստրում կարող է ներառվել նաև էներգիայի տեղական արտադրությունը, եթե ԿԷԶԿՊԳԾ-ում ներառված են համապատասխան գործողություններ (օրինակ՝ ֆոտովոլտային տեղակայանքներ, քամու էներգիա, կենտրոնացված ջեռուցում, էլեկտրաէներգիայի և ջերմության համակցված արտադրություն): ԿԷԶԳԾ մշակման ձեռնարկում ներկայացված է ավելի մանրամասն տեղեկատվություն այս տարբերակի մասին: Ուշադրություն դարձրեք, որ ԿԷԶԳԾ մշակման ձեռնարկն ուղղված է բացառապես արտանետումների մեղմմանը, սակայն այն կարող է օգտագործվել նաև որպես Արտանետումների ելակետային կադաստրի և ԿԷԶԿՊԳԾ պատրաստման օգտակար ձեռնարկ:

Տեղական մակարդակում Արտանետումների ելակետային կադաստրի պատրաստման ժամանակ կարող են կիրառվել հետևյալ երկու մեթոդները.

 

Տարածքային (ստանդարտ) կամ Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի մեթոդ, որը հաշվի է առնում բոլոր CO2 արտանետումները, որոնք տեղի են ունենում համայքնի տարածքում՝ էներգիայի վերջնական սպառման հետևանքով:

 

Կյանքի ցիկլի գնահատման մեթոդ, որը հաշվի է առնում վառելիքների/էլեկտրաէներգիայի ընդհանուր կյանքի ցիկլը և դրա հետ կապված բոլոր արտանետումները: Այս մեթոդը հաշվի է առնում ոչ միայն արտանետումները, որոնք տեղի են ունենում այս կամ այն էներգիայի կամ վառելիքի վերջնական օգտագործումից, այլև բոլոր այն արտանետումները, որոնք գրանցվում են էներգիայի մատակարարման շղթայում: Այսպիսով, նշված մեթոդը հաշվարկում է ոչ միայն քաղաքի տարածքում գրանցված արտանետումները, այլև արտանետումները քաղաքի տարածքից դուրս, օրինակ՝ արտանետումները փոխադրման և վերամշակման ընթացքում (օրինակ՝ մաքրում), վառելիքի, թափոնների, էներգրայի վերամշակման արտանետումներ և այլն:

Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները վերաբերում են համայնքների ամբողջ աշխարհագրական տարածքին: Հետևաբար, Արտանետումների ելակետային կադաստրը  պետք է հաշվի առնի գործունեության բոլոր սեկտորներում/ոլորտներում էներգիայի սպառումը:

 

Քաղաքապետերի դաշնագրի անկյունաքարային սեկտորները հետևյալներն են.

 

  • Համայնքային շենքեր, շինություններ և օբյեկտներ,
  • Երրորդային բնագավառի (ոչ համայնքային, օրինակ՝ ծառայությունների ոլորտ) շենքեր և շինություններ,
  • Բնակելի շենքեր,

 

Տրանսպորտ:

Նպատակ ունենալով ապահովել արդյունավետ վերահսկողություն էներգիայի սպառման և համայնքային իշխանության կողմից CO2 արտանետումների կրճատմանն ուղղված միջոցառումների իրականացման հարցում՝(ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, Գործողության ծրագրի վերանայման համար) խորհուրդ է տրվում, որպեսի Դաշնագիրը ստորագրող կողմերը կանոնավոր կերպով իրականացնեն Արտանետումների կադաստրի մոնիտորինգ: Դաշնագրի համատեքստում մոնիտորինգի իրականացման նվազագույն պահանջների համաձայն՝ պահանջվում է մոնիտորինգ իրականացնել առնվազն ամեն 4 տարին մեկ: Սակայն մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ Կադաստրի մոնիտորինգ իրականացնել տարին մեկ անգամ: Դա Ձեզ հնարավորություն կտա պատկերացում կազմել իրավիճակի փոփոխման դինամիկայի մասին: Այդպիսով, ամեն հաջորդ կադաստրային մոնիտորինգի արդյունքները կարող են համեմատվել Արտանետումների ելակետային կադաստրի ցուցիշների հետ, ինչը հնարավորություն կտա վերահսկել առաջընթացը համայնքային իշխանությունների՝ արտանետումների կրճատմանն ուղղված ջանքերի համատեքստում:

Բաժանորդագրվեք նորություններին