Աջակցություն

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 11:56

Ինչպե՞ս սահմանել CO2 արտանետումների ելակետային տարին

Written by
Rate this item
(0 votes)

Ելակետային տարին այն տարին է, որի հետ համեմատած պետք է մինչև 2020 (կամ 2030) թվականը CO2 արտանետումների կրճատում գրանցվի: Այսպիսով, կրճատումների ծավալը պետք է գնահատվի՝ ելակետային տարվա արտանետումների ցուցանիշների հետ համեմատությամբ: 

 

Ի տարբերությունայն առաջարկությունների, որոնք ներկայացված են եվրոպական երկրների համար ԿԷԶԳԾ մշակման ձեռնարկում (որոնց համար բազային տարին համարվում է 1990 թ.), Արևելյան Գործընկերության երկրների համայնքներին առաջարկվում է որպես ելակետային տարի ընտրել ամենավերջին տարին (2000 թ. հետո), որը համարվում է ամենադիտարժանը ներկայիս տնտեսական իրավիճակի համատեքստում և որի վերաբերյալ կարելի է գտնել արժանահավատ վիճակագրական տվյալներ:

 

Սրա ամենագլխավոր պատճառն այն է, որ Արևելյան Գործընկերության երկրների տեղական իշխանության մարմինները 1990 թ. համար Արտանետումների ելակետային կադաստրի մշակման համար անհրաժեշտ արժանահավատ վիճակագրական տվյալների փնտրման հարցում հաճախ են բախվում դժվարությունների (դրանց բացակայության պատճառով):

 

Եվրոպական երկրների ընտրված ելակետային տարին Արևելյան Գործընկերության երկրների համայնքների  հաշվարկներում որպես ելակետային տարի չհամարելու լրացուցիչ պատճառ է նաև այն, որ այն քաղաքները, որոնք ցանկանում են իրենց ԿԷԶԳԾ / ԿԷԶԿՊԳԾ -ներում ներառել արդյունաբերական հատվածը, չեն կարող դա անել, քանի որ հետխորհրդային երկրների մեծամասնությունը 1990-ականներին տնտեսական ճգնաժամ է ապրել, ինչի պատճառով այդ ժամանակահատվածում նրանց արդյունաբերական մակարդակը չի կարող համապատասխանել ներկայիս մակարդակին:  

 

Որոշ տեղական իշխանության մարմիններ, որոնք կարծում են, որ այլ գործոնների շարքում 2020 թ. բավականին քիչ ժամանակահատված է, որպեսզի իրականացնեն CO2 արտանետումների կրճատմանն ուղղված միջոցառումներ, կարող են իրենց համար ավելի երկար ժամկետ սահմանել (օրինակ՝ 2030թ.): Այդ դեպքում նրանք իրենց առաջ պետք է դնեն միջնաժամկետ նպատակներ 2020թ. համար, որպեսզի ապահովեն մյուս ստորագրող կողմերի հետ համադրելիություն:

Read 793 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Բաժանորդագրվեք նորություններին