Աջակցություն

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 12:05

Ի՞նչ է Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը (ԿԷԶԳԾ) կամ Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը (ԿԷԶԿՊԳԾ)

Written by
Rate this item
(0 votes)

Քաղաքապետերի դաշնագրին մինչև 2016թ. հոկտեմբեր միացած ստորագրող կողմերը պարտավորություն են ստանձնել մշակել և իրականացնել Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր (ԿԷԶԳԾ) մինչև 2020 թ., քանի որ մինչև 2020թ. գործող Դաշնագիրը դիտարկում է միայն էներգիայի ոլորտը և կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման գործողությունները:  «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նոր նախաձեռնությանը  միացած համայնքները պատասխանատվություն են ստանձնում պատրաստել Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր (ԿԷԶԿՊԳԾ), որն ուղղված է ոչ միայն էներգիայի և կլիմայի փոփոխությա ազդեցության մեղմման ոլորտների խնդիրներին, այլ նաև հարմարվողականությանը՝ մինչև 2030 թ.:

 

Գործողությունների ծրագիրը (ինչպես ԿԷԶԳԾ, այնպես էլ ԿԷԶԿՊԳԾ), այն հիմնարար փաստաթուղթն է, որտեղ ներկայացված է այն, թե ինչպես է Դաշնագիրը ստորագրող կողմն իրագործելու պլանավորված գործողություններ և հասնելու իր նպատակներին: Գործողությունների ծրագիրը ներառում է ներկա իրավիճակի գնահատում, այսինքն՝ Արտանետումների բազային կադաստր, մասամբ քայլերը, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանը (ինչպես ԿԷԶԳԾ-ում, այնպես էլ ԿԷԶԿՊԳԾ-ում), ինչպես նաև Ռիսկի և խոցելիության գնահատականը հարմարվողականության հատվածում (միայն ԿԷԶԿՊԳԾ-ի համար): Բացի դրանից, գործողությունների ծրագրում պետք է հստակ սահմանված լինեն նպատակներն ու խնդիրները, պլանավորվող քայլերը և դրանց իրականացման ժամկետները, ինչպես նաև ստանձնած պարտավորություններն ու սպասվող արդունքները:

 

Գործունեության ոլորտ

 

Քաղաքապետերի դաշնագիրը վերաբերում է տեղական մակարդակում գործողություններին՝ տեղական իշխանությունների լիազորությունների շրջանակում: Այդ պատճառով սպասվում է, որ Դաշնագիրը ստորագրող կողմերը կգործեն իրենց մի քանի հնարավոր դերակատարումներով, կամ ողջ դերակատարությամբ.

 

  • Սպառող և օրինակ ծառայող. բոլոր տեղական իշխանությունները պատասխանատվություն են կրում էներգիայի սեփական սպառման համար: Միևնույն ժամանակ, նրանք կարող են օրինակ ծառայել մյուս սպառողների համար՝ կոչ անելով քաղաքացիներին և այլ հետաքրքրված կողմերին օգտագործել էներգիան ավելի արդյունավետ:
  • Պլանավորող, մշակող և կարգավորող. տեղական իշխանությունների բոլոր մարմինները, որպես կանոն, պատասխանատվություն են կրում քաղաքաշինական, տրանսպորտի և հողօգտագործման քաղաքականության համար: Նրանք ունեն հետևյալ լիազորությունները. օպտիմալացնել նոր շենքերի էներգաարդյունավետությունը, ձեռնարկել քայլեր, որոնք ուղղված են տրանսպորտի կայուն զարգացմանը, ինչպես նաև պլանավորել հարմարվողականության ռազմավարություն: Նրանք սահմանում են տրանսպորտի աշխատանքը, էներգաարդյունավետության ցուցիչները տարբեր ոլորտներում՝ օրինական որոշումների և նորմատիվ փաստաթղթերի ընդունման եղանակով:
  • Արտադրող և մատակարար. տեղական իշխանությունները կարող են գործունեություն ծավալել նաև որպես տեղական արտադրող և ծառայությունների մատակարար՝ խթանելով էներգիայի տեղական արտադրությունը և վերականգնվող էներգիայի օգտագործումը (օրինակ՝ ջերմության և էլեկտրականության համակցված արտադրություն ջերմաէլեկտրակենտրոնից, կենտրոնացված ջերմամատակարարման համակարգեր և այլն):
  • Խորհրդատու և ներշնչման աղբյուր. գործունեություն, որն ուղղված է տեղեկացվածության բարձրացմանը, համարվում է կարևոր նախապայման տեղի հանրության ներգրավվածության և կայուն էներգիայի ու կլիմայի զարգացման քաղաքականության աջակցման հարցում: Տեղական իշխանությունները կարող են գործել որպես խորհրդատու և կրթող մարմին քաղաքացիների և այլ հետաքրքրված կողմերի համար (օրինակ՝ ճարտարապետներ, շինարարներ և այլն):

 

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կապված կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման հարցի հետ, խնդրում ենք օգտվել ԿԷԶԳԾ մշակման ուղեցույցից:

 

Հարմարվողականության հետ կապված ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար օգտագործեք  Քաղաքային հարմարվողականության աջակցման ձեռնարկը:  

Read 732 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Բաժանորդագրվեք նորություններին