Աջակցություն

Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր (ԿԷԶԳԾ) / Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր (ԿԷԶԿՊԳԾ)

Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր (ԿԷԶԳԾ) / Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր (ԿԷԶԿՊԳԾ) (9)

Քաղաքապետերի դաշնագրին մինչև 2016թ. հոկտեմբեր միացած ստորագրող կողմերը պարտավորություն են ստանձնել մշակել և իրականացնել Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր (ԿԷԶԳԾ) մինչև 2020 թ., քանի որ մինչև 2020թ. գործող Դաշնագիրը դիտարկում է միայն էներգիայի ոլորտը և կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման գործողությունները:  «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նոր նախաձեռնությանը  միացած համայնքները պատասխանատվություն են ստանձնում պատրաստել Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր (ԿԷԶԿՊԳԾ), որն ուղղված է ոչ միայն էներգիայի և կլիմայի փոփոխությա ազդեցության մեղմման ոլորտների խնդիրներին, այլ նաև հարմարվողականությանը՝ մինչև 2030 թ.:

 

Գործողությունների ծրագիրը (ինչպես ԿԷԶԳԾ, այնպես էլ ԿԷԶԿՊԳԾ), այն հիմնարար փաստաթուղթն է, որտեղ ներկայացված է այն, թե ինչպես է Դաշնագիրը ստորագրող կողմն իրագործելու պլանավորված գործողություններ և հասնելու իր նպատակներին: Գործողությունների ծրագիրը ներառում է ներկա իրավիճակի գնահատում, այսինքն՝ Արտանետումների բազային կադաստր, մասամբ քայլերը, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանը (ինչպես ԿԷԶԳԾ-ում, այնպես էլ ԿԷԶԿՊԳԾ-ում), ինչպես նաև Ռիսկի և խոցելիության գնահատականը հարմարվողականության հատվածում (միայն ԿԷԶԿՊԳԾ-ի համար): Բացի դրանից, գործողությունների ծրագրում պետք է հստակ սահմանված լինեն նպատակներն ու խնդիրները, պլանավորվող քայլերը և դրանց իրականացման ժամկետները, ինչպես նաև ստանձնած պարտավորություններն ու սպասվող արդունքները:

 

Գործունեության ոլորտ

 

Քաղաքապետերի դաշնագիրը վերաբերում է տեղական մակարդակում գործողություններին՝ տեղական իշխանությունների լիազորությունների շրջանակում: Այդ պատճառով սպասվում է, որ Դաշնագիրը ստորագրող կողմերը կգործեն իրենց մի քանի հնարավոր դերակատարումներով, կամ ողջ դերակատարությամբ.

 

  • Սպառող և օրինակ ծառայող. բոլոր տեղական իշխանությունները պատասխանատվություն են կրում էներգիայի սեփական սպառման համար: Միևնույն ժամանակ, նրանք կարող են օրինակ ծառայել մյուս սպառողների համար՝ կոչ անելով քաղաքացիներին և այլ հետաքրքրված կողմերին օգտագործել էներգիան ավելի արդյունավետ:
  • Պլանավորող, մշակող և կարգավորող. տեղական իշխանությունների բոլոր մարմինները, որպես կանոն, պատասխանատվություն են կրում քաղաքաշինական, տրանսպորտի և հողօգտագործման քաղաքականության համար: Նրանք ունեն հետևյալ լիազորությունները. օպտիմալացնել նոր շենքերի էներգաարդյունավետությունը, ձեռնարկել քայլեր, որոնք ուղղված են տրանսպորտի կայուն զարգացմանը, ինչպես նաև պլանավորել հարմարվողականության ռազմավարություն: Նրանք սահմանում են տրանսպորտի աշխատանքը, էներգաարդյունավետության ցուցիչները տարբեր ոլորտներում՝ օրինական որոշումների և նորմատիվ փաստաթղթերի ընդունման եղանակով:
  • Արտադրող և մատակարար. տեղական իշխանությունները կարող են գործունեություն ծավալել նաև որպես տեղական արտադրող և ծառայությունների մատակարար՝ խթանելով էներգիայի տեղական արտադրությունը և վերականգնվող էներգիայի օգտագործումը (օրինակ՝ ջերմության և էլեկտրականության համակցված արտադրություն ջերմաէլեկտրակենտրոնից, կենտրոնացված ջերմամատակարարման համակարգեր և այլն):
  • Խորհրդատու և ներշնչման աղբյուր. գործունեություն, որն ուղղված է տեղեկացվածության բարձրացմանը, համարվում է կարևոր նախապայման տեղի հանրության ներգրավվածության և կայուն էներգիայի ու կլիմայի զարգացման քաղաքականության աջակցման հարցում: Տեղական իշխանությունները կարող են գործել որպես խորհրդատու և կրթող մարմին քաղաքացիների և այլ հետաքրքրված կողմերի համար (օրինակ՝ ճարտարապետներ, շինարարներ և այլն):

 

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կապված կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման հարցի հետ, խնդրում ենք օգտվել ԿԷԶԳԾ մշակման ուղեցույցից:

 

Հարմարվողականության հետ կապված ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար օգտագործեք  Քաղաքային հարմարվողականության աջակցման ձեռնարկը:  

Քանի որ Դաշնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները վերաբերում են տեղական իշխանությունների ամբողջ աշխարհագրական տարածքին, ապա գործողությունների ծրագիրը պետք է ներառի գործողություններ, որոնք ծածկում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորները:

 

Դաշնագրի ստորագրող կողմերը կարող են ազատորեն ընտրել իրենց գործունեության հիմնական ոլորտները: Ըստ էության, սպասվում է, որ գործողությունների ծրագրերի մեծամասնությունը կվերաբերի այն սեկտորներին, որոնք ընդգրկվել են Արտանետումների ելակետային կադաստրում, ինչպես նաև Ռիսկի և խոցելիության գնահատաման շրջանակներում (միայն ԿԷԶԿՊԳԾ-ի համար): Կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմմանն ուղղված քայլերը (և′ ԿԷԶԳԾ-ի և′ ԿԷԶԿՊԳԾ-ի համար). խորհուրդ է տրվում ներառել գործողություններ, որոնք ուղղված են Դաշնագրի անկյունաքարային սեկտորներին.

 

  • Հանրային շենքեր, շինություններ և օբյեկտներ
  • Երրորդային (ոչ համայնքնային) շենքեր, շինություններ և օբյեկտներ
  • Բնակելի շենքեր
  • Տրանսպորտ

 

Կարելի է նաև ներառել այլ ոլորտներում գործողությունները, օրինակ.

 

  • Արդյունաբերություն,
  • Էներգիայի տեղական արտադրություն,
  • Ջերմության/ցրտի տեղական արտադրություն
  • Այլ (օրինակ՝ գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնաբուծություն):

 

Հարմարվողականությանն ուղղված քայլեր (միայն ԿԷԶԿՊԳԾ-ի համար).

 

Այն սեկտորների սահմանումը, որոնք ազդեցություն են ունենում համայնքի կլիմայի փոփոխության հետևանքներին դիմակայության աճի վրա, կախված է տվյալ համատեքստից: Համապատասխանաբար, կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված լուրջ և նպատակաուղղված ռազմավարությունը ներառում է համայնքնային տնտեսության բոլոր ոլորտների՝ հարմարվողականությանն ուղղված քայլերը, որոնց վրա ազդեցություն է գործում կլիմային փոփոխությունը:

 

Ստորև թվարկված են այն կարևոր սեկտորները, որոնք կարող են օգնել բարելավել քաղաքի կայունությունը.

 

  • Ենթակառուցվածք,
  • Կոմունալ ծառայություններ,
  • Հողօգտագործման պլանավորում,
  • Շրջակա միջավայր և կենսաբազմազանություն,
  • Գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն,

 

Տնտեսություն:

Որպեսզի վստահ լինեք, որ արդեն գոյություն ունեցող գործողությունների ծրագիրը համապատասխանում է Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում սահմանված նվազագույն պահանջներին, անհրաժեշտ է ստուգել առկա փաստաթղթի համապատասխանությունը Դաշնագրի էներգիայի և կլիմայի փոփոխության մեղմման 10 հիմնական սկզբունքներին (տե′ս ԿԷԶԳԾ մշակման ուղեցույցը, էջ 8):

 

Գործողությունների ծրագիրը պետք է պարունակի հստակ հղում դեպի հիմնական այն պարտավորությունները, որոնք ստանձնում է տեղական ինքնակառավարման մարմինը միանալով Դաշնագրին, այսինքն՝ CO2 արտանետումների կրճատում նվազագույնը 20%-ով մինչև 2020 թ. և/կամ CO2 արտանետումների նվազեցում 30%-ով մինչև 2030թ., ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ դիմակայության բարձրացում (ԿԷԶԿՊԳԾ):

  

Ռազմավարական պարտավորություններն անհրաժեշտ է ներդնել կոնկերտ գործողությունների համատեքստ՝ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարով, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարով: Եթե Ձեր՝ արդեն գոյություն ունեցող գործողությունների ծրագիրը հաշվարկված է ավելի կարճաժամկետ կամ ավելի երկարաժամկետ կտրվածքով, քան Դաշնագրի ժամկետներն են (այսինքն՝ 2020-2030թ.թ.), ապա Ձեզ անպայման անհրաժեշտ է այն հարմարեցնել Դաշնագրի սահմանած ժամանակահատվածներին և Դաշնագրի նպատակը մուտքագրել Ձեր գործողությունների ծրագրի մեջ, որը կհաստատվի ավագանու կողմից:

 

Դրանից բացի, Ձեր գործողությունների ծրագրի սկզունքային դրույթների մասին պետք է տեղեկացնել առցանց ձևաթղթի միջոցով, որը կարող եք գտնել «Իմ դաշնագիրը» բաժնում: Խնդրում ենք կարդալ հաշվետվողականության հրահանգները, որը կարող եք գտնել գրադարանում:

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 12:08

Ե՞րբ հանձնել ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-երը

Written by

ԿԷԶԳԾ-ի հանձնման վերջնաժամկետը

 

Քաղաքապետերի դաշնագիրն ստորագրող կողմերը, որոնց հանձնառությունները կապված են 2020 թվականի հետ, պարտավորվում են ներկայացնել իրենց Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրերն ավագանու կողմից Դաշնագրին միանալու մասին որոշումն ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում, ինչպես դա նշված է անդամակցության փաստաթղթում:

 

ԿԷԶԿՊԳԾ հանձնման վերջնաժամկետը

 

«Քաղաքապետերը հանուն կլիմայի և էներգիայի» նոր նախաձեռնությանը միացած համայնքները, որոնց հանձնառությունները կապված է 2030 թվականի հետ, պարտավորվում են հանձնել իրենց Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերը, որոնք ներառում են հիմնական նպատակներն ու գործողություններն, ավագանու կողմից Դաշնագրին միանալու մասին  որոշման ընդունումից հետո երկու տարվա ընթացքում, ինչպես այն սահմանված է անդամակցության փաստաթղթում:  

Ձեր ԿԷԶԳԾ-ն ներկայացնեու համար անհրաժեշտ է.

 

Պետական լեզվով մշակված Ձեր ԿԷԶԳԾ փաստաթուղթը պետք է հաստատվի ավագանու կողմից և ներբեռնվի Քաղաքապետերի դաշնագրի կայքում առկա համայնքի պրոֆիլում ՝ օգտագործելով փաստաթղթերի ներկայացման առցանց համակարգը, որը հասանելի է ռուսերեն և անգլերեն լեզուներով «Իմ դաշնագիր» (պահանջվում է գաղտնաբառ) բաժնում:  Միաժամանակ պետք է ԿԷԶԳԾ առցանց ձևը ներկայացնել անգլերեն լեզվով: Փաստաթղթի ներբեռնման ընթացակարգը պահանջում է հետևյալ քայլերը.

 

  1. «Իմ դաշնագիր» բաժնի մուտք գործում՝ մուտքի անվան (login) և գաղտնաբառի օգտագործմամբ: Դուք կարող եք մուտքի անունն ու գաղտնաբառը ստանալ ցանկացած պահի «Ստանալ գաղտնաբառ» բաժնում:
  2. Դրանից հետո անհրաժեշտ է լրացնել ԿԷԶԳԾ ձևը անգլերեն լեզվով: Դա անելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Իմ գործողությունների ծրագիր» բաժինը > «ԿԷԶԳԾ ձև», գլխավոր էջի վերևի կապույտ մենյուում լրացնել հետևյալ երեք բաժինները՝ «Ընդհանուր ռազմավարություն», «Արտանետումների ելակետային կադաստր» և Ձեր «ԿԷԶԳԾ»: Բոլոր հատուկ ցուցումները ձևը լրացնելու համար նշված են կայքի գրադարանում:
  3. Ներբեռնել Ձեր ԿԷԶԳԾ-ն: Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել «Իմ գործողությունների ծրագիր» բաժին> «ԿԷԶԳԾ» և ներբեռնել Ձեր Գործողությունների ծրագիրը, համապատասխանաբար այն ձևով, ինչպես հաստատվել է Ձեր ավագանու կողմից (անհրաժեշտ է նաև ներբեռնել հարակից բոլոր փաստաթղթերը PDF ձևաչափով):
  4. Հաստատել ԿԷԶԳԾ առցանց ներբեռնումը: Անհրաժեշտ է սեղմել «Ներկայացնել իմ գործողությունների ծրագիրը» մենյուի վրա և հետևել ցուցումներին: Երկու փաստաթղթերն էլ (ԿԷԶԳԾ առցանց ձևն ու ԿԷԶԳԾ փաստաթուղթը) կներկայացվեն Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի քննարկմանը: ԿԷԶԳԾ գնահատման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացված է այստեղ:

 

Գործողությունների ծրագրերի առցանց ներկայացման (ներբեռման) ձևը ծառայում է որպես բազային համացանցային գործիք, որը կարող եք ինքնուրույն լրացնել: Այն Ձեզ հնարավորություն կտա տեղեկացնել ինչպես Արտանետումների ելակետային կադաստրի մասին, այնպես էլ ներկայացնել Ձեր ԿԷԶԳԾ-ի հիմնական տարրերը:  ԿԷԶԳԾ-ի ներկայացումից հետո, Ձեր տվյալների արժանահավատությունը կստուգվի Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի կողմից: Ձեր ԿԷԶԳԾ առցանց ձևի հաստատվելուց հետո, Գործողության ծրագրի մասին հիմնական տեղեկատվությունը կհրապարակվի Քաղաքապետերի դաշնագրի վեբ-կայքի Ստորագրող կողմի՝ «Ձեր պրոֆիլ» բաժնում:

Հարևանությամբ գտնվող համայնքները, որոնք միացել են Քաղաքապետերի դաշնագրին և ցանկություն ունեն մշակել համատեղ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-եր, դա կարող են անել՝ ընտրելով ստորև ներկայացված երկու տարբերակներից մեկ.

 

Տարբերակ 1

 

-Կլիմայի փոփոխության մեղմում. խմբի յուրաքանչյուր ստորագրող կողմ պատասխանատվություն է վերցնում նվազեցնել CO2 արտանետումները (ԿԷԶԳԾ): Այդ դեպքում խումբը կարող է ներկայացնել ընդհանուր (համատեղ) ԿԷԶԳԾ, սակայն խմբի մեջ եղած համայնքները չեն կիսում ընդհանուր նպատակը CO2 արտանետումների նվազեցման հարցով, որը մնում է նպատակ (թիրախ) Քաղաքապետերի դաշնագիրը ստորագրող յուրաքանչյուր կողմի համար: Քանի որ արտանետումների ծավալների կրճատումը մնում է անհատական պարտականություն, ուստի ստորագրող քաղաքներից յուրաքանչյուրը լրացնում է իր անձնական ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ առցանց ևը, ներառյալ էներգիայի սպառման և CO2 արտանետումների անհատական տվյալները: CO2 գազի արտանետումների նվազեցումն, որը ստացվել է ընդհանուր գործողությունների արդյունքում և նույնականացվել է ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-երում, պետք է բաժանվի ստորագրող կողմերի կոնկրետ միջոցառումների միջև և հաշվի առնվի  ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ բոլոր ձևերում և բոլոր փաստաթղթերում: Համատեղ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ -ն պետք է հաստատված լինի յուրաքանչյուր ստորագրող համայնքի ավագանու կողմից (կամ նմանատիպ այլ մարմնի կողմից, որն իրավասու է նման որոշում կայացնել) և ներբեռնվի յուրաքանչյուր ստորագրողի անհատական առցանց հաշիվ (պրոֆիլ) «Իմ դաշնագիրը» բաժնի միջոցով: Տեղական իշխանության մարմինների անունները, որոնք ներառված են ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-երում, պետք է հստակ ներկայացված լինեն՝ ըստ գործողությունների: Համատեղ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-երի այսպիսի տարբերակը նկարագրված է ԿԷԶԳԾ մշակման ձեռնարկում՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով:  

-Հարմարվողականություն (բացառապես ԿԷԶԿՊԳԾ-ի համար). ստորագրող կողմերը կարող են որոշում կայացնել պատրաստել Ռիսկի և խոցելիության գնահատում և համապատասխան քայլեր ձեռնարկել համատեղ կամ անհատապես: Միանալով որպես համայնքների խումբ, այսինքն՝ տարբերակ 1-ի շրջանակում, յուրաքանչյուր համայնքապետարան գրանցվում է առանձին՝ տեղական իշխանության մարմնին ներկայացնելով տեղեկատվություն և ռեկվիզիտներ, բայց պարտադիր է նշել, որ համայնքների այս խումբը համատեղ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի տարբերակ 1-ով պարտականություն է վերցնում՝ նշում կատարելով  գրանցման առցանց ձևի համապատասխան վանդակում և լրացնելով համապատասխան քաղաքապետարանների անունները ֆորմուլյարի այն տեղերում, որտեղ անհրաժեշտ է:

 

Տարբերակ 2

 

Կլիմայի փոփոխության մեղմում. խմբում գտնվող ստորագրող կողմերը համատեղ պատասխանատվություն են ստանձնում կրճատել CO2 գազի արտանետումները: Այս դեպքում արտանետումների կրճատման պարտավորությունները բաժանվում են համայնքների խմբում ընդգրկված տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Հետևաբար ստորագրող կողմերի խումբը լրացնում է ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ մեկ ընդհանուր ձև: Համատեղ Գործողությունների ծրագիրը պետք է հաստատված լինի յուրաքանչյուր ստորագրող համայնքի ավագանու կողմից (կամ այլ համարժեք մարմնի կողմից, որն իրավասու է որոշումներ ընդունել) և պետք է ներբեռնվի խմբի համատեղ պրոֆիլ՝ «Իմ դաշնագիրը» բաժնի միջոցով: Տեղական ինքնակառավարման մարմինների անունները, որոնք ներառված են ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-երում,   ինչպես նաև նրանց ներդրման մակարդակը ընդհանուր ծրագրի իրականացման հարցում պետք է հստակ ներկայացված լինի ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ում: Այս թեմայով ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացված է ԿԷԶԳԾ-ի պատրաստման ձեռնարկի հավելված 1-ում:

 

Այս մոտեցումը ենթադրում է ուժեղ ներքին համագործակցություն հարևան վարչակազմերի համապատասխան կառույցների միջև, ինչն անհրաժեշտ է ընդհանուր նպատակներին հասնելու համար: Այս մոտեցման կիրառումը հիմնականում խորհուրդ է տրվում ոչ շատ մեծ, միջին քաղաքապետարաններին (որոնց բնակչության ընդհանուր թիվը չի գերազանցում 10000-ը), որոնք ունեն կադրերի և ֆինանսական ռեսուրսների պակաս, ինչպես նաև խորհուրդ է տրվում այն համայնքներին, որոնք ունեն ընդհանուր սահմաններ:

 

(Բացառապես ԿԷԶԿՊԳԾ-ի համար). Ստորագրող կողմերը կարող են որոշում կայացնել պատրաստել Ռիսկերի և խոցելիության գնահատական, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան քայլեր կամ համատեղ, կամ առանձին: Անդամակցելով որպես համայնքների խումբ տարբերակ 2-ի շրջանակում, անհրաժեշտ է ստեղծել միայն մեկ հաշիվ (պրոֆիլ): Տեղական ինքնակառավարման մարմնի մասին տեղեկատվության և դրա ռեկվիզիտների գրանցման դեպքում այդ ընդհանուր հաշիվը պետք է ներառի անդամակցության բոլոր անհատական ֆորմուլյարները: Դրանից բացի, անհրաժեշտ է ցույց տալ, որ համայնքների այս խումբը պատասխանատվություն է ստանձնում ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի տարբերակ 1-ով՝ նշում կատարելով առցանց գրանցման ձևի համապատասխան վանդակում, լրացնելով համապատասխան համայնքների անունները առցանց ձևի այն տեղերում, որտեղ անհրաժեշտ է:

 

Կարևոր տեղեկատվություն

 

Երկու դեպքերում էլ խստորեն պահանջվում է, որ «Ստորագրող կողմերի խումբը» նշի մի մասնագետի/իրականացնող անձի անուն, որը պատասխանատու է ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի մշակման և իրականացման աշխատանքերի համակարգման համար: Օրինակ՝ դա կարող է լինել ամենաակտիվ համայնքապետարաններից մեկը, ագլոմերացիա, քաղաքային տարածքների դեպքում կարող է լինել տեղական իշխանությունը, այն կարող է գործել որպես Դաշնագրի պաշտոնական համակարգող (տե′ս Դաշնագրի համակարգողների ցուցակը):

 

Եթե Դուք հետաքրքրված եք Քաղաքապետերի դաշնագրին անդամակցությամբ որպես «Ստորագրող կողմերի խումբ», ապա խնդրում ենք դիմել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի գրասենյակ (AppData/Local/Microsoft/Windows/Temporary%20Internet%20Files/Content.Outlook/AppData/Local/Microsoft/Windows/INetCache/Content.Outlook/ECUWZO94/Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։">Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։): Դաշնագրի գրասենյակն իրավունք ունի մերժել ցանկացած հայտ, որը չի բավարարում ԿԷԶԳԾ-ի մշակման ձեռնարկի Հավելված 1-ում սահմանված չափանիշներին (օրինակ՝ տարբերակ 2-ի համար կա պահանջ, որ խումբը պետք է ներառի փոքր և միջին համայնքներ, որոնք աշխարհագրական դիրքով գտնվում են իրար մոտ և որոնց բնակչությունը 10.000 բնակչից պակաս է):

 

Ներբեռնեք անդամակցության ձևը.

 

Ստորագրող կողմերի խումբ - տարբերակ 1. անգլերեն (en), ռուսերեն (ru)

Ստորագրող կողմերի խումբ - տարբերակ 2. անգլերեն (en), ռուսերեն (ru)

 

Անդամակցության ձևը պետք է ստորագրված լինի տեղական իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք խմբի անդամ են, և այդ գործընթացը պետք է հաջորդի յուրաքանչյուրի ավագանու կողմից որոշման ընդունմանն ու հաստատմանը:

Դաշնագրի ստորագրող կողմերը պետք է Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր (ԿԷԶԳԾ) ներկայացնեն մեկ տարվա ընթացքում, իսկ Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր (ԿԷԶԿՊԳԾ) պետք է ներկայացնեն երկու տարվա ընթացքում՝ սկսած Դաշնագրին պաշտոնապես միանալու տարվանից  (Դաշնագրին պաշտոնապես միանալու ամսաթիվը ավագանու որոշման ամսաթիվն է): Եթե ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ն չի կարող ավարտին հասցվել սահմանված ժամկետներում, ապա Դուք պետք է հարցում կատարեք ժամկետների երկարացման մասին: Դրա համար Ձեզ առաջարկվում է լրացնել առցանց հարցման ձև ժամկետի երկարացման մասին, որը հասանելի է «Իմ Դաշնագիրը» բաժնում (Քաղաքապետերի դաշնագրի վեբ-կայքի ընդհանուր ցանցում):

 

Եթե Դուք անհատ ստորագրող կողմ եք (չեք ենթարկվում տարածքային համակարգողին).

 

Հնարավոր է Ձեզ տրամադրվի ժամկետի 9 ամսով երկարացում, եթե կան խանգարող հանգամանքներ, որոնք տեղական իշխանությունների վերահսկողությունից դուրս են և որոնց պատճառով էլ հետաձգվում է ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի ներկայացումը:

 

Վերջնաժամկետը 9 ամսով երկարաձգելու ընթացակարգ.

 

- Անցեք «Իմ Դաշնագիրը» բաժին և մուտք գործեք Ձեր նույնականացման տվյալների միջոցով:

-Սեղմեք «Իմ գործողությունների ծրագիր» > «Հարցում ուղարկել ժամկետի երկարացման մասին» և լրացրեք ձևը (բոլոր դաշտերը, որոնք աստղանիշով * են նշված, պարտադիր լրացման դաշտեր են): Հարցումը պետք է պարունակի ժամկետի երկարաձգման հիմնական պատճառները:  

- Սեղմեք «Հարցում ուղարկել ժամկետի երկարաձգման մասին»: Դուք (և մյուս կոնտակտային անձինք, որոնք ասոցացվում են այս պրոֆիլի հետ) էլեկտրոնային փոստով կստանաք հաստատում մեկ օրվա ընթացքում:

 

Եթե Դուք ենթարկվում եք Դաշնագրի տարածքային համակարգողին, ապա Դուք կարող եք նրան խնդրել վերջնաժամկետի՝ 18 ամսով երկարաձգման մասին:

 

Վերջնաժամկետը 18 ամսով երկարաձգելու ընթացակարգ.

 

- Մուտք գործեք դեպի «Իմ Դաշնագիրը» բաժին, օգտագործելով Ձեր անձնական գաղտնաբառը:

-Սեղմեք «Իմ ստորագրող կողմերը» > «Հարցում ուղարկել ժամկետի երկարաձգման մասին» և լրացրեք ձևը (բոլոր դաշտերը, որոնք աստղանիշով * են նշված, պարտադիր լրացման դաշտեր են): Հարցումը պետք է պարունակի ժամկետի երկարաձգման հարցում ուղարկելու հիմնական հիմքերը և կարճ նկարագրություն այն մեխանիզմների, ծառայությունների մասին, որոնք մշակվել են ԴՏՀ-ի կողմից ստորագրող կողմերի աջակցության համար:

 -Սեղմեք «Ժամկետի երկարաձգման մասին հարցում ուղարկել» կոճակը: Ժամկետի երկարաձգումը ավտոմատ կերպով կտրամադրվի ասոցացված քաղաքապետարաններին: Դուք (և ձեր տարածքի քաղաքապետարանները) էլեկտրոնային փոստով կստանաք հաստատում մեկ օրվա ընթացքում:

Եթե Դաշնագրի ստորագրող կողմը չի ուղարկել հարցում ժամկետի երկարաձգման մասին.

 

Ստորագրող կողմին հնարավորություն է տրվում մեկ անգամ երկարաձգել ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի հանձնման ժամկետը այն պայմանով, որ ստորագրող կողմը ինչպես որ պահանջվում է կլրացնի առցանց հարցման ձևը ժամկետի երկարացման մասին: Խնդրում ենք, ուշադրություն դարձնել հաճախ տրվող հարցերի «Ինչպե՞ս ուղարկել ձեր ԿԷԶԳԾ-ի հանձնման ժամկետի երկարաձգման մասին հարցում»:

 

Եթե Դաշնագրի ստորագրող կողմին արդեն տրամադրվել է ժամկետի երկարաձգում:  

 

Նախաձեռնության միջազգային հաջողությունը և վստահությունը կախված է պարտավորությունների կատարումից, որոնք ստանձնում են ստորագրող կողմերը: Եվրոպական հանձնաժողովը, ընդունելով այն ջանքերը, որոնք տեղական ինքնակառավարման մարմինները ներդնում են իրենց պարտավորությունների կատարման համար և հավատարիմ մնալով Քաղաքապետերի դաշնագրի՝ պայմանագիրը խզելու մասին պաշտոնական տեքստին (*), փաստաթուղթը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում դադարեցնում է ստորագրող կողմի գործունեությունը: Սակայն Քաղաքապետերի դաշնագրի գործող ստորագրող կողմի կարգավիճակը կարող է վերականգնվել ցանկացած պահի այն պայմանով, որ քաղաքապետարանը կատարի իր հիմնական պարտավորությունները և ինչպես որ հարկն է ներկայացնի գործողությունների ծրագիրն առցանց ռեժիմով մեր ընդհանուր ցանցի միջոցով («Իմ Դաշնագիր» բաժին):

____________________________________________________________

(*) Կարճ մեջբերում Դաշնագրի պաշտոնական տեքստից (էջ7):

Մասնակցության դադարեցում չկատարման դեպքում. Ստորագրող կողմերը համաձայն են, որ նրանք կզրկվեն նախաձեռնության մասնակցությունից Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակի կողմից նախապես ուղարկված գրավոր ծանուցման հիմքով, եթե վերոնշյալ փաստաթղթերը (այսինքն՝ Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը և դրանց իրականացման հաշվետվությունները) չներկայացվեն սահմանված ժամկետներում: Այսպիսի ընթացակարգն ապահովում է թափանցիկության ավելի բարձր մակարդակ և անաչառություն մյուս ստորագրող կողմերի համեմատությամբ, որոնք կատարում են իրենց պարտավորությունները:

_____________________________________________________________

Ծանոթագրություն. Նոր, ամբողջովին ավտոմատացված և թափանցիկ ընթացակարգի համաձայն՝ տեղեկատվությունն այն մասին արդյոք ստորագրող կողմը կատարո՞ւմ է իր պարտավորություները, հրապարակային է և գտնվում է ստորագրող կողմի անհատական պրոֆիլում. տե′ս Ստորագրող կողմերի ցուցակը: Այն դեպքում, երբ Ստորագրող կողմի անդամակցությունը դադարեցվում է, նրա պրոֆիլը դառնում է անհասանելի այսպիսի ծանուցմամբ՝ «Ստորագրող կողմի գործունեությունը դադարեցվել է. հանձնման ժամկետը լրացել է»:

Առցանց ձևաչափով Ձեր Գործողությունների ծրագրի հանձնումից հետո «Իմ Դաշնագիր» բաժնում Ձեր գործողությունների ծրագրի հաշվետվություններն ավտոմատ կերպով կներկայացվեն գրաֆիկի միջոցով Դաշնագրի վեբ-կայքում գտնվող Ձեր պրոֆիլում:  Բացի այդ, ցանկության դեպքում Ձեր կողմից ներբեռնված բոլոր փաստաթղթերը կարող են հասանելի լինել Ձեր հրապակային պրոֆիլում:

 

Դրանից հետո գործողությունների ծրագիրն ուղարկվում է գնահատման, որը կատարում է Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնը: Այն կստուգի Ձեր ծրագիրն՝ ըստ չափանիշների համապատասխանության և Ձեզ կուղարկի հաշվետվություն՝ մեկնաբանություններով:

 

Գնահատումը հիմնականում կատարվում է այն նկարագրության հիման վրա, որը ներկայացված է ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ առցանց ձևում: Այդ պատճառով Դաշնագրի բոլոր ստորագրող կողմերը պետք է ուշադրություն դարձնեն, որ ձևում ներկայացված տեղեկատվությունը համընկնի ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ փաստաթղթում ներկայացված տեղեկատվության հետ:

 

Պահանջվող չափանիշները հետևյալն են.

 

 

1) Գործողությունների ծրագիրը պետք է հաստատված լինի ավագանու կամ այլ համարժեք մարմնի կողմից:

2) Գործողությունների ծրագրում հստակորեն պետք է արտացոլված լինեն Դաշնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմման (այսինքն՝ CO2 գազի արտանետումների կրճատում առնվազն 30% մինչև 2030թ.) և հարմարվողականության հետ կապված:

3) Գործողությունների ծրագիրը պետք է հիմնված լինի Արտանետումների ելակետային կադաստրի արդյունքների և Կլիմայական ռիսկի ու խոցելիության գնահատականի (գնահատականների) վրա:

4) Կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքների մեղմման բաժնում Գործողությունների ծրագիրը պետք է ներառի գործունեության հիմնական սեկտորները (համայնքային շենքեր, շինություններ և օբյեկտնոր, ոչ համայնքային (ծառայության բնագավառի) շենքեր և շինություններ, բնակելի շենքեր և տրանսպորտ):

    ա) Արտանետումների ելակետային կադաստրը պետք է ներառի չորս անկյունաքարային սեկտորներից երեքը:

    բ) Գործողությունները, որոնք ուղղված են Կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմմանը, պետք է ներառեն չորս անկյունաքարային սեկտորներից առնվազն երկուսը:

 

Դաշնագրի Ստորագրող կողմի հետ կապ կհաստատեն, եթե համարեն, որ առցանց ձևն ամբողջական չէ կամ եթե անհրաժեշտ կլինի որոշ տեղեկատվություն ավելացնել:

 

Նշում.

 

ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ վերլուծության մոտավոր ժամկետը վեց ամիս է:

 

Ձեր գործողությունների ծրագրի գնահատականի մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար Դուք կարող եք կապ հաստատել Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի (ՈՒՄԿ) հետ հետևյալ հասցեով  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:

 

Եթե Ձեր գործողությունների ծրագրի համակարգմամբ զբաղվում է Ձեր երկրում Դաշնագրի համակարգողը, այդ դեպքում ՈՒՄԿ-ն կարող է կատարել խմբային վերլուծություն, որպեսզի ավելի հեշտությամբ ներկայացնի իր մեկնաբանությունները: Եթե Ձեր շրջանը/ռեգիոնը մշակել է համատեղ մոտեցում ստորագրող կողմերին Գործողությունների ծրագրի պատրաստման հարցում օգնելու համար, ապա խնդրում ենք Ձեզ կապ հաստատել ՈՒՄԿ-ի հետ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ (ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացված է այստեղ):

Բաժանորդագրվեք նորություններին