Աջակցություն

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 12:07

Կարո՞ղ է արդյոք արդեն իսկ գոյություն ունեցող տեղական կլիմայական և էներգետիկ ռազմավարությունը բավարար լինել ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի շրջանակում նախատեսված պահանջների բավարարման համար:

Written by
Rate this item
(0 votes)

Որպեսզի վստահ լինեք, որ արդեն գոյություն ունեցող գործողությունների ծրագիրը համապատասխանում է Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում սահմանված նվազագույն պահանջներին, անհրաժեշտ է ստուգել առկա փաստաթղթի համապատասխանությունը Դաշնագրի էներգիայի և կլիմայի փոփոխության մեղմման 10 հիմնական սկզբունքներին (տե′ս ԿԷԶԳԾ մշակման ուղեցույցը, էջ 8):

 

Գործողությունների ծրագիրը պետք է պարունակի հստակ հղում դեպի հիմնական այն պարտավորությունները, որոնք ստանձնում է տեղական ինքնակառավարման մարմինը միանալով Դաշնագրին, այսինքն՝ CO2 արտանետումների կրճատում նվազագույնը 20%-ով մինչև 2020 թ. և/կամ CO2 արտանետումների նվազեցում 30%-ով մինչև 2030թ., ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ դիմակայության բարձրացում (ԿԷԶԿՊԳԾ):

  

Ռազմավարական պարտավորություններն անհրաժեշտ է ներդնել կոնկերտ գործողությունների համատեքստ՝ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարով, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարով: Եթե Ձեր՝ արդեն գոյություն ունեցող գործողությունների ծրագիրը հաշվարկված է ավելի կարճաժամկետ կամ ավելի երկարաժամկետ կտրվածքով, քան Դաշնագրի ժամկետներն են (այսինքն՝ 2020-2030թ.թ.), ապա Ձեզ անպայման անհրաժեշտ է այն հարմարեցնել Դաշնագրի սահմանած ժամանակահատվածներին և Դաշնագրի նպատակը մուտքագրել Ձեր գործողությունների ծրագրի մեջ, որը կհաստատվի ավագանու կողմից:

 

Դրանից բացի, Ձեր գործողությունների ծրագրի սկզունքային դրույթների մասին պետք է տեղեկացնել առցանց ձևաթղթի միջոցով, որը կարող եք գտնել «Իմ դաշնագիրը» բաժնում: Խնդրում ենք կարդալ հաշվետվողականության հրահանգները, որը կարող եք գտնել գրադարանում:

Read 504 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Բաժանորդագրվեք նորություններին