Աջակցություն

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 12:14

Ի՞նչ է հաշվետվության ներկայացման ձևը

Written by
Rate this item
(0 votes)

Քաղաքապետերի դաշնագրի հաշվետվության ձևերը կառուցվածքային առումով ստորագրող կողմերին հնարավորություն են տալիս ընդհանրացնել իրենց գործողությունների ծրագրերի հիմնական տարրերը և մոնիտորինգի փուլում հետևել, որպեսզի դրանք իրականացվեն: Այդ ձևերը մշակել են Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը և Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնը տեղական և տարածքային մարմինների փորձագիտական խմբի հետ համատեղ:

 

Գործողությունների ծրագրի հանձնման (պետական լեզվով) ժամանակ ստորագրող կողմերը պետք է լրացնեն առցանց ձևը, որը կարելի է գտնել Դաշնագրի վեբ-կայքի սահմանափակ հասանելիություն ունեցող և վերահսկվող հատվածում. «Իմ դաշնագիրը» անգլերեն կամ ռուսերեն լեզվով: Միայն այս գործընթացի ավարտից հետո է տեղի ունենում Քաղաքապետերի դաշնագրին գործողությունների ծրագրի պաշտոնական հանձնումը:

 

ԿԷԶԳԾ  ձևը, որը տվյալ պահին օգտագործվում է Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում մինչև 2020 թ. հանձնառություններ ստանձնած համայնքների կողմից, պարունակում է հետևյալ հիմնական մասերը.

 

 

  • Ընդհանուր ռազմավարություն. այն սահմանում է CO2 գազի արտանետումների կրճատման ընդհանուր նպատակը, տեսլականը, աշխատակիցների տեղաբաշխումը և ֆինանսական հնարավորությունները, հետաքրքրված կողմերի և քաղաքացիներ ներգրավումը:
  • Արտանետումների կադաստրներ. դրանք ցույց են տալիս էներգիայի վերջնական սպառման ներկայիս մակարդակը և դրա հետ կապված CO2 գազի արտանետումները էներգակիրների և սեկտորների կտրվածքով:
  • Գործողությունների ծրագիր. այն ներկայացնում է հիմնական քայլերի ցանկը, որոնք ուղղված են ընդհանուր ռազմավարության իրագործմանը, ինչպես նաև ժամանակային շրջանակները, ստանձնած պարտավորությունները, սահմանված բյուջեն ու ազդեցության գնահատականը:

 

Խնդրում ենք ծանոթանալ վեբ-կայքում հասանելի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի իրականացման և մոնիտորինգի հաշվետվողականության հարցերով ուղեցույց» ձեռնարկի հետ՝ քայլերի հետ կապված համապատասխան ցուցումներ ստանալու համար:

 

Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների կողմից օգտագործած ԿԷԶԿՊԳԾ  ձևը, որը ներառում է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հետ կապված գործողություններ մինչև 2030 թ., բաղկացած է հետևալ մասերից.

 

Նախաբան.

 

  • Ռազմավարություն. այն ներկայացնում է ընդհանուր ռազմավարությունը, որն ուղղված է Դաշնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրագործմանը՝ կապված մեղմման և հարմարվողականության հետ: Այստեղ ներառված է նաև տեսլականը, CO2 գազի արտանետումների կրճատմանը և հարմարվողականությանն ուղղված նպատակ (ները), գործընկերների ներգրավման մոտեցումները, ֆինանսական հնարավորությունների նկարագրությունը և հետաքրքրված կողմերի և քաղաքացիների ներգրավման մոտեցումները:

 

Մաս 1. Էներգիա և կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում

 

  • Արտանետումների կադաստր. այն ցույց են տալիս էներգիայի վերջնական սպառման ներկայիս մակարդակը և դրա հետ կապված CO2 գազի արտանետումները էներգակիրների և սեկտորների կտրվածքով:  
  • Մեղմման միջոցառումներ. այստեղ ներկայացված է հիմնական քալերի ցանկը, որոնք ուղղված են ընդհանուր ռազմավարության իրագործմանը, ինչպես նաև ժամանակային շրջանակները, ստանձնած պարտավորությունները, սահմանված բյուջեն ու ազդեցության գնահատականը:

 

Մաս 2. Կլիմայի փոփոխության հարմարվողականություն

 

  • Հարմարվողականության գնահատման սանդղակ. այն ներկայացնում է կարճ ակնարկ հարմարվողականության գործընթացների հետ կապված տեղական իշխանությունների կատարած աշխատանքների իրավիճակի վերաբերյալ:  
  • Ռիսկ և խոցելիություն. ներկայացնում է պոտենցյալ սեկտորներն ու ռիսկի մակարդակը, որը կապված է կլիմայի փոփոխության հետ:
  • Հարմարվողականությանն ուղղված միջոցառումներ. ներկայացնում է այն հիմնական քայլերը, որոնք ուղղված են ընդհանուր ռազմավարության տեսլականին, ինչպես նաև ժամկետները, ստանձնած պարտավորությունները, սահմանված բյուջեն, սպասվող քայլերի ռիսկերն ու խոցելիությունը:
  • Ցուցանիշներ. օգտագործվում է որպես ստուգողական ցուցակ և ծառայում է որպես հարմարվողականության ու կլիմայի փոփոխության մեղմման տեղական համակարգային պլանի ստեղծման համար ներշնչման աղբյուր:

 

Խնդրում ենք մուտք գործել «Քաղաքապետերի դաշնագիր կլիմայի և էներգիայի համար»՝ վեբ-կայքի գրադարան քայլերի վերաբերյալ ցուցումներ ստանալու համար:

 

Ձևում ներառված հիմնական տեղեկատվությունը բերված է գրաֆիկական ձևաչափով, որը հետո հայտնվում է յուրաքանչյուր ստորագրող կողմի՝ Քաղաքապետերի դաշնագրի վեբ-կայքում գտնվող պրոֆիլում:

Read 534 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Բաժանորդագրվեք նորություններին