Աջակցություն

Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում հաշվետվությունների ներկայացման ձևերը

Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում հաշվետվությունների ներկայացման ձևերը (6)

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 12:14

Ի՞նչ է հաշվետվության ներկայացման ձևը

Written by

Քաղաքապետերի դաշնագրի հաշվետվության ձևերը կառուցվածքային առումով ստորագրող կողմերին հնարավորություն են տալիս ընդհանրացնել իրենց գործողությունների ծրագրերի հիմնական տարրերը և մոնիտորինգի փուլում հետևել, որպեսզի դրանք իրականացվեն: Այդ ձևերը մշակել են Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը և Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնը տեղական և տարածքային մարմինների փորձագիտական խմբի հետ համատեղ:

 

Գործողությունների ծրագրի հանձնման (պետական լեզվով) ժամանակ ստորագրող կողմերը պետք է լրացնեն առցանց ձևը, որը կարելի է գտնել Դաշնագրի վեբ-կայքի սահմանափակ հասանելիություն ունեցող և վերահսկվող հատվածում. «Իմ դաշնագիրը» անգլերեն կամ ռուսերեն լեզվով: Միայն այս գործընթացի ավարտից հետո է տեղի ունենում Քաղաքապետերի դաշնագրին գործողությունների ծրագրի պաշտոնական հանձնումը:

 

ԿԷԶԳԾ  ձևը, որը տվյալ պահին օգտագործվում է Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում մինչև 2020 թ. հանձնառություններ ստանձնած համայնքների կողմից, պարունակում է հետևյալ հիմնական մասերը.

 

 

  • Ընդհանուր ռազմավարություն. այն սահմանում է CO2 գազի արտանետումների կրճատման ընդհանուր նպատակը, տեսլականը, աշխատակիցների տեղաբաշխումը և ֆինանսական հնարավորությունները, հետաքրքրված կողմերի և քաղաքացիներ ներգրավումը:
  • Արտանետումների կադաստրներ. դրանք ցույց են տալիս էներգիայի վերջնական սպառման ներկայիս մակարդակը և դրա հետ կապված CO2 գազի արտանետումները էներգակիրների և սեկտորների կտրվածքով:
  • Գործողությունների ծրագիր. այն ներկայացնում է հիմնական քայլերի ցանկը, որոնք ուղղված են ընդհանուր ռազմավարության իրագործմանը, ինչպես նաև ժամանակային շրջանակները, ստանձնած պարտավորությունները, սահմանված բյուջեն ու ազդեցության գնահատականը:

 

Խնդրում ենք ծանոթանալ վեբ-կայքում հասանելի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի իրականացման և մոնիտորինգի հաշվետվողականության հարցերով ուղեցույց» ձեռնարկի հետ՝ քայլերի հետ կապված համապատասխան ցուցումներ ստանալու համար:

 

Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների կողմից օգտագործած ԿԷԶԿՊԳԾ  ձևը, որը ներառում է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հետ կապված գործողություններ մինչև 2030 թ., բաղկացած է հետևալ մասերից.

 

Նախաբան.

 

  • Ռազմավարություն. այն ներկայացնում է ընդհանուր ռազմավարությունը, որն ուղղված է Դաշնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրագործմանը՝ կապված մեղմման և հարմարվողականության հետ: Այստեղ ներառված է նաև տեսլականը, CO2 գազի արտանետումների կրճատմանը և հարմարվողականությանն ուղղված նպատակ (ները), գործընկերների ներգրավման մոտեցումները, ֆինանսական հնարավորությունների նկարագրությունը և հետաքրքրված կողմերի և քաղաքացիների ներգրավման մոտեցումները:

 

Մաս 1. Էներգիա և կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում

 

  • Արտանետումների կադաստր. այն ցույց են տալիս էներգիայի վերջնական սպառման ներկայիս մակարդակը և դրա հետ կապված CO2 գազի արտանետումները էներգակիրների և սեկտորների կտրվածքով:  
  • Մեղմման միջոցառումներ. այստեղ ներկայացված է հիմնական քալերի ցանկը, որոնք ուղղված են ընդհանուր ռազմավարության իրագործմանը, ինչպես նաև ժամանակային շրջանակները, ստանձնած պարտավորությունները, սահմանված բյուջեն ու ազդեցության գնահատականը:

 

Մաս 2. Կլիմայի փոփոխության հարմարվողականություն

 

  • Հարմարվողականության գնահատման սանդղակ. այն ներկայացնում է կարճ ակնարկ հարմարվողականության գործընթացների հետ կապված տեղական իշխանությունների կատարած աշխատանքների իրավիճակի վերաբերյալ:  
  • Ռիսկ և խոցելիություն. ներկայացնում է պոտենցյալ սեկտորներն ու ռիսկի մակարդակը, որը կապված է կլիմայի փոփոխության հետ:
  • Հարմարվողականությանն ուղղված միջոցառումներ. ներկայացնում է այն հիմնական քայլերը, որոնք ուղղված են ընդհանուր ռազմավարության տեսլականին, ինչպես նաև ժամկետները, ստանձնած պարտավորությունները, սահմանված բյուջեն, սպասվող քայլերի ռիսկերն ու խոցելիությունը:
  • Ցուցանիշներ. օգտագործվում է որպես ստուգողական ցուցակ և ծառայում է որպես հարմարվողականության ու կլիմայի փոփոխության մեղմման տեղական համակարգային պլանի ստեղծման համար ներշնչման աղբյուր:

 

Խնդրում ենք մուտք գործել «Քաղաքապետերի դաշնագիր կլիմայի և էներգիայի համար»՝ վեբ-կայքի գրադարան քայլերի վերաբերյալ ցուցումներ ստանալու համար:

 

Ձևում ներառված հիմնական տեղեկատվությունը բերված է գրաֆիկական ձևաչափով, որը հետո հայտնվում է յուրաքանչյուր ստորագրող կողմի՝ Քաղաքապետերի դաշնագրի վեբ-կայքում գտնվող պրոֆիլում:

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 12:15

Ո՞ր ֆորմատով է ձևը մատչելի

Written by

Քաղաքապետերի դաշնագրին գործողությունների ծրագրի պաշտոնական հանձնումը տեղի է ունենում առցանց ձևի միջոցով, որը տեղադրված է Դաշնագրի կայքի սահմանափակ հասանելիություն ունեցող հատվածում՝ «Իմ դաշնագիր»:

 

ԿԷԶԿՊԳԾ ձևի EXCEL տարբերակը տեղադրված է կայքի գրադարանում և այն կարելի է ներբեռնել: EXCEL տարբերակը առցանց ձևի օֆլայն աշխատանքային տարբերակն է, որն անհրաժեշտ է լրացնել անգլերեն կամ ռուսերեն լեզվով և հանձնել առցանց ռեժիմով: Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ EXCEL տարբերակում մուտքագրված տվյալները հնարավոր չէ տեղափոխել առցանց հարթակ և հակառակը:

Դաշնագրի ստորագրող կողմը, ներկայացնելով իր գործողությունների ծրագիրը, պետք է լրացնի Արտանետումների ելակետային կադաստր (ԱԵԿ) հատվածը՝ որպես իր լրացրած ձևի մի հատված: Բացի այդ, շատ ցանկալի է, որ նրանք ներառեն նաև իրենց հետագա կադաստրների մասին տեղեկատվություն, այսպես կոչված Արտանետումների մոնիտորինգային կադաստրում, եթե այդպիսիք ունեն (հիմնականում, ամենաթարմերը):

 

Օրինակ՝ Դաշնագրի մի քանի ստորագրող կողմեր ստեղծել են 1990 թվականի Արտանետումների ելակետային կադաստր, իսկ հետո իրենց գործողությունների ծրագրի ձևում ներառել են արտանետումների ավելի թարմ կադաստրներ: 

Եթե Դուք արդեն իրականացրել ենք արտանետումների կրճատմանն ուղղված միջոցառումներ, և արդյունքներն արդեն տեսանելի են՝ համեմատելով Արտանետումների ելակետային կադաստրի բազային տվյալները բազային կադաստրի վերջին տվյալների հետ, ապա Դուք կարող եք նկարագրել այդ գործողությունները նաև մոնիտորինգային հաշվետվություններում:  Պարտադիր չէ, որ իրականացված միջոցառումների մասին հաշվետվություն ներկայացնեք գործողությունների ծրագրի ձևում, քանի որ այդ փուլում Դուք դեռ պլանավորում եք միջոցառումներ, որոնք ուղղված են հիմնական նպատակի իրականացմանը: Եթե, այնուամենայնիվ, Դուք որոշեք նախորդ  գործողությունները ներառել գործողությունների ծրագրում, ապա կարող եք Ձեր ձևում ներառել դրանցից որոշները՝ որպես «Հաջողված փորձ»: Այդ քայլերը կարելի է ավելի մանրամասն լուսաբանել «Լավագույն փորձի» կատալոգում, որը գտնվում է Դաշնագրի կայքում:

Արտանետումների ծավալների կրճատման հաշվարկները (ԿԷԶԳԾ-ի համար մինչև 2020թ. և ԿԷԶԿՊԳԾ-ի համար մինչև 2030թ.) անհրաժեշտ է ներկայացնել «Գործողությունների ծրագրի հիմնական տարրերը» աղյուսակի վերջին սյունակում՝ առցանց ձևի մեջ: Դաշնագրի ստորագրող կողմերը կարող են որոշում ընդունել այս հաշվարկները կատարել կամ «համեմատելով բազային տարվա մակարդակի հետ» (տե′ս տարբերակ 1), կամ «հիմնվելով վերջին տարվա արդյունքների վրա՝ ըստ կադաստրի» (տե′ս տարբերակ 2):

 

***

Օրինակ՝

Բազային (ելակետային) տարի՝ 1990

CO2 արտանետումների ընդհանուր ծավալը ելակետային տարում՝ 1 միլիոն տոննա

CO2 արտանետումների կրճատման ընդհանուր նպատակ՝ 25% մինչև 2020 թ., այսինքն՝ 250 000 տոննա

CO2 արտանետումների ընդհանուր ծավալը 2009 թվականին՝ 900 000 տոննա՝ ըստ CO2 արտանետումների վերջին կադաստրի:

 

***

 

Տարբերակ 1. Վերցրեք Ձեր Արտանետումների ելակետային կադաստրի արդյունքները որպես հիմք և գնահատեք յուրաքանչյուր սեկտորի ներդրումը CO2 գազի արտանետումների կրճատման ընդհանուր նպատակին հասնելու գործում:

 

Այս տարբերակի համաձայն՝ CO2 արտանետումների գումարային կրճատումը, որը սպասվում է տարբեր սեկտորներում, պետք է համապատասխանի CO2 արտանետումների կրճատման ընդհանուր նպատակին: Վերոնշյալ օրինակում այդ թիվը 250,000 տոննան է:

 

Տարբերակ 2. Որպես հիմք վերցրեք Ձեր Արտանետումների վերջին կադաստրը և գնահատեք յուրաքանչյուր սեկտորի սպասվող ներդրումներն ու ջանքերը, որոնք դեռ անհրաժեշտ են 2020թ. ընդհանուր նպատակին հասնելու համար: Այս տարբերակի համաձայն՝ CO2 արտանետումների գումարային կրճատումը, որը սպասվում է տարբեր սեկտորներում, պետք է համապատասխանի մնացած ջանքերին: Վերոնշյալ օրինակում այդ թիվը 150.000 տոննան է, քանի որ Դուք արդեն 1990 թ. սկսած հասել եք CO2 արտանետումների կրճատման սահմանին՝ 100.000 տոննա, ուստի Դուք «միայն» նպատակադրվում եք CO2 գազի արտանետումների հետագա կրճատմանը՝ ընդհանուր 150.000 տոննայի մակարդակով: Այդ տարբերակը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե Դուք վերջերս կատարել եք արտանետումների կադաստրի մոնիտորինգ և դրա հաշվետվությունը ներկայացրել եք ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ ձևում:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

 

  • Այսպիսի հաշվարկները սեկտորալ մակարդակում պարտադիր են, հատկապես այն սեկտորներում, որտեղ նախատեսել եք քայլեր Ձեր գործողությունների ծրագրում:
  • Եթե Դուք բազային տարին ընտրել եք վերջին տարիներից, ուստի այս երկու տարբերակները պետք է հանգեցնեն նույնական թվերի ստացման: Այս տարբերակներն ուղղված էին նրան, որպեսզի թեթևացնեն քաղաքների աշխատանքը, որոնք ընտրել են բազային տարին վաղ անցյալից (օրինակ՝ 1990 թ.):

 

Գրաֆիկական արտահայտությունը, որը հիմնված է այս թվերի վրա, կհրապարակվի Քաղաքապետերի դաշնագրի կայքում՝ Ստորագրող կողմերի պրոֆիլներում:

 

Ձեր ԿԷԶԿՊԳԾ-ն ներկայացնեու համար անհրաժեշտ է.Ձեր ԿԷԶԿՊԳԾ-ն ներկայացնեու համար անհրաժեշտ է.

ԿԷԶԿՊԳԾ ներկայացման գործընթացը ներկայումս գտնվում է մշակման փուլում: Այս աշխատանքը ենթադրում է ԿԷԶԳԾ առցանց ներկայացման գոյություն ունեցող ձևի արդիականացումը՝ համայնքների մինչև 2030թ. հանձնառությունների և հարմարվողականության սկզբունքների ներառման նպատակով: 2016թ. ընթացքում

 

ԿԷԶԿՊԳԾ առցանց ձևը հասանելի կլինի Դաշնագրի էլեկտրոնային գրադարանում միայն EXCEL ֆորմատով: Դաշնագրի նոր ստորագրողները կարող են օգտագործել EXCEL տարբերակը, որպես աշխատանքային գործիք, ինչպես նաև 2017 թ. վերջին եռամսյակից հետո հասանելի դառցող հաշվետվությունների ներկայացման նոր ձևաչափի հետ ծանոթանալու նպատակով:

 

Միևնույն ժամանակ, նոր ստորագրողները կկարողանան վերբեռնել ցանկացած փաստաթղթեր, օրինակ, հարմարվողականության ռազմավարությունը, որպես ներկայում գործող ԿԷԶԳԾ-ի առցանց ձևի ներկայացման ընթացակարգի մաս: Նոր ստորագրող կողմերը կարող են նաև օգտագործել ԿԷԶԳԾ ներկա ձևը, որպեսզի ներկայացնեն տեղեկություն մինչև 2030թ. (2020թ. փոխարեն)  նախատեսված կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված միջոցառումների մասին: Այնուամենայնիվ, նրանք պետք է լրացնեն մնացած մասերը, որոնք վերաբերում են կլիմայի փոփոխության  հարմարվողականության, նրանից հետո, երբ ԿԷԶԿՊԳԾ ձևը հասանելի դառնա 2017թ.:

2020 և 2030 թթ. Քաղաքապետերի դաշնագրով սահմանված Ձեր պարտավորությունների կատարման ժամկետներն են: Այդ պատճառով էլ բոլոր Ստորագրող կողմերն իրենց նպատակները պետք է սահմանեն՝ հաշվի առնելով 2020 և/կամ 2030 թթ.: Օրինակ, եթե Ձեր տեղական իշխանության մարմինն իր առջևւ երկարաժամկետ նպատակ է դրել, որը դուրս է գալիս 2030թ. ժամկետներից,  ուստի բացի այդ պետք է սահմանել նաև միջնաժամկետ նպատակ 2020 կամ 2030 թվականի համար՝ Դաշնագրով սահմանված Ձեր պարտավորություններից կախված: ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ-ի ձևում Դուք ունեք հնարավորություն սահմանել նպատակը 2020, 2030 թվականի համար, ինչպես նաև ավելի երկարաժամկետ նպատակ (ընտրովի) Ձեր ընտրությամբ: Դա կարող եք կատարել «Ռազմավարություն» բաժնում:

Բաժանորդագրվեք նորություններին