Աջակցություն

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 12:38

Ինչո՞ւ է, այնուամենայնիվ, անհրաժեշտ, որպեսզի Տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները ներգրավվեն Քաղաքապետերի դաշնագրի աշխատանքներում:

Written by
Rate this item
(0 votes)

Քաղաքապետերի դաշնագրի պահանջների բավարարումը և Դաշնագրի սահմանած նպատակներին հասնելը պահանջում է ոչ միայն քաղաքական պարտավորություններ, այլև տեխնիկական ներուժ: Բազում տասնամյակների ընթացքում տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները շարունակում են խաղալ կարևոր դերակատարություն այդ ոլորտում, իսկ նրանց իմացություններն ու փորձը տեղական էներգետիկ քաղաքականության ոլորտում օգտակար է Դաշնագրի ստորագրող կողմերի համար: Այդ պատճառով Քաղաքապետերի դաշնագիրը լավ հնարավորություն է ստեղծում էներգետիկ գործակալությունների համար, որպեսզի նրանց դերակատարությունն ավելի մեծանա և նրանց կատարած գործողությունները ստանան ավելի մեծ տեսանելիություն:

 

Տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները կրկնակի դերակատարություն ունեն իրենց առաքելության շնորհիվ. առաջին՝ կազմակերպչի դեր են կատարում, որն աջակցում է Քաղաքապետերի դաշնագրի տարածմանը քաղաքներում և գյուղերում, երկրորդ՝ հանդես գալով որպես Դաշնագրի ստորագրող կողմերին տեխնիկական գիտելիքներ տրամադրող՝ հատկապես նրանց, որոնք չունեն բավարար ֆինանսական և/կամ մարդկային ռեսուրսներ Դաշնագրով սահմանված իրենց պարտավորությունների կատարման համար:

 

Տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները ստորագրում են իրենց տարածաշրջանների միայն պետական մարմինների հետ համագործակցության համաձայնագիր, որպեսզի նրանց աջակցեն Դաշնագրի նպատակների իրագործման հարցում: Տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները կարող են սերտորեն համագործակցել նաև Դաշնագրի համակարգողների և համակիրների հետ՝ հանդես գալով որպես «զինված թև» Դաշնագիրը ստորագրող կողմերին տեխնիկական աջակցության տրամադրման համար:

Read 499 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Բաժանորդագրվեք նորություններին