Աջակցություն

Տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալություններ

Տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալություններ (2)

Քաղաքապետերի դաշնագրի պահանջների բավարարումը և Դաշնագրի սահմանած նպատակներին հասնելը պահանջում է ոչ միայն քաղաքական պարտավորություններ, այլև տեխնիկական ներուժ: Բազում տասնամյակների ընթացքում տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները շարունակում են խաղալ կարևոր դերակատարություն այդ ոլորտում, իսկ նրանց իմացություններն ու փորձը տեղական էներգետիկ քաղաքականության ոլորտում օգտակար է Դաշնագրի ստորագրող կողմերի համար: Այդ պատճառով Քաղաքապետերի դաշնագիրը լավ հնարավորություն է ստեղծում էներգետիկ գործակալությունների համար, որպեսզի նրանց դերակատարությունն ավելի մեծանա և նրանց կատարած գործողությունները ստանան ավելի մեծ տեսանելիություն:

 

Տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները կրկնակի դերակատարություն ունեն իրենց առաքելության շնորհիվ. առաջին՝ կազմակերպչի դեր են կատարում, որն աջակցում է Քաղաքապետերի դաշնագրի տարածմանը քաղաքներում և գյուղերում, երկրորդ՝ հանդես գալով որպես Դաշնագրի ստորագրող կողմերին տեխնիկական գիտելիքներ տրամադրող՝ հատկապես նրանց, որոնք չունեն բավարար ֆինանսական և/կամ մարդկային ռեսուրսներ Դաշնագրով սահմանված իրենց պարտավորությունների կատարման համար:

 

Տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները ստորագրում են իրենց տարածաշրջանների միայն պետական մարմինների հետ համագործակցության համաձայնագիր, որպեսզի նրանց աջակցեն Դաշնագրի նպատակների իրագործման հարցում: Տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները կարող են սերտորեն համագործակցել նաև Դաշնագրի համակարգողների և համակիրների հետ՝ հանդես գալով որպես «զինված թև» Դաշնագիրը ստորագրող կողմերին տեխնիկական աջակցության տրամադրման համար:

Տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները կարող են հանդես գալ որպես «Դաշնագրի ազգային համակարգողներ»:

 

Տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները կարող են միանալ նախաձեռնությանը՝ ստորագրելով համապատասխան պարտավորություններ, որոնց համաձայն նրանք կաջակցեն տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց տարածքում: Ընթացակարգի մասին ավելին՝ այստեղ:

Բաժանորդագրվեք նորություններին