Աջակցություն

Տեղական էներգիայի և կլիմայի օրեր

Տեղական էներգիայի և կլիմայի օրեր (3)

Տեղական էներգիայի և կլիմայի օրերը տեղական մակարդակում իրականացվող միջոցառումներ են, որոնց նպատակն է բնակչության իրազեկվածության բարձրացումը էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի, էներգետիկ ու կլիմայական փոփոխությունների միջև կապերի մասին: Հիմնականում նույն ժամանակահատվածում անցկացվող Էներգիայի օրերն ընթանում են տարբեր քաղաքներում, կարող են տարբերվել միմյանցից, բայց սովորաբար դրանք ներառում են սեմինարներ, ցուցահանդեսներ, էքսկուրսիաներ և բաց դռների օրեր:

 

Էներգիայի օրեր կարող են անցկացվել այլ միջոցառումների հետ համատեղ (օրինակ՝ քաղաքների օրեր), որոնք կազմակերպվում են տեղական իշխանությունների և/կամ այլ կազմակերպիչների կողմից:

 

Միջոցառումների կազմակերպման ժամանակ խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել այնպիսի տեղեկատվական նյութերին, ինչպիսիք են բրոշյուրները, թերթիկները, որոնք բնակչության և միջոցառումների մասնակիցների համար հեշտացնում են տեղեկատվության ստացումը:

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 12:25

Ինչո՞ւ կազմակերպել Էներգիայի օրեր

Written by

Քանի որ CO2 արտանետումների կրճատումը բոլոր համայնքների համար ընդհանուր խնդիր է, այսինքն՝ ոչ միայն համայնքապետարանին պատկանող հաստատությունների և համայնքային տրանսպորտի, այլ նաև բնակելի տների, ծառայությունների ոլորտի համար, ուստի անհրաժեշտ է համայնքի Գործողությունների ծրագրի մշակման գործում ներգրավել նաև տեղական գործընկերների և քաղաքացիների:

 

Դաշնագրի յուրաքանչյուր ստորագրող կողմ կարող է իր մասնակցության մակարդակը բարձրացնել արդյունավետ հաղորդակցության և տեղեկատվական միջոցառումների միջոցով, որոնք կենտրոնացած են էներգիայի և կլիմայի հետ առնչվող նպատակների վրա:

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 12:25

Ինչպե՞ս ստանալ աջակցություն

Written by

Քաղաքապետերի դաշնագրի կայքը կարող է Ձեզ ներշնչել կազմակերպել տեղական էներգիայի օրեր, որոնք իրենց ծրագրով կհամապատասխանեն Դաշնագրի հետ առնչվող միջոցառումներին կամ իրադարձություններին:

 

Բացի այդ յուրաքանչյուր տարի Եվրոպական հանձնաժողովն անցկացնում է «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ» (EUSEW)՝ կենտրոնանալով էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի վրա: Այս շաբաթվա կարևոր մաս են կազմում տեղական էներգիայի օրերը, որոնք կազմակերպում են տեղական իշխանություններն ողջ Եվրոպայի տարածքում:

 

Տեղական էներգիայի օրերը շահույթ չհետապնդող միջոցառումներ են. նախագիծ, ցուցահանդես կամ ցուցադրություն, որը նպաստում է էներգաարդյունավետության բարելավմանը կամ վերականգնվող էներգիայի օգտագործմանը: Այստեղ նախատեսվում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են համաժողովներ, առցանց միջոցառումներ, թատերական ներկայացումներ, նախապես կազմակերպված տուրեր, բաց դռների օրեր, սեմինարներ, որոնք իրականացվում են ԶԼՄ-ների ուղեկցությամբ:

 

Ամբողջական տեղեկատվություն «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ»-ի մասին կարող եք ստանալ այս հասցեով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:

Բաժանորդագրվեք նորություններին