Աջակցություն

Չորեքշաբթի, 26 Դեկտեմբերի 2018 13:33

Տեղական էներգիայի օրերը

Written by
Rate this item
(0 votes)

Տեղական էներգիայի օրերը Դաշնագրի ստորագրողների կողմից կազմակերպվող միջոցառումներ են, որոնք նրանց պաշտոնական հանձնառությունների մաս են կազմում՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրային իրազեկվածությունը էներգիայի ավելի խելամիտ օգտագործման արդյունքում ի հայտ եկող հնարավորությունների վերաբերյալ: Այդ օրերը տեղական իշխանությունների համար առիթ են ստեղծում, որպեսզի նրանք շահառուներին և քաղաքացիներին ներգրավեն Կայուն էներգետիկ զարգացման (և կլիմայի պահպանության) գործողությունների ծրագրերի մշակմանն ու իրականացմանն ուղղված ընդհանուր երկխոսության մեջ: Էներգիայի օրերը, որ սովորաբար կազմակերպվում են որոշակի ժամանակահատվածում (օրինակ, ԵՄ Կայուն էներգիայի շաբաթի հետ զուգահեռ), իրենց տեսակով կարող են տարբեր լինել, բայց սովորաբար ներառում են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են՝ աշխատաժողովները, ցուցահանդեսները, ճանաչողական այցերը և բաց դռների օրերը: Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել www.eusew.eu կայքում:

Read 542 times Last modified on Երկուշաբթի, 06 Մայիսի 2019 08:55

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Բաժանորդագրվեք նորություններին