Աջակցություն

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 12:10

Ինչպե՞ս կարող է Քաղաքապետերի դաշնագիր ստորագրող կողմերի խումբը ներկայացնել համատեղ գործողությունների ծրագիր

Written by
Rate this item
(0 votes)

Հարևանությամբ գտնվող համայնքները, որոնք միացել են Քաղաքապետերի դաշնագրին և ցանկություն ունեն մշակել համատեղ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-եր, դա կարող են անել՝ ընտրելով ստորև ներկայացված երկու տարբերակներից մեկ.

 

Տարբերակ 1

 

-Կլիմայի փոփոխության մեղմում. խմբի յուրաքանչյուր ստորագրող կողմ պատասխանատվություն է վերցնում նվազեցնել CO2 արտանետումները (ԿԷԶԳԾ): Այդ դեպքում խումբը կարող է ներկայացնել ընդհանուր (համատեղ) ԿԷԶԳԾ, սակայն խմբի մեջ եղած համայնքները չեն կիսում ընդհանուր նպատակը CO2 արտանետումների նվազեցման հարցով, որը մնում է նպատակ (թիրախ) Քաղաքապետերի դաշնագիրը ստորագրող յուրաքանչյուր կողմի համար: Քանի որ արտանետումների ծավալների կրճատումը մնում է անհատական պարտականություն, ուստի ստորագրող քաղաքներից յուրաքանչյուրը լրացնում է իր անձնական ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ առցանց ևը, ներառյալ էներգիայի սպառման և CO2 արտանետումների անհատական տվյալները: CO2 գազի արտանետումների նվազեցումն, որը ստացվել է ընդհանուր գործողությունների արդյունքում և նույնականացվել է ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-երում, պետք է բաժանվի ստորագրող կողմերի կոնկրետ միջոցառումների միջև և հաշվի առնվի  ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ բոլոր ձևերում և բոլոր փաստաթղթերում: Համատեղ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ -ն պետք է հաստատված լինի յուրաքանչյուր ստորագրող համայնքի ավագանու կողմից (կամ նմանատիպ այլ մարմնի կողմից, որն իրավասու է նման որոշում կայացնել) և ներբեռնվի յուրաքանչյուր ստորագրողի անհատական առցանց հաշիվ (պրոֆիլ) «Իմ դաշնագիրը» բաժնի միջոցով: Տեղական իշխանության մարմինների անունները, որոնք ներառված են ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-երում, պետք է հստակ ներկայացված լինեն՝ ըստ գործողությունների: Համատեղ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-երի այսպիսի տարբերակը նկարագրված է ԿԷԶԳԾ մշակման ձեռնարկում՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով:  

-Հարմարվողականություն (բացառապես ԿԷԶԿՊԳԾ-ի համար). ստորագրող կողմերը կարող են որոշում կայացնել պատրաստել Ռիսկի և խոցելիության գնահատում և համապատասխան քայլեր ձեռնարկել համատեղ կամ անհատապես: Միանալով որպես համայնքների խումբ, այսինքն՝ տարբերակ 1-ի շրջանակում, յուրաքանչյուր համայնքապետարան գրանցվում է առանձին՝ տեղական իշխանության մարմնին ներկայացնելով տեղեկատվություն և ռեկվիզիտներ, բայց պարտադիր է նշել, որ համայնքների այս խումբը համատեղ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի տարբերակ 1-ով պարտականություն է վերցնում՝ նշում կատարելով  գրանցման առցանց ձևի համապատասխան վանդակում և լրացնելով համապատասխան քաղաքապետարանների անունները ֆորմուլյարի այն տեղերում, որտեղ անհրաժեշտ է:

 

Տարբերակ 2

 

Կլիմայի փոփոխության մեղմում. խմբում գտնվող ստորագրող կողմերը համատեղ պատասխանատվություն են ստանձնում կրճատել CO2 գազի արտանետումները: Այս դեպքում արտանետումների կրճատման պարտավորությունները բաժանվում են համայնքների խմբում ընդգրկված տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Հետևաբար ստորագրող կողմերի խումբը լրացնում է ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ մեկ ընդհանուր ձև: Համատեղ Գործողությունների ծրագիրը պետք է հաստատված լինի յուրաքանչյուր ստորագրող համայնքի ավագանու կողմից (կամ այլ համարժեք մարմնի կողմից, որն իրավասու է որոշումներ ընդունել) և պետք է ներբեռնվի խմբի համատեղ պրոֆիլ՝ «Իմ դաշնագիրը» բաժնի միջոցով: Տեղական ինքնակառավարման մարմինների անունները, որոնք ներառված են ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-երում,   ինչպես նաև նրանց ներդրման մակարդակը ընդհանուր ծրագրի իրականացման հարցում պետք է հստակ ներկայացված լինի ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ում: Այս թեմայով ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացված է ԿԷԶԳԾ-ի պատրաստման ձեռնարկի հավելված 1-ում:

 

Այս մոտեցումը ենթադրում է ուժեղ ներքին համագործակցություն հարևան վարչակազմերի համապատասխան կառույցների միջև, ինչն անհրաժեշտ է ընդհանուր նպատակներին հասնելու համար: Այս մոտեցման կիրառումը հիմնականում խորհուրդ է տրվում ոչ շատ մեծ, միջին քաղաքապետարաններին (որոնց բնակչության ընդհանուր թիվը չի գերազանցում 10000-ը), որոնք ունեն կադրերի և ֆինանսական ռեսուրսների պակաս, ինչպես նաև խորհուրդ է տրվում այն համայնքներին, որոնք ունեն ընդհանուր սահմաններ:

 

(Բացառապես ԿԷԶԿՊԳԾ-ի համար). Ստորագրող կողմերը կարող են որոշում կայացնել պատրաստել Ռիսկերի և խոցելիության գնահատական, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան քայլեր կամ համատեղ, կամ առանձին: Անդամակցելով որպես համայնքների խումբ տարբերակ 2-ի շրջանակում, անհրաժեշտ է ստեղծել միայն մեկ հաշիվ (պրոֆիլ): Տեղական ինքնակառավարման մարմնի մասին տեղեկատվության և դրա ռեկվիզիտների գրանցման դեպքում այդ ընդհանուր հաշիվը պետք է ներառի անդամակցության բոլոր անհատական ֆորմուլյարները: Դրանից բացի, անհրաժեշտ է ցույց տալ, որ համայնքների այս խումբը պատասխանատվություն է ստանձնում ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի տարբերակ 1-ով՝ նշում կատարելով առցանց գրանցման ձևի համապատասխան վանդակում, լրացնելով համապատասխան համայնքների անունները առցանց ձևի այն տեղերում, որտեղ անհրաժեշտ է:

 

Կարևոր տեղեկատվություն

 

Երկու դեպքերում էլ խստորեն պահանջվում է, որ «Ստորագրող կողմերի խումբը» նշի մի մասնագետի/իրականացնող անձի անուն, որը պատասխանատու է ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի մշակման և իրականացման աշխատանքերի համակարգման համար: Օրինակ՝ դա կարող է լինել ամենաակտիվ համայնքապետարաններից մեկը, ագլոմերացիա, քաղաքային տարածքների դեպքում կարող է լինել տեղական իշխանությունը, այն կարող է գործել որպես Դաշնագրի պաշտոնական համակարգող (տե′ս Դաշնագրի համակարգողների ցուցակը):

 

Եթե Դուք հետաքրքրված եք Քաղաքապետերի դաշնագրին անդամակցությամբ որպես «Ստորագրող կողմերի խումբ», ապա խնդրում ենք դիմել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի գրասենյակ (AppData/Local/Microsoft/Windows/Temporary%20Internet%20Files/Content.Outlook/AppData/Local/Microsoft/Windows/INetCache/Content.Outlook/ECUWZO94/Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։">Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։): Դաշնագրի գրասենյակն իրավունք ունի մերժել ցանկացած հայտ, որը չի բավարարում ԿԷԶԳԾ-ի մշակման ձեռնարկի Հավելված 1-ում սահմանված չափանիշներին (օրինակ՝ տարբերակ 2-ի համար կա պահանջ, որ խումբը պետք է ներառի փոքր և միջին համայնքներ, որոնք աշխարհագրական դիրքով գտնվում են իրար մոտ և որոնց բնակչությունը 10.000 բնակչից պակաս է):

 

Ներբեռնեք անդամակցության ձևը.

 

Ստորագրող կողմերի խումբ - տարբերակ 1. անգլերեն (en), ռուսերեն (ru)

Ստորագրող կողմերի խումբ - տարբերակ 2. անգլերեն (en), ռուսերեն (ru)

 

Անդամակցության ձևը պետք է ստորագրված լինի տեղական իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք խմբի անդամ են, և այդ գործընթացը պետք է հաջորդի յուրաքանչյուրի ավագանու կողմից որոշման ընդունմանն ու հաստատմանը:

Read 589 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Բաժանորդագրվեք նորություններին