Աջակցություն

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 12:11

Ինչպե՞ս հարցում կատարել ձեր ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի հանձնման ժամկետի երկարացման մասին

Written by
Rate this item
(0 votes)

Դաշնագրի ստորագրող կողմերը պետք է Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր (ԿԷԶԳԾ) ներկայացնեն մեկ տարվա ընթացքում, իսկ Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր (ԿԷԶԿՊԳԾ) պետք է ներկայացնեն երկու տարվա ընթացքում՝ սկսած Դաշնագրին պաշտոնապես միանալու տարվանից  (Դաշնագրին պաշտոնապես միանալու ամսաթիվը ավագանու որոշման ամսաթիվն է): Եթե ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ն չի կարող ավարտին հասցվել սահմանված ժամկետներում, ապա Դուք պետք է հարցում կատարեք ժամկետների երկարացման մասին: Դրա համար Ձեզ առաջարկվում է լրացնել առցանց հարցման ձև ժամկետի երկարացման մասին, որը հասանելի է «Իմ Դաշնագիրը» բաժնում (Քաղաքապետերի դաշնագրի վեբ-կայքի ընդհանուր ցանցում):

 

Եթե Դուք անհատ ստորագրող կողմ եք (չեք ենթարկվում տարածքային համակարգողին).

 

Հնարավոր է Ձեզ տրամադրվի ժամկետի 9 ամսով երկարացում, եթե կան խանգարող հանգամանքներ, որոնք տեղական իշխանությունների վերահսկողությունից դուրս են և որոնց պատճառով էլ հետաձգվում է ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի ներկայացումը:

 

Վերջնաժամկետը 9 ամսով երկարաձգելու ընթացակարգ.

 

- Անցեք «Իմ Դաշնագիրը» բաժին և մուտք գործեք Ձեր նույնականացման տվյալների միջոցով:

-Սեղմեք «Իմ գործողությունների ծրագիր» > «Հարցում ուղարկել ժամկետի երկարացման մասին» և լրացրեք ձևը (բոլոր դաշտերը, որոնք աստղանիշով * են նշված, պարտադիր լրացման դաշտեր են): Հարցումը պետք է պարունակի ժամկետի երկարաձգման հիմնական պատճառները:  

- Սեղմեք «Հարցում ուղարկել ժամկետի երկարաձգման մասին»: Դուք (և մյուս կոնտակտային անձինք, որոնք ասոցացվում են այս պրոֆիլի հետ) էլեկտրոնային փոստով կստանաք հաստատում մեկ օրվա ընթացքում:

 

Եթե Դուք ենթարկվում եք Դաշնագրի տարածքային համակարգողին, ապա Դուք կարող եք նրան խնդրել վերջնաժամկետի՝ 18 ամսով երկարաձգման մասին:

 

Վերջնաժամկետը 18 ամսով երկարաձգելու ընթացակարգ.

 

- Մուտք գործեք դեպի «Իմ Դաշնագիրը» բաժին, օգտագործելով Ձեր անձնական գաղտնաբառը:

-Սեղմեք «Իմ ստորագրող կողմերը» > «Հարցում ուղարկել ժամկետի երկարաձգման մասին» և լրացրեք ձևը (բոլոր դաշտերը, որոնք աստղանիշով * են նշված, պարտադիր լրացման դաշտեր են): Հարցումը պետք է պարունակի ժամկետի երկարաձգման հարցում ուղարկելու հիմնական հիմքերը և կարճ նկարագրություն այն մեխանիզմների, ծառայությունների մասին, որոնք մշակվել են ԴՏՀ-ի կողմից ստորագրող կողմերի աջակցության համար:

 -Սեղմեք «Ժամկետի երկարաձգման մասին հարցում ուղարկել» կոճակը: Ժամկետի երկարաձգումը ավտոմատ կերպով կտրամադրվի ասոցացված քաղաքապետարաններին: Դուք (և ձեր տարածքի քաղաքապետարանները) էլեկտրոնային փոստով կստանաք հաստատում մեկ օրվա ընթացքում:

Read 538 times

Leave a comment

Make sure you enter all the required information, indicated by an asterisk (*). HTML code is not allowed.

Բաժանորդագրվեք նորություններին