Աջակցություն

Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակ

Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակ (4)

Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը, ֆինանսավորվելով Եվրոպական հանձնաժողովի կողմից, պատասխանատու է նախաձեռնության ընդհանուր համակարգման համար: Գրասենյակը ղեկավարվում է տեղական և տարածքային իշխանությունների ներկայացուցիչներից բաղկացած եվրոպական ասոցիացիաների կոնսորցիումի կողմից, որը բաղկացած է Energy Cities, Climate Alliance, EUROCITIES, FEDARENE և ICLEI Europe կազմակերպություններից:

 

Նախաձեռնության համակարգումն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի հետ համատեղ, որը պատասխանատու է համայնքների կողմից, «Իմ դաշնագիրը» բաժնում գտնվող առցանց հարթակի միջոցով, ներկայացված գործողությունների ծրագրի գնահատման համար:

Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը ծառայում է որպես մի հիմնական կապող օղակ Դաշագրին միացած տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների համար: Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակի հիմնական նպատակներն են.

 

  • Աջակցության տրամադրում բոլոր այն տեղական իշխանությունների ներկայացուցիչներին, որոնք ցանկանում են անդամակցել Դաշնագրին միանալու ընթացակարգի միջոցով:
  • Տրամադրել անհրաժեշտ ընդհանուր և տեխնիկական տեղեկատվություն Քաղաքապետերի դաշնագրի և Դաշնագրի շրջանակում պարտավորությունների վերաբերյալ,
  • Աջակցել համայնքներին հաղորդակցական արշավների և միջոցառումների կազմակերպման հարցում, որոնք ուղղված են իրազեկմանը,
  • Երրորդ կողմերի և համապատասխան շահառուների հետ համագործակցության համակարգում (այսինքն՝ Դաշնագրի համակարգողների և աջակիցների հետ),
  • Խթանել Քաղաքապետերի դաշնագրին մասնակցող համայնքների միջև համագործակցությունը,

 

Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնը պատասխանատու է Գործողությունների ծրագրերի ստուգման, ստուգման մասին հաշվետվությունների ներկայացման և տեխնիկական հարցերի պարզաբանման համար:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի գրասենյակը, որը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության կողմից, պատասխանատու է նախաձեռնության համակարգման համար Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում: Գրասենյակը ստորագրող կողմերին տրամադրում է վարչական աջակցություն, տեխնիկական ուղեկցում, այն նպաստում է Դաշնագրի գործընկերների միջև համագործակցությանը և ապահովում է գործունեության առաջընթացը:

 

Բրյուսելում գործող գրասենյակին զուգահեռ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի գրասենյակները, որոնք տեղակայված են Երևանում (Հայաստան), Մինսկում (Բելառուս), Թբիլիսիում (Վրաստան), Քիշինևում (Մոլդովա) և Կիևում (Ուկրաինա) աջակցություն են տրամադրում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ստորագրող կողմերին:

 

Գրասենյակը, որը ղեկավարվում է Energy Cities գլխավորությամբ կոնսորցիումի կողմից, և որի կազմում են "Climate Alliance" ասոցիացիան, "Kommunalkredit Public Consulting" խորհրդատվական կազմակերպությունը, "Interakcia" հիմնադրամը, «Ուկրաինայի էներգաարդյունավետ քաղաքներ» ասոցիացիան, Հայաստանի համայնքների միությունը:

 

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի գրասենյակը ծառայում է որպես կապող օղակ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և Քաղաքապետերի դաշնագրի միջև: Գրասենյակի նպատակն է.

 

- Աջակցել տեղական իշխանություններին, որոնք հետաքրքրված են Դաշնագրին անդամակցությամբ

-Ստորագրող կողմերին տրամադրել ընդհանուր տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն Քաղաքապետերի դաշնագրի և դրա պահանջների վերաբերյալ,

-Երրորդ կողմի և հիմնական գործընկերների հետ համագործակցության համակարգում (ինչպես օրինակ՝ Դաշնագրի տարածքային համակարգողներ և աջակիցները, տեղական և տարածքային էներգետիկ գործակալությունները):

 

Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնը և «Climate Alliance» ասոցիացիան աջակցություն են տրամադրում ավելի կոնկրետ հարցերի վերաբերյալ, որոնք կապված են CO2 արտանետումների գույքագրման, ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ մշակման և դրանց գնահատման վերաբերյալ:

«Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի գրասենյակը Դաշնագիրը ստորագրող կողմերին տրամադրում է աջակցություն իր Աջակցման ծառայության միջոցով:

Ընդհանուր առմամբ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի գրասենյակն իրականացնում է հետևյալ գործողությունները.

Ստորագրող համայնքներին անհատական տեխնիկական, փորձագիտական և վարչական աջակցության տրամադրում:

Տեխնիկական ձեռնարկների, շաբլոնների և մեթոդաբանական նյութերի մշակում, կատարելագործում և տրամադրում ստորագրող կողմերին հետևյալ նպատակներով.

 

     -Տվյալների հավաքագրում,

     - Արտանետումների ելակետային կադաստրի մշակում,

     - ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ մշակում,

     - ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ շրջանակում մոնիտորինգային գործընթացի և միջոցառումների կազմակերպում:

Բաժանորդագրվեք նորություններին