Պետական կառավարման ցանկացած մարմին, որը ցանկանում է դառնալ Դաշնագրի պաշտոնական համակարգող, պետք է իրականացնի հետևյալ գործողությունները.
- Դաշնագրին միանալու համար առցանց ձևի լրացում,
- Համապատասխան պահանջները հաստատելուց հետո անհրաժեշտ է լրացնել հայտարարությունը, որը Ձեզ կուղարկվի, իսկ այն լրացնելուց հետո անհրաժեշտ է հայտարարությունն ուղարկել Աջակցման կենտրոն (Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։):
Համապատասխան ձևով հայտի լրացումից և ստորագրումից հետո Դուք ստանձնում եք պարտավորություններ: Դրանից հետո Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը կստեղծի Ձեր կազմակերպության առցանց պրոֆիլը, որը Ձեզ հնարավորություն կտա ակտիվ մասնակցություն ունենալ Դաշնագրի հանրույթում և կկարողանաք ավելի լավ աջակցել ձեր ասոցացված ստորագրող կողմերին:
Ի՞նչ առավելություններ ունի Դաշնագրի համակարգողը
Written by Anna ZenzinaԴաշնագրի համակարգողի առավելությունները տարաբնույթ են.
- Հաստատում և ճանաչում Եվրոպական հանձնաժողովի կողմից:
- Միջազգային մակարդակով լայնորեն լուսաբանում, հատկապես գործունեության մասին տեղեկատվության տարածում Դաշնագրի կայքում:
- Եվրոպական գործընկերների հետ փորձի փոխանակման հնարավորություն:
- Գիտական և տեխնիկական տեղեկատվության ստացում՝ կապված տարբեր գործիքների և մեթոդաբանության հետ:
- Բանավիճային խմբերին, սեմինարներին և փորձի փոխանակման այլ հարթակներին մասնակցություն:
- Տարածքային զարգացման կոնսոլիդացում և տեղական ինքնակառավարման մարմինների հնարավորությունների ամրապնդում:
Գործնականում Ձեր կազմակերպությունը՝ որպես Դաշնագրի համակիր ունի մուտքի հնարավորություն կայքի «Իմ դաշնագիրը» բաժին՝ պաշտպանված գաղտնաբառով: Ձեր կազմակերպությանը կտրամադրվի Դաշնագրի հանրույթի հետ տեղեկատվության և հիմնական տվյալների փոխանակման հարթակ, ինչպես նաև կբարելավի Ձեր կազմակերպության տեսողական հասանելիությունը:
«Իմ դաշնագիրը» բաժնի միջոցով Դուք կկարողանաք.
- Մշտապես թարմացնել Ձեր պրոֆիլը, ինչպես նաև այն տեղական իշխանությունների պրոֆիլները, որոնք կապված են Ձեր հետ,
- Առաջարկել ստորագրող կողմերին միանալ Ձեր առցանց պրոֆիլին,
- Հետևել Ձեզ ենթարկվող ստորագրող կողմի հաջողություններին (ԿԷԶԳԾ, ԿԷԶԿՊԳԾ, մոնիտորինգ...);
- Ձեզ ենթարկվող ստորագրող կողմի ԿԷԶԳԾ գործողությունների ծրագրի հանձնման ժամկետի՝ 18 ամսով երկարաձգման հարցումի ուղարկում: Տե′ս ինչպես ուղարկել հարցում ժամկետի երկարաձգման մասին:
- Ձեզ ենթարկվող ստորագրող կողմի մոնիտորինգի հաշվետվության հանձնման ժամկետի՝ 18 ամսով երկարաձգման հարցումի ուղարկում: Տե′ս ինչպես ուղարկել հարցում ժամկետի երկարաձգման մասին:
- Ապահովել Ձեր լավագույն օրինակների հանրայնացումը (օրինակ՝ Ձեր կատարած հիմնական գործողությունները Դաշնագրի շրջանակներում և դրանից դուրս):
- Ներուժի փոխանակման համար Հարթակում գտնվող օգտակար ռեսուրսների ներբեռնում և տարածում, ինչպես նաև խմբային քննարկումներին մասնակցություն,
- Ձեր միջոցառումների մասին տեղեկատվության հրապարակում,
- Դաշնագրի հանրույթի հետ ցանցային համագործակցություն (համաժողովներ, վեբինարներ, միջոցառումներ…) և ներշնչում այլ մասնակիցների գործունեությամբ:
Ներքին ցանցը (էքստրանետ) («Իմ դաշնագիր») և հրապարակային պրոֆիլը կհամադրվեն. տեղեկատվության մեծ մասը, որը Դուք կմուտքագրեք ներքին ցանց, կարտացոլվի նաև կայքում:
Եվրոպական հանձնաժողովն ազգային և տարածքային համակարգողներին համարում է որպես Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակի հիմնական գործընկերներ, քանի որ նրանք ունեն կարևոր դերակատարություն ինքնավար տարածքներում տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապի հաստատման հարցում:
Դաշնագրի համակարգողներին առավել բնորոշ են հետևալ գործողությունները.
- Քաղաքապետերի դաշնագրին միանալ ցանկացող համայնքների թվի աճի խթանում, ինչպես նաև արդեն անդամակցող քաղաքապետարաններին (ստորագրող կողմերին) աջակցություն:
- Տեխնիկական և ռազմավարական աջակցություն այն քաղաքապետարաններին, որոնք ցանկանում են անդամակցել Դաշնագրին, սակայն չունեն բավարար ռեսուրսներ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ գործողությունների ծրագրերի պատրաստման համար:
- Ֆինանսական աջակցություն ուղիղ ֆինանսավորման միջոցով (դրամաշնորհներ, սուբսիդիաներ և այլն) կամ տեխնիկական աջակցության համար մասնագետների տրամադրում:
- Այլ ազգային/տարածքային համակարգողների և համակիրների հետ համագործակցություն համատեղ գործողությունների իրականացման նպատակով:
- Քաղաքապետերի դաշնագրի միջոցառումներին մասնակցություն և այնպիսի միջոցառումների կազմակերպման աջակցություն, որտեղ կարելի է առաջ մղել Քաղաքապետերի դաշնագիր նախաձեռնությունը:
- Կանոնավոր կերպով Եվրոպական հանձնաժողովին ներկայացնելու համար Դաշնագրի ռազմավարական նպատակների իրագործման և ստացված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում:
Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը Համակարգողի՝ նախաձեռնությանը մասնակցությունը կդադարեցնի այն դեպքում, եթե չկատարվեն վերոնշյալ պարտավորությունները:
Դաշնագրի համակարգողները պետական մարմիններն են, որոնք ունեն իրավասություն և հնարավորություններ ստանձնել ռազմավարական կառավարում, Քաղաքապետերի դաշնագրի ստորագրող կողմերին և նախաձեռնությանը միանալ ցանկացող քաղաքապետարաններին տրամադրել տեխնիկական և ֆինանսական աջակցություն:
Ֆինանսական աջակցությունից բացի համակարգողներն ավանդաբար ստորագրող կողմերին օգնում են CO2 արտանետումների կադաստրի ստեղծման, և/կամ կլիմայի փոփոխությունների հետ կապված ռիսկերի գնահատման, ինչպես նաև ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ գործողությունների ծրագրի իրականացման հարցում:
Եվրոպական հանձնաժողովը Դաշնագրի շրջանակներում ընդունում է երկու տեսակի համակարգողների.
- Դաշնագրի տարածքային համակարգողներն իշխանության ապակենտրոնացված մարմիններ են, ինչպես օրինակ՝ համայնքները, տեղական իշխանութան մարմինների խմբերը:
- Դաշնագրի ազգային համակարգողները ազգային, պետական մարմիններ են, ինչպես օրինակ՝ էներգետիկ գործակալությունները և նախարարությունները:
Դաշնագրի համակարգողների ցուցակը ներկայացված է այստեղ:
Դաշնագրի աջակիցները և Ք«աղաքապետերի դաշնագիր՝հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությունը
Written by Anna ZenzinaԵս 2015թ. ստորագրել եմ համագործակցության համաձայնագիր և դարձել եմ Դաշնագրի աջակից, արդյոք անհրաժե՞շտ է ինձ անդամակցել նաև նոր նախաձեռնությանը
Ոչ, Քաղաքապետերի դաշնագրի գործող աջակիցները, տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները կամ ասոցացված գործընկերները պարտավորություն չունեն անդամակցելու նոր նախաձեռնությանը: Կազմակերպությունը պահպանում է իր կարգավիճակը և կարող է որոշում ընդունել թարմացնել իր պարտավորությունները ստորագրող կողմերի աջակցության առումով և 2030 թ.-ին առաջադրված նպատակներին հասնելու համար և երբ դա անել, ինչպես նաև մշակել հետագա քայլերը, որոնք ուղղված են հարմարվողականությանը: Սակայն Դուք Ձեր տարածքի անդամներին և ստորագրող կողմերին պետք է խրախուսեք միանալ նոր նախաձեռնությանը, որպեսզի ուժեղացնեք նրանց ձգտումները:
Ես դեռ Դաշնագրի աջակից չեմ, բայց ցանկանում եմ միանալ նոր նախաձեռնությանը: Ինչպե՞ս դա անեմ:
Դաշնագրի աջակցողի կարգավիճակ ստանալու կամ Ձեր ունեցած պարտավորությունները թարմացնելու համար մուտք գործեք «Ինչպե՞ս հայտ ուղարկել» բաժին:
Նախաձեռնությանը պաշտոնապես միանալու և աջակցի կարգավիճակ ստանալու համար տեղական իշխանությունների ցանցը պետք է ձեռնարկի հետևյալ քայլերը.
- Լրացնել Դաշնագրին միանալու առցանց ձև,
- Մասնակցության հաստատումից հետո անհրաժեշտ է լրացնել ստանդարտ Հռչակագիր: Այն լրացվում է անգլերեն լեզվով և, եթե անհրաժեշտ է, Դաշնագրի աջակցի ազգային լեզվով: Սակայն, ամեն դեպքում, պայմանագրի պաշտոնական տարբերակ է համարվում անգլերեն լեզվով տարբերակը:
- Լրացված փաստաթուղթն ուղարկվում է էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ առանց ստորագրության, ինչին հաջորդում է համաձայնագրի՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից ստորագրումը:
Պարտավորությունների ստանձնման՝ լրացված և ստորագրված հայտը ստանալուց հետո Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը կստեղծի Ձեր կազմակերպության առցանց պրոֆիլ, որը Ձեզ հնարավորություն կտա Դաշնագրի հանրույթում ակտիվ գործունեություն ծավալել և կօգնի Ձեզ ավելի լավ աջակցել Ձեր ասոցացված ստորագրող կողմերին:
Որո՞նք են Դաշնագրի աջակիցների կարգավիճակ ստանալու առավելությունները
Written by Anna ZenzinaԴաշնագրի աջակիցները, որոնք կմիանան Նախաձեռնությանը, կստանան մի շարք առավելություններ՝ ներառյալ հետևյալ հնարավորությունները.
- Եվրոպական հանձնաժողովի կողմից ճանաչում,
- Դաշնագրի հետ կապված միջոցառումների ավելի շատ լուսաբանման հնարավորություն,
- Այլ քաղաքների ասոցիացիաների հետ փորձի փոխանակում,
- Մասնակցություն սեմինարներին, բանավիճային խմբերին և այլ տեղեկատվական միջոցառումներին,
- Տարածքային զարգացման կոնսոլիդացում և տեղական ինքնակառավարման ուժեղացում:
Գործնականում, Ձեր կազմակերպությունը՝ որպես Դաշնագրի աջակից, Դաշնագրի կայքի «Իմ Դաշնագիրը» բաժին մուտքի հնարավորություն ունի՝ պաշտպանված ծածկագրով, որը տալիս է տեղեկատվության տարածման հարթակ տեղեկատվության և հիմնական տվյալների փոխանակման համար: Ինչպես նաև ուժեղացնում է ձեր կազմակերպության տեսողական հասանելիությունը: «Իմ Դաշնագիրը» բաժնի միջոցով Դուք կարող եք.
- Ապահովել պրոֆիլի մշտական թարմացում,
- Ապահովել Ձեր լավագույն օրինակների հրապարակայնացումը (օրինակ՝ Ձեր իրականացրած հիմնական քայլերը) Դաշնագրի հանրույթում և դրա շրջանակներից դուրս,
- Ներբեռնել և կիսվել Հարթակի օգտակար ռեսուրսներով, ինչպես նաև մասնակցել խմբային քննարկումներին,
- Ծրագրում հրապարակել տեղեկատվություն Ձեր միջոցառումների վերաբերյալ,
- Ապահովել ցանցային համագործակցություն Դաշնագրի հանրույթի հետ (ֆորումներ, վեբինարներ, միջոցառումներ …) և ներշնչվել մյուսների գործողություններից:
Էքստրանետը` ներքին ցանցը (Իմ Դաշնագիրը) և հրապարակային պրոֆիլը սինքրոնացվում են. տեղեկատվության մեծամասնությունը, որը Դուք մուտքագրում եք ներքին ցանց, արտացոլվում է նաև հանրության համար հասանելի կայքում:
Ի՞նչ դերակատարություն ունեն Դաշնագրի համակիրները:
Written by Anna ZenzinaՆորմատիվ, օրենսդրական և ֆինանսական ոլորտներում, որտեղ իրենք աշխատում են, ունենալով փորձագիտական գիտելիքներ,
Դաշնագրի համակիրներն ունեն հրաշալի հնարավորություն ստորագրող կողմերին խորհրդատվություն տրամադրել՝ ցուցաբերելով անհատական մոտեցում և սահմանել գործող նախաձեռենությունների միջև սիներգիան: Նրանք ստորագրող կողմերին կարող են տրամադրել նաև տեխնիկական աջակցություն: Առաջադրանքները, որոնք իրենց վրա են վերցնում Դաշնագրի համակիրները, հետևյալներն են.
Նպաստել Քաղաքապետերի դաշնագրի նախաձեռնությանը, մոբիլիզացնել գործող և պոտենցյալ ստորագրող կողմերին (ազգային կամ տարածաշրջանային համատեքստում Դաշնագրի գովազդային նյութերի ադապտացիայի, կայքի միջոցով, սեմինարների ու միջոցառումների ընթացքում իրազեկման ճանապարհով):
Աջակցել Դաշնագրի ստորագրող կողմերին և նրանց տրամադրել խորհրդատվություն:
Աջակցել փոխանակումներին և կիսվել գիտելիքներով, փորձով, հաջողված փորձով, գործիքներով ու ռեսուրսներով, որոնք օգտակար են ստորագրող կողմերի համար:
Համագործակցել այլ աջակիցների հետ և Դաշնագրի ազգային/տարածաշրջանային համակարգողների հետ, ստորագրող կողմերի և հետաքրքրված կողմերի հետ, Դաշնագրի հետ առնչվող քաղաքական գործիչների հետ՝ նպատակ ունենալով խթանել համատեղ գործունեությունը և ցուցաբերել համակարգման մոտեցում:
Աջակցություն ցուցաբերել Դաշնագրի անդամներիn կայուն էներգետիկ զարգացմանը, կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությանն ուղղված քայլերի իրագործման ճանապարհին,
Մասնակցել Քաղաքապետերի դաշնագրի միջոցառումներին, ինչպես նաև օգնել գտնել այնպիսի միջոցառումներ, որոնց ընթացքում կարելի է Դաշնագիրն առաջ մղել:
Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակ երկու տարին մեկ ներկայացնել հաշվետվություններ, որոնք վերաբերում են նախաձեռնության շրջանակում ձեռնարկված քայլերին, ինչպես նաև մասնակցել Դաշնագրի ռազմավարության իրագործման գործընթացին:
Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը կդադարեցնի Դաշնագրի համակրի մասնակցությունն այն դեպքում, երբ համակիրը չիրագործի վերը նշված պարտավորությունները:
Դաշնագրի աջակիցներ են համարվում տեղական և տարածքային միավորումները և տեղական իշխանությունների (տեղական ինքնակառավարման մարմինների) ասոցիացիաները, որոնք իրենց հնարավորություններն ու կապերն օգտագործում են Քաղաքապետերի դաշնագրի նախաձեռնությունն առաջ մղելու համար և աջակցում են Ստորագրող կողմերին Դաշնագրով ստանձնած՝ իրենց պարտավորությունների իրականացման գործընթացում:
Աջակիցների ցանկը ներկայացված է այստեղ:
Հորիզոն 2020 նոր ծրագրի շրջանակներում ի՞նչ է առաջարկվում տեղական իշխանության մարմիններին
Written by Anna ZenzinaՀորիզոն 2020-ը հետազոտությունների և նորարարության ԵՄ խոշորագույն ծրագիր է`շուրջ 80 միլիարդ եվրո բյուջեով, նախատեսված 7 տարվա համար (2014 -2020 թթ.): Ծրագիրն ունի երեք հիմնական առաջնահերթություններ՝ գիտության խթանում, արդյունաբերական առաջնորդություն և սոցիալական խնդիրների լուծում: Այս առաջնահերթությունները տարածվում են տարբեր ոլորտների վրա: Այդ ոլորտներից երկուսը հետաքրքրում են տեղական իշխանություններին՝ «Անվտանգ, մաքուր և արդյունավետ էներգիա» ու «Խելացի, էկոլոգիական և համապարփակ տրանսպորտ»:
«Անվտանգ, մաքուր և արդյունավետ էներգիայի» ոլորտում տեղական իշխանությունների համար սահմանված առաջնահերթությունները հետևյալն են.
- Էներգաարդյունավետություն՝ EE-5, EE-6, EE-8, EE-9, EE-10, EE-11, EE-15, EE-19, EE-22, EE-23, EE-24, EE-25.
- Մրցունակ, ցածր ածխածնային էներգիա՝ LCE-21
- Խելացի քաղաքներ և հանրություն՝ SCC-1, SCC-02 SCC-03
- Այլ գործողություններ՝ B.1.4. Կայուն էներգիայի ոլորտում նորարարական ֆինանսավորում (Ֆինանսական գործիք EIB-ELENA)
«Խելացի, էկոլոգիական և համապարփակ տրանսպորտի» ոլորտի հիմնական առաջնահերություններից, որոնք սահմանվել են «Մոբիլությունը՝ որպես աճի հիմնական գործոն» մրցույթի ընթացքում, հետևյալներն են.
- Քաղաքային մոբիլություն՝ MG5.2, MG-4.4, MG-4.5
- Ենթակառուցվածք: MG-5.3
- Տրանսպորտային խելացի համակարգեր՝ MG-6.1, MG-6.2, MG-6.3
- Սոցիալ-տնտեսական և վարքագծային հետազոտություն և հեռանկարային միջոցառումներ՝ ուղղված քաղաքականության մշակմանը՝ MG-8.4, MG-8.5
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար.
- Տե′ ս Հորիզոն 2020-ի շրջանակներում անցկացված բոլոր միցույթներն այստեղ:
- Ընդհանուր տեղեկատվություն Հորիզոն 2020 ծրագրի մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես հայտ ուղարկել ֆինանսավորման համար, կարելի է գտնել այստեղ:
էներգաարդյունավետության ոլորտին վերաբերող մրցույթի հետ կապված ցանկացած հարցով տեղեկատվություն կարելի է ստանալ՝ նամակ ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ կամ դիմելով Ձեր երկրի Հորիզոն 2020 ազգային հաղորդակցային կենտրոնին:
More...
Քաղաքապետերի դաշնագրի կայքը կարող է Ձեզ ներշնչել կազմակերպել տեղական էներգիայի օրեր, որոնք իրենց ծրագրով կհամապատասխանեն Դաշնագրի հետ առնչվող միջոցառումներին կամ իրադարձություններին:
Բացի այդ յուրաքանչյուր տարի Եվրոպական հանձնաժողովն անցկացնում է «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ» (EUSEW)՝ կենտրոնանալով էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի վրա: Այս շաբաթվա կարևոր մաս են կազմում տեղական էներգիայի օրերը, որոնք կազմակերպում են տեղական իշխանություններն ողջ Եվրոպայի տարածքում:
Տեղական էներգիայի օրերը շահույթ չհետապնդող միջոցառումներ են. նախագիծ, ցուցահանդես կամ ցուցադրություն, որը նպաստում է էներգաարդյունավետության բարելավմանը կամ վերականգնվող էներգիայի օգտագործմանը: Այստեղ նախատեսվում են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են համաժողովներ, առցանց միջոցառումներ, թատերական ներկայացումներ, նախապես կազմակերպված տուրեր, բաց դռների օրեր, սեմինարներ, որոնք իրականացվում են ԶԼՄ-ների ուղեկցությամբ:
Ամբողջական տեղեկատվություն «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ»-ի մասին կարող եք ստանալ այս հասցեով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:
Քանի որ CO2 արտանետումների կրճատումը բոլոր համայնքների համար ընդհանուր խնդիր է, այսինքն՝ ոչ միայն համայնքապետարանին պատկանող հաստատությունների և համայնքային տրանսպորտի, այլ նաև բնակելի տների, ծառայությունների ոլորտի համար, ուստի անհրաժեշտ է համայնքի Գործողությունների ծրագրի մշակման գործում ներգրավել նաև տեղական գործընկերների և քաղաքացիների:
Դաշնագրի յուրաքանչյուր ստորագրող կողմ կարող է իր մասնակցության մակարդակը բարձրացնել արդյունավետ հաղորդակցության և տեղեկատվական միջոցառումների միջոցով, որոնք կենտրոնացած են էներգիայի և կլիմայի հետ առնչվող նպատակների վրա:
Տեղական էներգիայի և կլիմայի օրերը տեղական մակարդակում իրականացվող միջոցառումներ են, որոնց նպատակն է բնակչության իրազեկվածության բարձրացումը էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի, էներգետիկ ու կլիմայական փոփոխությունների միջև կապերի մասին: Հիմնականում նույն ժամանակահատվածում անցկացվող Էներգիայի օրերն ընթանում են տարբեր քաղաքներում, կարող են տարբերվել միմյանցից, բայց սովորաբար դրանք ներառում են սեմինարներ, ցուցահանդեսներ, էքսկուրսիաներ և բաց դռների օրեր:
Էներգիայի օրեր կարող են անցկացվել այլ միջոցառումների հետ համատեղ (օրինակ՝ քաղաքների օրեր), որոնք կազմակերպվում են տեղական իշխանությունների և/կամ այլ կազմակերպիչների կողմից:
Միջոցառումների կազմակերպման ժամանակ խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել այնպիսի տեղեկատվական նյութերին, ինչպիսիք են բրոշյուրները, թերթիկները, որոնք բնակչության և միջոցառումների մասնակիցների համար հեշտացնում են տեղեկատվության ստացումը:
Որպես լավագույն փորձ ներկայացվում են տեղական նախաձեռնությունների այն օրինակները, որոնք իրականացրել են Դաշնագիրը ստորագրող կողմերը, Դաշնագրի համակարգողներն ու համակիրները իրենց տարածքներում և որոնցով իրենք հպարտանում են: Բացի այդ դրանք հաստատվել են որպես օգտակար օրինակներ, որոնցից կարող են օգտվել նաև մյուս տեղական իշխանությունները:
Լավագույն փորձերի կատալոգը մեծ պոտենցյալ ունեցող նախկին փորձի և գործողությունների ներկայացման համար տրամադրում է առցանց հարթակ: Կատալոգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մոնիտորինգային հաշվետվության ներկայացման ժամանակ Դաշնագրի ստորագրող կողմերը պետք է նշեն նվազագույնը երեք իրականացված գործողություն՝ որպես Լավագույն փորձ, իսկ դրանց մասին ավելի մանրամասն տեղեկատվություն պետք է լրացվի ձևում: