Հարևանությամբ գտնվող համայնքները, որոնք միացել են Քաղաքապետերի դաշնագրին և ցանկություն ունեն մշակել համատեղ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-եր, դա կարող են անել՝ ընտրելով ստորև ներկայացված երկու տարբերակներից մեկ.

 

Տարբերակ 1

 

-Կլիմայի փոփոխության մեղմում. խմբի յուրաքանչյուր ստորագրող կողմ պատասխանատվություն է վերցնում նվազեցնել CO2 արտանետումները (ԿԷԶԳԾ): Այդ դեպքում խումբը կարող է ներկայացնել ընդհանուր (համատեղ) ԿԷԶԳԾ, սակայն խմբի մեջ եղած համայնքները չեն կիսում ընդհանուր նպատակը CO2 արտանետումների նվազեցման հարցով, որը մնում է նպատակ (թիրախ) Քաղաքապետերի դաշնագիրը ստորագրող յուրաքանչյուր կողմի համար: Քանի որ արտանետումների ծավալների կրճատումը մնում է անհատական պարտականություն, ուստի ստորագրող քաղաքներից յուրաքանչյուրը լրացնում է իր անձնական ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ առցանց ևը, ներառյալ էներգիայի սպառման և CO2 արտանետումների անհատական տվյալները: CO2 գազի արտանետումների նվազեցումն, որը ստացվել է ընդհանուր գործողությունների արդյունքում և նույնականացվել է ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-երում, պետք է բաժանվի ստորագրող կողմերի կոնկրետ միջոցառումների միջև և հաշվի առնվի  ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ բոլոր ձևերում և բոլոր փաստաթղթերում: Համատեղ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ -ն պետք է հաստատված լինի յուրաքանչյուր ստորագրող համայնքի ավագանու կողմից (կամ նմանատիպ այլ մարմնի կողմից, որն իրավասու է նման որոշում կայացնել) և ներբեռնվի յուրաքանչյուր ստորագրողի անհատական առցանց հաշիվ (պրոֆիլ) «Իմ դաշնագիրը» բաժնի միջոցով: Տեղական իշխանության մարմինների անունները, որոնք ներառված են ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-երում, պետք է հստակ ներկայացված լինեն՝ ըստ գործողությունների: Համատեղ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-երի այսպիսի տարբերակը նկարագրված է ԿԷԶԳԾ մշակման ձեռնարկում՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով:  

-Հարմարվողականություն (բացառապես ԿԷԶԿՊԳԾ-ի համար). ստորագրող կողմերը կարող են որոշում կայացնել պատրաստել Ռիսկի և խոցելիության գնահատում և համապատասխան քայլեր ձեռնարկել համատեղ կամ անհատապես: Միանալով որպես համայնքների խումբ, այսինքն՝ տարբերակ 1-ի շրջանակում, յուրաքանչյուր համայնքապետարան գրանցվում է առանձին՝ տեղական իշխանության մարմնին ներկայացնելով տեղեկատվություն և ռեկվիզիտներ, բայց պարտադիր է նշել, որ համայնքների այս խումբը համատեղ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի տարբերակ 1-ով պարտականություն է վերցնում՝ նշում կատարելով  գրանցման առցանց ձևի համապատասխան վանդակում և լրացնելով համապատասխան քաղաքապետարանների անունները ֆորմուլյարի այն տեղերում, որտեղ անհրաժեշտ է:

 

Տարբերակ 2

 

Կլիմայի փոփոխության մեղմում. խմբում գտնվող ստորագրող կողմերը համատեղ պատասխանատվություն են ստանձնում կրճատել CO2 գազի արտանետումները: Այս դեպքում արտանետումների կրճատման պարտավորությունները բաժանվում են համայնքների խմբում ընդգրկված տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Հետևաբար ստորագրող կողմերի խումբը լրացնում է ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ մեկ ընդհանուր ձև: Համատեղ Գործողությունների ծրագիրը պետք է հաստատված լինի յուրաքանչյուր ստորագրող համայնքի ավագանու կողմից (կամ այլ համարժեք մարմնի կողմից, որն իրավասու է որոշումներ ընդունել) և պետք է ներբեռնվի խմբի համատեղ պրոֆիլ՝ «Իմ դաշնագիրը» բաժնի միջոցով: Տեղական ինքնակառավարման մարմինների անունները, որոնք ներառված են ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-երում,   ինչպես նաև նրանց ներդրման մակարդակը ընդհանուր ծրագրի իրականացման հարցում պետք է հստակ ներկայացված լինի ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ում: Այս թեմայով ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացված է ԿԷԶԳԾ-ի պատրաստման ձեռնարկի հավելված 1-ում:

 

Այս մոտեցումը ենթադրում է ուժեղ ներքին համագործակցություն հարևան վարչակազմերի համապատասխան կառույցների միջև, ինչն անհրաժեշտ է ընդհանուր նպատակներին հասնելու համար: Այս մոտեցման կիրառումը հիմնականում խորհուրդ է տրվում ոչ շատ մեծ, միջին քաղաքապետարաններին (որոնց բնակչության ընդհանուր թիվը չի գերազանցում 10000-ը), որոնք ունեն կադրերի և ֆինանսական ռեսուրսների պակաս, ինչպես նաև խորհուրդ է տրվում այն համայնքներին, որոնք ունեն ընդհանուր սահմաններ:

 

(Բացառապես ԿԷԶԿՊԳԾ-ի համար). Ստորագրող կողմերը կարող են որոշում կայացնել պատրաստել Ռիսկերի և խոցելիության գնահատական, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան քայլեր կամ համատեղ, կամ առանձին: Անդամակցելով որպես համայնքների խումբ տարբերակ 2-ի շրջանակում, անհրաժեշտ է ստեղծել միայն մեկ հաշիվ (պրոֆիլ): Տեղական ինքնակառավարման մարմնի մասին տեղեկատվության և դրա ռեկվիզիտների գրանցման դեպքում այդ ընդհանուր հաշիվը պետք է ներառի անդամակցության բոլոր անհատական ֆորմուլյարները: Դրանից բացի, անհրաժեշտ է ցույց տալ, որ համայնքների այս խումբը պատասխանատվություն է ստանձնում ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի տարբերակ 1-ով՝ նշում կատարելով առցանց գրանցման ձևի համապատասխան վանդակում, լրացնելով համապատասխան համայնքների անունները առցանց ձևի այն տեղերում, որտեղ անհրաժեշտ է:

 

Կարևոր տեղեկատվություն

 

Երկու դեպքերում էլ խստորեն պահանջվում է, որ «Ստորագրող կողմերի խումբը» նշի մի մասնագետի/իրականացնող անձի անուն, որը պատասխանատու է ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի մշակման և իրականացման աշխատանքերի համակարգման համար: Օրինակ՝ դա կարող է լինել ամենաակտիվ համայնքապետարաններից մեկը, ագլոմերացիա, քաղաքային տարածքների դեպքում կարող է լինել տեղական իշխանությունը, այն կարող է գործել որպես Դաշնագրի պաշտոնական համակարգող (տե′ս Դաշնագրի համակարգողների ցուցակը):

 

Եթե Դուք հետաքրքրված եք Քաղաքապետերի դաշնագրին անդամակցությամբ որպես «Ստորագրող կողմերի խումբ», ապա խնդրում ենք դիմել «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի գրասենյակ (AppData/Local/Microsoft/Windows/Temporary%20Internet%20Files/Content.Outlook/AppData/Local/Microsoft/Windows/INetCache/Content.Outlook/ECUWZO94/Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։">Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։): Դաշնագրի գրասենյակն իրավունք ունի մերժել ցանկացած հայտ, որը չի բավարարում ԿԷԶԳԾ-ի մշակման ձեռնարկի Հավելված 1-ում սահմանված չափանիշներին (օրինակ՝ տարբերակ 2-ի համար կա պահանջ, որ խումբը պետք է ներառի փոքր և միջին համայնքներ, որոնք աշխարհագրական դիրքով գտնվում են իրար մոտ և որոնց բնակչությունը 10.000 բնակչից պակաս է):

 

Ներբեռնեք անդամակցության ձևը.

 

Ստորագրող կողմերի խումբ - տարբերակ 1. անգլերեն (en), ռուսերեն (ru)

Ստորագրող կողմերի խումբ - տարբերակ 2. անգլերեն (en), ռուսերեն (ru)

 

Անդամակցության ձևը պետք է ստորագրված լինի տեղական իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք խմբի անդամ են, և այդ գործընթացը պետք է հաջորդի յուրաքանչյուրի ավագանու կողմից որոշման ընդունմանն ու հաստատմանը:

Ձեր ԿԷԶԳԾ-ն ներկայացնեու համար անհրաժեշտ է.

 

Պետական լեզվով մշակված Ձեր ԿԷԶԳԾ փաստաթուղթը պետք է հաստատվի ավագանու կողմից և ներբեռնվի Քաղաքապետերի դաշնագրի կայքում առկա համայնքի պրոֆիլում ՝ օգտագործելով փաստաթղթերի ներկայացման առցանց համակարգը, որը հասանելի է ռուսերեն և անգլերեն լեզուներով «Իմ դաշնագիր» (պահանջվում է գաղտնաբառ) բաժնում:  Միաժամանակ պետք է ԿԷԶԳԾ առցանց ձևը ներկայացնել անգլերեն լեզվով: Փաստաթղթի ներբեռնման ընթացակարգը պահանջում է հետևյալ քայլերը.

 

  1. «Իմ դաշնագիր» բաժնի մուտք գործում՝ մուտքի անվան (login) և գաղտնաբառի օգտագործմամբ: Դուք կարող եք մուտքի անունն ու գաղտնաբառը ստանալ ցանկացած պահի «Ստանալ գաղտնաբառ» բաժնում:
  2. Դրանից հետո անհրաժեշտ է լրացնել ԿԷԶԳԾ ձևը անգլերեն լեզվով: Դա անելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Իմ գործողությունների ծրագիր» բաժինը > «ԿԷԶԳԾ ձև», գլխավոր էջի վերևի կապույտ մենյուում լրացնել հետևյալ երեք բաժինները՝ «Ընդհանուր ռազմավարություն», «Արտանետումների ելակետային կադաստր» և Ձեր «ԿԷԶԳԾ»: Բոլոր հատուկ ցուցումները ձևը լրացնելու համար նշված են կայքի գրադարանում:
  3. Ներբեռնել Ձեր ԿԷԶԳԾ-ն: Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել «Իմ գործողությունների ծրագիր» բաժին> «ԿԷԶԳԾ» և ներբեռնել Ձեր Գործողությունների ծրագիրը, համապատասխանաբար այն ձևով, ինչպես հաստատվել է Ձեր ավագանու կողմից (անհրաժեշտ է նաև ներբեռնել հարակից բոլոր փաստաթղթերը PDF ձևաչափով):
  4. Հաստատել ԿԷԶԳԾ առցանց ներբեռնումը: Անհրաժեշտ է սեղմել «Ներկայացնել իմ գործողությունների ծրագիրը» մենյուի վրա և հետևել ցուցումներին: Երկու փաստաթղթերն էլ (ԿԷԶԳԾ առցանց ձևն ու ԿԷԶԳԾ փաստաթուղթը) կներկայացվեն Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի քննարկմանը: ԿԷԶԳԾ գնահատման վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացված է այստեղ:

 

Գործողությունների ծրագրերի առցանց ներկայացման (ներբեռման) ձևը ծառայում է որպես բազային համացանցային գործիք, որը կարող եք ինքնուրույն լրացնել: Այն Ձեզ հնարավորություն կտա տեղեկացնել ինչպես Արտանետումների ելակետային կադաստրի մասին, այնպես էլ ներկայացնել Ձեր ԿԷԶԳԾ-ի հիմնական տարրերը:  ԿԷԶԳԾ-ի ներկայացումից հետո, Ձեր տվյալների արժանահավատությունը կստուգվի Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի կողմից: Ձեր ԿԷԶԳԾ առցանց ձևի հաստատվելուց հետո, Գործողության ծրագրի մասին հիմնական տեղեկատվությունը կհրապարակվի Քաղաքապետերի դաշնագրի վեբ-կայքի Ստորագրող կողմի՝ «Ձեր պրոֆիլ» բաժնում:

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 12:08

Ե՞րբ հանձնել ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-երը

Written by

ԿԷԶԳԾ-ի հանձնման վերջնաժամկետը

 

Քաղաքապետերի դաշնագիրն ստորագրող կողմերը, որոնց հանձնառությունները կապված են 2020 թվականի հետ, պարտավորվում են ներկայացնել իրենց Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրերն ավագանու կողմից Դաշնագրին միանալու մասին որոշումն ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում, ինչպես դա նշված է անդամակցության փաստաթղթում:

 

ԿԷԶԿՊԳԾ հանձնման վերջնաժամկետը

 

«Քաղաքապետերը հանուն կլիմայի և էներգիայի» նոր նախաձեռնությանը միացած համայնքները, որոնց հանձնառությունները կապված է 2030 թվականի հետ, պարտավորվում են հանձնել իրենց Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրերը, որոնք ներառում են հիմնական նպատակներն ու գործողություններն, ավագանու կողմից Դաշնագրին միանալու մասին  որոշման ընդունումից հետո երկու տարվա ընթացքում, ինչպես այն սահմանված է անդամակցության փաստաթղթում:  

Որպեսզի վստահ լինեք, որ արդեն գոյություն ունեցող գործողությունների ծրագիրը համապատասխանում է Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում սահմանված նվազագույն պահանջներին, անհրաժեշտ է ստուգել առկա փաստաթղթի համապատասխանությունը Դաշնագրի էներգիայի և կլիմայի փոփոխության մեղմման 10 հիմնական սկզբունքներին (տե′ս ԿԷԶԳԾ մշակման ուղեցույցը, էջ 8):

 

Գործողությունների ծրագիրը պետք է պարունակի հստակ հղում դեպի հիմնական այն պարտավորությունները, որոնք ստանձնում է տեղական ինքնակառավարման մարմինը միանալով Դաշնագրին, այսինքն՝ CO2 արտանետումների կրճատում նվազագույնը 20%-ով մինչև 2020 թ. և/կամ CO2 արտանետումների նվազեցում 30%-ով մինչև 2030թ., ինչպես նաև կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ դիմակայության բարձրացում (ԿԷԶԿՊԳԾ):

  

Ռազմավարական պարտավորություններն անհրաժեշտ է ներդնել կոնկերտ գործողությունների համատեքստ՝ կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարով, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարով: Եթե Ձեր՝ արդեն գոյություն ունեցող գործողությունների ծրագիրը հաշվարկված է ավելի կարճաժամկետ կամ ավելի երկարաժամկետ կտրվածքով, քան Դաշնագրի ժամկետներն են (այսինքն՝ 2020-2030թ.թ.), ապա Ձեզ անպայման անհրաժեշտ է այն հարմարեցնել Դաշնագրի սահմանած ժամանակահատվածներին և Դաշնագրի նպատակը մուտքագրել Ձեր գործողությունների ծրագրի մեջ, որը կհաստատվի ավագանու կողմից:

 

Դրանից բացի, Ձեր գործողությունների ծրագրի սկզունքային դրույթների մասին պետք է տեղեկացնել առցանց ձևաթղթի միջոցով, որը կարող եք գտնել «Իմ դաշնագիրը» բաժնում: Խնդրում ենք կարդալ հաշվետվողականության հրահանգները, որը կարող եք գտնել գրադարանում:

Քանի որ Դաշնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները վերաբերում են տեղական իշխանությունների ամբողջ աշխարհագրական տարածքին, ապա գործողությունների ծրագիրը պետք է ներառի գործողություններ, որոնք ծածկում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորները:

 

Դաշնագրի ստորագրող կողմերը կարող են ազատորեն ընտրել իրենց գործունեության հիմնական ոլորտները: Ըստ էության, սպասվում է, որ գործողությունների ծրագրերի մեծամասնությունը կվերաբերի այն սեկտորներին, որոնք ընդգրկվել են Արտանետումների ելակետային կադաստրում, ինչպես նաև Ռիսկի և խոցելիության գնահատաման շրջանակներում (միայն ԿԷԶԿՊԳԾ-ի համար): Կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմմանն ուղղված քայլերը (և′ ԿԷԶԳԾ-ի և′ ԿԷԶԿՊԳԾ-ի համար). խորհուրդ է տրվում ներառել գործողություններ, որոնք ուղղված են Դաշնագրի անկյունաքարային սեկտորներին.

 

  • Հանրային շենքեր, շինություններ և օբյեկտներ
  • Երրորդային (ոչ համայնքնային) շենքեր, շինություններ և օբյեկտներ
  • Բնակելի շենքեր
  • Տրանսպորտ

 

Կարելի է նաև ներառել այլ ոլորտներում գործողությունները, օրինակ.

 

  • Արդյունաբերություն,
  • Էներգիայի տեղական արտադրություն,
  • Ջերմության/ցրտի տեղական արտադրություն
  • Այլ (օրինակ՝ գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնաբուծություն):

 

Հարմարվողականությանն ուղղված քայլեր (միայն ԿԷԶԿՊԳԾ-ի համար).

 

Այն սեկտորների սահմանումը, որոնք ազդեցություն են ունենում համայնքի կլիմայի փոփոխության հետևանքներին դիմակայության աճի վրա, կախված է տվյալ համատեքստից: Համապատասխանաբար, կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված լուրջ և նպատակաուղղված ռազմավարությունը ներառում է համայնքնային տնտեսության բոլոր ոլորտների՝ հարմարվողականությանն ուղղված քայլերը, որոնց վրա ազդեցություն է գործում կլիմային փոփոխությունը:

 

Ստորև թվարկված են այն կարևոր սեկտորները, որոնք կարող են օգնել բարելավել քաղաքի կայունությունը.

 

  • Ենթակառուցվածք,
  • Կոմունալ ծառայություններ,
  • Հողօգտագործման պլանավորում,
  • Շրջակա միջավայր և կենսաբազմազանություն,
  • Գյուղատնտեսություն և անտառային տնտեսություն,

 

Տնտեսություն:

Քաղաքապետերի դաշնագրին մինչև 2016թ. հոկտեմբեր միացած ստորագրող կողմերը պարտավորություն են ստանձնել մշակել և իրականացնել Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր (ԿԷԶԳԾ) մինչև 2020 թ., քանի որ մինչև 2020թ. գործող Դաշնագիրը դիտարկում է միայն էներգիայի ոլորտը և կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման գործողությունները:  «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նոր նախաձեռնությանը  միացած համայնքները պատասխանատվություն են ստանձնում պատրաստել Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր (ԿԷԶԿՊԳԾ), որն ուղղված է ոչ միայն էներգիայի և կլիմայի փոփոխությա ազդեցության մեղմման ոլորտների խնդիրներին, այլ նաև հարմարվողականությանը՝ մինչև 2030 թ.:

 

Գործողությունների ծրագիրը (ինչպես ԿԷԶԳԾ, այնպես էլ ԿԷԶԿՊԳԾ), այն հիմնարար փաստաթուղթն է, որտեղ ներկայացված է այն, թե ինչպես է Դաշնագիրը ստորագրող կողմն իրագործելու պլանավորված գործողություններ և հասնելու իր նպատակներին: Գործողությունների ծրագիրը ներառում է ներկա իրավիճակի գնահատում, այսինքն՝ Արտանետումների բազային կադաստր, մասամբ քայլերը, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության հետևանքների մեղմմանը (ինչպես ԿԷԶԳԾ-ում, այնպես էլ ԿԷԶԿՊԳԾ-ում), ինչպես նաև Ռիսկի և խոցելիության գնահատականը հարմարվողականության հատվածում (միայն ԿԷԶԿՊԳԾ-ի համար): Բացի դրանից, գործողությունների ծրագրում պետք է հստակ սահմանված լինեն նպատակներն ու խնդիրները, պլանավորվող քայլերը և դրանց իրականացման ժամկետները, ինչպես նաև ստանձնած պարտավորություններն ու սպասվող արդունքները:

 

Գործունեության ոլորտ

 

Քաղաքապետերի դաշնագիրը վերաբերում է տեղական մակարդակում գործողություններին՝ տեղական իշխանությունների լիազորությունների շրջանակում: Այդ պատճառով սպասվում է, որ Դաշնագիրը ստորագրող կողմերը կգործեն իրենց մի քանի հնարավոր դերակատարումներով, կամ ողջ դերակատարությամբ.

 

  • Սպառող և օրինակ ծառայող. բոլոր տեղական իշխանությունները պատասխանատվություն են կրում էներգիայի սեփական սպառման համար: Միևնույն ժամանակ, նրանք կարող են օրինակ ծառայել մյուս սպառողների համար՝ կոչ անելով քաղաքացիներին և այլ հետաքրքրված կողմերին օգտագործել էներգիան ավելի արդյունավետ:
  • Պլանավորող, մշակող և կարգավորող. տեղական իշխանությունների բոլոր մարմինները, որպես կանոն, պատասխանատվություն են կրում քաղաքաշինական, տրանսպորտի և հողօգտագործման քաղաքականության համար: Նրանք ունեն հետևյալ լիազորությունները. օպտիմալացնել նոր շենքերի էներգաարդյունավետությունը, ձեռնարկել քայլեր, որոնք ուղղված են տրանսպորտի կայուն զարգացմանը, ինչպես նաև պլանավորել հարմարվողականության ռազմավարություն: Նրանք սահմանում են տրանսպորտի աշխատանքը, էներգաարդյունավետության ցուցիչները տարբեր ոլորտներում՝ օրինական որոշումների և նորմատիվ փաստաթղթերի ընդունման եղանակով:
  • Արտադրող և մատակարար. տեղական իշխանությունները կարող են գործունեություն ծավալել նաև որպես տեղական արտադրող և ծառայությունների մատակարար՝ խթանելով էներգիայի տեղական արտադրությունը և վերականգնվող էներգիայի օգտագործումը (օրինակ՝ ջերմության և էլեկտրականության համակցված արտադրություն ջերմաէլեկտրակենտրոնից, կենտրոնացված ջերմամատակարարման համակարգեր և այլն):
  • Խորհրդատու և ներշնչման աղբյուր. գործունեություն, որն ուղղված է տեղեկացվածության բարձրացմանը, համարվում է կարևոր նախապայման տեղի հանրության ներգրավվածության և կայուն էներգիայի ու կլիմայի զարգացման քաղաքականության աջակցման հարցում: Տեղական իշխանությունները կարող են գործել որպես խորհրդատու և կրթող մարմին քաղաքացիների և այլ հետաքրքրված կողմերի համար (օրինակ՝ ճարտարապետներ, շինարարներ և այլն):

 

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կապված կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման հարցի հետ, խնդրում ենք օգտվել ԿԷԶԳԾ մշակման ուղեցույցից:

 

Հարմարվողականության հետ կապված ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար օգտագործեք  Քաղաքային հարմարվողականության աջակցման ձեռնարկը:  

Տեղեկատու տվյալների գործիքում ներկայացված են հետրյալ սեկտորները՝ բնակելի շենքեր, ծառայություններ (գրասենյակներ, խանութներ, հիվանդանոցներ, շենքեր/շինություններ), արդյունաբերություն, գյուղատնտեսություն և տրանսպորտ, ինչպես նաև հետևյալ էներգակիրները՝ էլեկտրաէներգիա, ջերմություն/ցուրտ, բնական գազ, հեղուկ գազ, ջեռուցման վառելիք, դիզել, բենզին, ածուխ և հանածո վառելիքի այլ տեսակներ ու բուսական վառելիք/բիովառելիք:

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 12:03

Ի՞նչ է տեղեկատու տվյալների գործիքը

Written by

Տեղեկատու տվյալների գործիքը (ՏՏԳ) մշակվել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ի գրասենյակի կողմից, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվեն հղումային տվյալներ կապված էներգիայի սպառման և CO2 արտանետումների հետ, որոնք անհրաժեշտ են Արտանետումների ելակետային կադաստրի մշակման և Արտանետումների ելակետային կադաստրի մոնիտորինգի իրականացման համար:

 

Գործիքը պարունակում է տվյալների բազա ըստ էներգիայի սպառման ազգային վիճակագրական ցուցանիշների առանձին սեկտորների և էներգիայի սպառողների համար՝ Արևելյան Գործընկերության և Կենտրոնական Ասիայի 11 երկրներից յուրաքանչյուրի համար: Տվյալները ներկայացված են հետևյալ սեկտորների համար՝ բնակելի շենքեր, ծառայություններ (գրասենյակներ, խանութներ, հիվանդանոցներ, շենքեր և շինություններ), արդյունաբերություն, գյուղատնտեսություն և տրանսպորտ:

 

Էներգետիկ ռեսուրսների ցուցակում ներառված է՝ էլեկտրաէներգիա, ջերմություն/ցուրտ, բնական գազ, հեղուկ գազ, ջեռուցման վառելիք, բենզին, դիզել, ածուխ, հանածո վառելիքի այլ տեսակներ և բուսական վառելիք/բիովառելիք:

 

*) Հարկ է նշել, որ այս գործիքը մշակվել է՝ նպատակ ունենալով տրամադրել տեղեկատու տվյալներ այն դեպքերում, երբ բացակայում են արժանահավատ տեղական տվյալներ ըստ կոնկրետ տարիների և/կամ սեկտորների: Դա կարող է հատկապես արդիական լինել փոքր համայնքների համար, որտեղ բացակայում է տեղական մակարդակով տվյալների հավաքագրման մեխանիզմը:

Քաղաքային հարմարվողականության աջակցման գործիքը (Urban Adaptation Support Tool) կոնկրետ քայլերից բաղկացած հրահանգների շարք է, որն օգտակար է Ռիսկի և խոցելիության գնահատման համար: Այս ձեռնարկը աջակցում են ռիսկի և խոցելիության գնահատմանը, ինչպես նաև դրանց արդյունքներից դեպի հարմարվողականությունն ուղղված կոնկրետ քայլերի մշակմանը: 

 

Քաղաքային հարմարվողականության աջակցման գործիքը կարելի է գտնել այստեղ:

Ռիսկի և խոցելիության գնահատումը վերլուծություն է, որը բնութագրում է ռիսկի բնույթն ու մակարդակը պոտենցյալ վտանգների վերլուծության և խոցելիության գնահատման միջոցով, որոնք կարող են վտանգ ներկայացնել մարդկանց համար և կարող են վնաս պատճառել մարդկանց, նրանց սեփականությանը, շրջակա միջավայրին: Այդ վերլուծությունը հնարավորություն է տալիս բացահայտել այն ասպեկտները, որոնք առանձնահատուկ մտահոգություն են պատճառում և հաջորդաբար տեղեկություն տրամադրել դրանց լուծման համար: Այս գնահատականը կարող է ուղղված լինել ռիսկերին, որոնք վերաբերում են արտառոց ջերմաստիճանային կամ ջերմային ալիքներին, երաշտին կամ ջրային ռեսուրսների անբավարարությանը, փոթորիկներին կամ էքստրեմալ եղանակային պայմաններին, անտառային հրդեհների ուժեղացմանը, ծովի մակարդակի բարձրացմանը և ափային էրոզիային (համապատասխան պարագաներում):

 

Ռիսկի և խոցելիության գնահատականը, Արտանետումների ելակետային կադաստրի հետ մեկտեղ ծառայում է որպես մեկնարկային կետ Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի մշակման հարցում:

Բաժանորդագրվեք նորություններին