Ուրբաթ, 14 Հունիսի 2019 12:35

Ինչպե՞ս անդամակցել

Written by

Պետական կառավարման ցանկացած մարմին, որը ցանկանում է դառնալ Դաշնագրի պաշտոնական համակարգող, պետք է իրականացնի հետևյալ գործողությունները.

 

  • Դաշնագրին միանալու համար առցանց ձևի լրացում,
  • Համապատասխան պահանջները հաստատելուց հետո անհրաժեշտ է լրացնել հայտարարությունը, որը Ձեզ կուղարկվի, իսկ այն լրացնելուց հետո անհրաժեշտ է հայտարարությունն ուղարկել Աջակցման կենտրոն (Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։):

 

Համապատասխան ձևով հայտի լրացումից և ստորագրումից հետո Դուք ստանձնում եք պարտավորություններ: Դրանից հետո Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը կստեղծի Ձեր կազմակերպության առցանց պրոֆիլը, որը Ձեզ հնարավորություն կտա ակտիվ մասնակցություն ունենալ Դաշնագրի հանրույթում և կկարողանաք ավելի լավ աջակցել ձեր ասոցացված ստորագրող կողմերին:  

Դաշնագրի համակարգողի առավելությունները տարաբնույթ են.

 

  • Հաստատում և ճանաչում Եվրոպական հանձնաժողովի կողմից:
  • Միջազգային մակարդակով լայնորեն լուսաբանում, հատկապես գործունեության մասին տեղեկատվության տարածում Դաշնագրի կայքում:
  • Եվրոպական գործընկերների հետ փորձի փոխանակման հնարավորություն:
  • Գիտական և տեխնիկական տեղեկատվության ստացում՝ կապված տարբեր գործիքների և մեթոդաբանության հետ:
  • Բանավիճային խմբերին, սեմինարներին և փորձի փոխանակման այլ հարթակներին մասնակցություն:
  • Տարածքային զարգացման կոնսոլիդացում և տեղական ինքնակառավարման մարմինների հնարավորությունների ամրապնդում:

 

Գործնականում Ձեր կազմակերպությունը՝ որպես Դաշնագրի համակիր ունի մուտքի հնարավորություն կայքի «Իմ դաշնագիրը» բաժին՝ պաշտպանված գաղտնաբառով: Ձեր կազմակերպությանը կտրամադրվի Դաշնագրի հանրույթի հետ տեղեկատվության և հիմնական տվյալների փոխանակման հարթակ,  ինչպես նաև կբարելավի Ձեր կազմակերպության տեսողական հասանելիությունը:

 

«Իմ դաշնագիրը» բաժնի միջոցով Դուք կկարողանաք.

 

  • Մշտապես թարմացնել Ձեր պրոֆիլը, ինչպես նաև այն տեղական իշխանությունների պրոֆիլները, որոնք կապված են Ձեր հետ,
  • Առաջարկել ստորագրող կողմերին միանալ Ձեր առցանց պրոֆիլին,
  • Հետևել Ձեզ ենթարկվող ստորագրող կողմի հաջողություններին (ԿԷԶԳԾ, ԿԷԶԿՊԳԾ, մոնիտորինգ...);
  • Ձեզ ենթարկվող ստորագրող կողմի ԿԷԶԳԾ գործողությունների ծրագրի հանձնման ժամկետի՝ 18 ամսով երկարաձգման հարցումի ուղարկում: Տե′ս ինչպես ուղարկել հարցում ժամկետի երկարաձգման մասին:
  • Ձեզ ենթարկվող ստորագրող կողմի մոնիտորինգի հաշվետվության հանձնման ժամկետի՝ 18 ամսով երկարաձգման հարցումի ուղարկում: Տե′ս ինչպես ուղարկել հարցում ժամկետի երկարաձգման մասին:
  • Ապահովել Ձեր լավագույն օրինակների հանրայնացումը (օրինակ՝ Ձեր կատարած հիմնական գործողությունները Դաշնագրի շրջանակներում և դրանից դուրս):
  • Ներուժի փոխանակման համար Հարթակում գտնվող օգտակար ռեսուրսների ներբեռնում և տարածում, ինչպես նաև խմբային քննարկումներին մասնակցություն,
  • Ձեր միջոցառումների մասին տեղեկատվության հրապարակում,
  • Դաշնագրի հանրույթի հետ ցանցային համագործակցություն (համաժողովներ, վեբինարներ, միջոցառումներ…) և ներշնչում այլ մասնակիցների գործունեությամբ:

 

Ներքին ցանցը (էքստրանետ) («Իմ դաշնագիր») և հրապարակային պրոֆիլը կհամադրվեն. տեղեկատվության մեծ մասը, որը Դուք կմուտքագրեք ներքին ցանց, կարտացոլվի նաև կայքում:

Եվրոպական հանձնաժողովն ազգային և տարածքային համակարգողներին համարում է որպես Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակի հիմնական գործընկերներ, քանի որ նրանք ունեն կարևոր դերակատարություն ինքնավար տարածքներում տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապի հաստատման հարցում:

 

Դաշնագրի համակարգողներին առավել բնորոշ են հետևալ գործողությունները.

 

  • Քաղաքապետերի դաշնագրին միանալ ցանկացող համայնքների թվի աճի խթանում, ինչպես նաև արդեն անդամակցող քաղաքապետարաններին (ստորագրող կողմերին) աջակցություն:
  • Տեխնիկական և ռազմավարական աջակցություն այն քաղաքապետարաններին, որոնք ցանկանում են անդամակցել Դաշնագրին, սակայն չունեն բավարար ռեսուրսներ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ գործողությունների ծրագրերի պատրաստման համար:
  • Ֆինանսական աջակցություն ուղիղ ֆինանսավորման միջոցով (դրամաշնորհներ, սուբսիդիաներ և այլն) կամ տեխնիկական աջակցության համար մասնագետների տրամադրում:
  • Այլ ազգային/տարածքային համակարգողների և համակիրների հետ համագործակցություն համատեղ գործողությունների իրականացման նպատակով:
  • Քաղաքապետերի դաշնագրի միջոցառումներին մասնակցություն և այնպիսի միջոցառումների կազմակերպման աջակցություն, որտեղ կարելի է առաջ մղել Քաղաքապետերի դաշնագիր նախաձեռնությունը:
  • Կանոնավոր կերպով Եվրոպական հանձնաժողովին ներկայացնելու համար Դաշնագրի ռազմավարական նպատակների իրագործման և ստացված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում:

 

Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը Համակարգողի՝ նախաձեռնությանը մասնակցությունը կդադարեցնի այն դեպքում, եթե չկատարվեն վերոնշյալ պարտավորությունները:

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 12:33

Ովքե՞ր են Դաշնագրի համակարգողները

Written by

Դաշնագրի համակարգողները պետական մարմիններն են, որոնք ունեն իրավասություն և հնարավորություններ ստանձնել ռազմավարական կառավարում, Քաղաքապետերի դաշնագրի ստորագրող կողմերին և նախաձեռնությանը միանալ ցանկացող քաղաքապետարաններին տրամադրել տեխնիկական և ֆինանսական աջակցություն:

 

Ֆինանսական աջակցությունից բացի համակարգողներն ավանդաբար ստորագրող կողմերին օգնում են CO2 արտանետումների կադաստրի ստեղծման, և/կամ կլիմայի փոփոխությունների հետ կապված ռիսկերի գնահատման, ինչպես նաև ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ գործողությունների ծրագրի իրականացման հարցում:  

 

Եվրոպական հանձնաժողովը Դաշնագրի շրջանակներում ընդունում է երկու տեսակի համակարգողների. 

 

  • Դաշնագրի տարածքային համակարգողներն իշխանության ապակենտրոնացված մարմիններ են, ինչպես օրինակ՝ համայնքները, տեղական իշխանութան մարմինների խմբերը:
  • Դաշնագրի ազգային համակարգողները ազգային, պետական մարմիններ են, ինչպես օրինակ՝ էներգետիկ գործակալությունները և նախարարությունները:

 

Դաշնագրի համակարգողների ցուցակը ներկայացված է այստեղ:

Ես 2015թ. ստորագրել եմ համագործակցության համաձայնագիր և դարձել եմ Դաշնագրի աջակից, արդյոք անհրաժե՞շտ է ինձ անդամակցել նաև նոր նախաձեռնությանը

 

Ոչ, Քաղաքապետերի դաշնագրի գործող աջակիցները, տեղական և տարածաշրջանային էներգետիկ գործակալությունները կամ ասոցացված գործընկերները պարտավորություն չունեն անդամակցելու նոր նախաձեռնությանը: Կազմակերպությունը պահպանում է իր կարգավիճակը և կարող է որոշում ընդունել թարմացնել իր պարտավորությունները ստորագրող կողմերի աջակցության առումով և 2030 թ.-ին առաջադրված նպատակներին հասնելու համար և երբ դա անել, ինչպես նաև մշակել հետագա քայլերը, որոնք ուղղված են հարմարվողականությանը: Սակայն Դուք Ձեր տարածքի անդամներին և ստորագրող կողմերին պետք է խրախուսեք միանալ նոր նախաձեռնությանը, որպեսզի ուժեղացնեք նրանց ձգտումները: 

 

Ես դեռ Դաշնագրի աջակից չեմ, բայց ցանկանում եմ միանալ նոր նախաձեռնությանը: Ինչպե՞ս դա անեմ:

 

Դաշնագրի աջակցողի կարգավիճակ ստանալու կամ Ձեր ունեցած պարտավորությունները թարմացնելու համար մուտք գործեք «Ինչպե՞ս հայտ ուղարկել» բաժին:

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 12:30

Ինչպե՞ս անդամակցել

Written by

Նախաձեռնությանը պաշտոնապես միանալու և աջակցի կարգավիճակ ստանալու համար տեղական իշխանությունների ցանցը պետք է ձեռնարկի հետևյալ քայլերը.

 

  • Լրացնել Դաշնագրին միանալու առցանց ձև,
  • Մասնակցության հաստատումից հետո անհրաժեշտ է լրացնել ստանդարտ Հռչակագիր: Այն լրացվում է անգլերեն լեզվով և, եթե անհրաժեշտ է, Դաշնագրի աջակցի ազգային լեզվով: Սակայն, ամեն դեպքում, պայմանագրի պաշտոնական տարբերակ է համարվում անգլերեն լեզվով տարբերակը:
  • Լրացված փաստաթուղթն ուղարկվում է էլեկտրոնային տարբերակով հետևյալ հասցեով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ առանց ստորագրության, ինչին հաջորդում է համաձայնագրի՝ Եվրոպական հանձնաժողովի կողմից ստորագրումը:

 

Պարտավորությունների ստանձնման՝ լրացված և ստորագրված հայտը ստանալուց հետո Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը  կստեղծի Ձեր կազմակերպության առցանց պրոֆիլ, որը Ձեզ հնարավորություն կտա  Դաշնագրի հանրույթում ակտիվ գործունեություն ծավալել և կօգնի Ձեզ ավելի լավ աջակցել Ձեր ասոցացված ստորագրող կողմերին: 

Դաշնագրի աջակիցները, որոնք կմիանան Նախաձեռնությանը, կստանան մի շարք առավելություններ՝ ներառյալ հետևյալ հնարավորությունները.

 

  • Եվրոպական հանձնաժողովի կողմից ճանաչում,
  • Դաշնագրի հետ կապված միջոցառումների ավելի շատ լուսաբանման հնարավորություն,
  • Այլ քաղաքների ասոցիացիաների հետ փորձի փոխանակում,
  • Մասնակցություն սեմինարներին, բանավիճային խմբերին և այլ տեղեկատվական միջոցառումներին,
  • Տարածքային զարգացման կոնսոլիդացում և տեղական ինքնակառավարման ուժեղացում:

 

Գործնականում, Ձեր կազմակերպությունը՝ որպես Դաշնագրի աջակից, Դաշնագրի կայքի «Իմ Դաշնագիրը» բաժին մուտքի հնարավորություն ունի՝ պաշտպանված ծածկագրով, որը տալիս է տեղեկատվության տարածման հարթակ տեղեկատվության և հիմնական տվյալների փոխանակման համար: Ինչպես նաև ուժեղացնում է ձեր կազմակերպության տեսողական հասանելիությունը: «Իմ Դաշնագիրը» բաժնի միջոցով Դուք կարող եք.

 

  • Ապահովել պրոֆիլի մշտական թարմացում,
  • Ապահովել Ձեր լավագույն օրինակների հրապարակայնացումը (օրինակ՝ Ձեր իրականացրած հիմնական քայլերը) Դաշնագրի հանրույթում և դրա շրջանակներից դուրս,
  • Ներբեռնել և կիսվել Հարթակի օգտակար ռեսուրսներով, ինչպես նաև մասնակցել խմբային քննարկումներին,
  • Ծրագրում հրապարակել տեղեկատվություն Ձեր միջոցառումների վերաբերյալ,
  • Ապահովել ցանցային համագործակցություն Դաշնագրի հանրույթի հետ (ֆորումներ, վեբինարներ, միջոցառումներ …) և ներշնչվել մյուսների գործողություններից:

 

Էքստրանետը` ներքին ցանցը (Իմ Դաշնագիրը) և հրապարակային պրոֆիլը սինքրոնացվում են. տեղեկատվության մեծամասնությունը, որը Դուք մուտքագրում եք ներքին ցանց, արտացոլվում է նաև հանրության համար հասանելի կայքում:

Նորմատիվ, օրենսդրական և ֆինանսական ոլորտներում, որտեղ իրենք աշխատում են, ունենալով փորձագիտական գիտելիքներ, 

 

Դաշնագրի համակիրներն ունեն հրաշալի հնարավորություն ստորագրող կողմերին խորհրդատվություն տրամադրել՝ ցուցաբերելով անհատական մոտեցում և սահմանել գործող նախաձեռենությունների միջև սիներգիան: Նրանք ստորագրող կողմերին կարող են տրամադրել նաև տեխնիկական աջակցություն: Առաջադրանքները, որոնք իրենց վրա են վերցնում Դաշնագրի համակիրները, հետևյալներն են.

 

Նպաստել Քաղաքապետերի դաշնագրի նախաձեռնությանը, մոբիլիզացնել գործող և պոտենցյալ ստորագրող կողմերին (ազգային կամ տարածաշրջանային համատեքստում Դաշնագրի գովազդային նյութերի ադապտացիայի, կայքի միջոցով, սեմինարների ու միջոցառումների ընթացքում իրազեկման ճանապարհով):

 

Աջակցել Դաշնագրի ստորագրող կողմերին և նրանց տրամադրել խորհրդատվություն:

 

Աջակցել փոխանակումներին և կիսվել գիտելիքներով, փորձով, հաջողված փորձով, գործիքներով ու ռեսուրսներով, որոնք օգտակար են ստորագրող կողմերի համար:

 

Համագործակցել այլ աջակիցների հետ և Դաշնագրի ազգային/տարածաշրջանային համակարգողների հետ, ստորագրող կողմերի և հետաքրքրված կողմերի հետ, Դաշնագրի հետ առնչվող քաղաքական գործիչների հետ՝ նպատակ ունենալով խթանել համատեղ գործունեությունը և ցուցաբերել համակարգման մոտեցում:

 

Աջակցություն ցուցաբերել Դաշնագրի անդամներիn կայուն էներգետիկ զարգացմանը, կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությանն ուղղված քայլերի իրագործման ճանապարհին,

 

Մասնակցել Քաղաքապետերի դաշնագրի միջոցառումներին, ինչպես նաև օգնել գտնել այնպիսի միջոցառումներ, որոնց ընթացքում կարելի է Դաշնագիրն առաջ մղել:

 

Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակ երկու տարին մեկ ներկայացնել հաշվետվություններ, որոնք վերաբերում են նախաձեռնության շրջանակում ձեռնարկված քայլերին, ինչպես նաև մասնակցել Դաշնագրի ռազմավարության իրագործման գործընթացին:

 

Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը կդադարեցնի Դաշնագրի համակրի մասնակցությունն այն դեպքում, երբ համակիրը չիրագործի վերը նշված պարտավորությունները:

Ուրբաթ, 14 Հունիսի 2019 12:28

Ովքե՞ր են Դաշնագրի աջակիցները

Written by

Դաշնագրի աջակիցներ են համարվում տեղական և տարածքային միավորումները և տեղական իշխանությունների (տեղական ինքնակառավարման մարմինների) ասոցիացիաները, որոնք իրենց հնարավորություններն ու կապերն օգտագործում են Քաղաքապետերի դաշնագրի նախաձեռնությունն առաջ մղելու համար և աջակցում են Ստորագրող կողմերին Դաշնագրով ստանձնած՝ իրենց պարտավորությունների իրականացման գործընթացում:

 

Աջակիցների ցանկը ներկայացված է այստեղ:

Հորիզոն 2020-ը  հետազոտությունների և  նորարարության ԵՄ խոշորագույն ծրագիր է`շուրջ  80 միլիարդ եվրո բյուջեով, նախատեսված 7 տարվա համար (2014 -2020 թթ.): Ծրագիրն ունի երեք հիմնական առաջնահերթություններ՝ գիտության խթանում, արդյունաբերական առաջնորդություն և սոցիալական խնդիրների լուծում: Այս առաջնահերթությունները տարածվում են տարբեր ոլորտների վրա: Այդ ոլորտներից երկուսը հետաքրքրում են տեղական իշխանություններին՝ «Անվտանգ, մաքուր և արդյունավետ էներգիա» ու «Խելացի, էկոլոգիական և համապարփակ տրանսպորտ»:

 

«Անվտանգ, մաքուր և արդյունավետ էներգիայի» ոլորտում տեղական իշխանությունների համար սահմանված առաջնահերթությունները հետևյալն են. 

 

  • Էներգաարդյունավետություն՝ EE-5, EE-6, EE-8, EE-9, EE-10, EE-11, EE-15, EE-19, EE-22, EE-23, EE-24, EE-25.
  • Մրցունակ, ցածր ածխածնային էներգիա՝ LCE-21
  • Խելացի քաղաքներ և հանրություն՝ SCC-1, SCC-02 SCC-03
  • Այլ գործողություններ՝ B.1.4. Կայուն էներգիայի ոլորտում նորարարական ֆինանսավորում (Ֆինանսական գործիք EIB-ELENA)

 

«Խելացի, էկոլոգիական և համապարփակ տրանսպորտի» ոլորտի հիմնական առաջնահերություններից, որոնք սահմանվել են «Մոբիլությունը՝ որպես աճի հիմնական գործոն» մրցույթի ընթացքում, հետևյալներն են.

 

  • Քաղաքային մոբիլություն՝ MG5.2, MG-4.4, MG-4.5
  • Ենթակառուցվածք: MG-5.3
  • Տրանսպորտային խելացի համակարգեր՝ MG-6.1, MG-6.2, MG-6.3
  • Սոցիալ-տնտեսական և վարքագծային հետազոտություն և հեռանկարային միջոցառումներ՝ ուղղված քաղաքականության մշակմանը՝ MG-8.4, MG-8.5

 

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար.

 

  • Տե′ ս Հորիզոն 2020-ի շրջանակներում անցկացված բոլոր միցույթներն այստեղ:
  • Ընդհանուր տեղեկատվություն Հորիզոն 2020 ծրագրի մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչպես հայտ ուղարկել ֆինանսավորման համար, կարելի է գտնել այստեղ:

 

էներգաարդյունավետության ոլորտին վերաբերող մրցույթի հետ կապված ցանկացած հարցով տեղեկատվություն կարելի է ստանալ՝ նամակ ուղարկելով հետևյալ էլեկտրոնային հասցեով  Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ կամ դիմելով Ձեր երկրի Հորիզոն 2020 ազգային հաղորդակցային կենտրոնին:

Բաժանորդագրվեք նորություններին