Դաշնագրի ստորագրող կողմերը պետք է կատարեն հետևյալ գործողությունները.
- Մուտք գործեք «Իմ Դաշնագիր»,
- Անցեք «Գործողութունների իմ ծրագիրը»>«Կայուն էներգետիկ զարգացման իմ գործողությունների ծրագիր» և ընտրեք նախկինում կատարված անհրաժեշտ գործողությունը, որն ընդգծված է որպես Լավագույն փորձ՝ սեղմելով «աստղիկի» վրա: Խնդրում ենք ուշադրություն դարձրեք, որ կարելի է ներկայացնել միայն այն գործողությունները, որոնք ներկա ժամանակում դիտարկվում են:
Ձեր տեղեկատվությունը լրացրեք անգլերեն լեզվով. կարճ նկարագրեք ընտրված գործողությունը, այդ թվում CO2 արտանետումների կրճատմանն ուղղված հիմնական տվյալները, էներգախնայողությունը, վերակագնվող էներգիայի արտադրությունը, իրականցման արժեքը, և/կամ աշխատատեղերի ստեղծումը:
Դաշնագրի համակարգողները և աջակիցները պետք է կատարեն հետևյալ գործողությունները.
- Մուտք գործեք «Իմ Դաշնագիր»,
- Անցեք «Իմ լավագույն փորձը»> «Ավելացնել նոր լավագույն փորձ»,
- Ձեր տեղեկությունները լրացրեք անգլերն կամ ռուսերեն լեզուներով, այդ թվում այն ստորագրող կողմերի կարճ նկարագրությունը և նրանց գործողությունները, որոնց վերաբերում է Լավագույն փորձը:
Նշում: Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակն իրավունք ունի ձեր կողմից ներկայացված լավագույն փորձը հեռացնել վեբ-կայքից այն դոպքում, երբ տեղեկությունն ամբողջական չէ և/կամ գործողությունները չեն գտնվում իրականացման փուլում:
Ինչպե՞ս ուղարկել Մոնիտորինգի համար նախատեսված ձևի հանձնման ժամկետի երկարաձգման մասին հարցումը:
Written by Anna ZenzinaՄոնիտորինգի համար նախատեսված ձևի հանձնման ժամկետի երկարաձգման մասին հարցում ուղարկելու համար անհրաժեշտ է ներկայացնել հակիրճ բացատրություն, որի վրա էլ հիմնված է հարցումը: Այն պետք է ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեով: Երբ հարցումը բավարարվի, Դուք կստանաք հաստատում:
Եթե Դուք անհատ ստորագրող կողմ եք (այսինքն՝ չեք ենթարկվում Դաշնագրի որևէ պաշտոնական համակարգողի).
Անհատ Ստորագրող կողմերին կարող է տրամադրվել ժամկետի 9-ամսյա երկարաձգում, եթե իրավիճակը չի գտնվում տեղական իշխանության վերահսկողության ներքո, եթե երկարաձգումը կապված է մոնիտորինգային հաշվետվության լրացման և դրա՝պաշտոնական ժամկետներում հանձնման հետ:
Եթե Դուք ենթարկվում եք Դաշնագրի պաշտոնական համակարգողին.
Եթե Ձեզ աջակցում է Դաշնագրի պաշտոնական համակարգողը, ապա համակարգողը կարող է աջակցություն ստացող բոլոր ստորագրող կողմերի համար խնդրել ժամկետի 18-ամսյա երկարաձգում:
Ինչպե՞ս ներկայացնել իրականացման մասին հաշվետվություն
Written by Anna ZenzinaԴաշնագիրը ստորագրող կողմերին անհրաժեշտ է օգտագործել հանձնման առցանց համակարգը, որը գտնվում է Դաշնագրի կայքում և ունի սահմանափակ հասանելիություն՝ «Իմ դաշնագիրը»: Այդ ընթացակարգը բաղկացած է հետևյալ քայլերից.
- Ձեր նույնականացման տվյալների օգնությամբ մուտք գործեք «Իմ Դաշնագիրը» բաժին: Դուք կարող եք ցանկացած պահի վերականգնել գաղտնաբառը «գրանցվել» բաժնում:
- Անգլերեն լեզվով լրացրեք «Մոնիտորինգի համար նախատեսված ձևը»- սեղմեք «Իմ հաջողությունները» > «Սկսել» կամ «Մոնիտորինգի համար նախատեսված ձև» կոճակը գլխավոր էջի վերևի երկնագույն մենյուում: Ընտրեք՝ ուզո՞ւմ եք արդյոք մոնիտորինգ իրականացնել գործողությունների մասին հաշվետվությունների միջոցով (բացառությամբ Արտանետումների մոնիտորինգային կադաստրի), կամ Ամբողջական հաշվետվության միջոցով (կցելով առնվազն մեկ թարմ Արտանետումների մոնիտորինգային կադաստր): Խնդրում ենք հաշվի առեք, որ բոլոր կանաչ դաշտերը պարտադիր լրացման են: Նաև հիշեք, որ Դուք պետք է ներկայացնեք առնվազն երեք քայլ որպես հաջողված օրինակ:
- Ներբեռնեք Ձեր Մոնիտորինգային հաշվետվությունը (ընտրովի): Մոնիտորինգի համար նախատեսված ձևը լրացնելիս, եթե ցանկանում եք ներառել Ձեր Մոնիտորինգային հաշվետվության փաստաթուղթը, սեղմեք «Ներբեռնել մոնիտորինգային հաշվետվության փաստաթուղթը» կոճակը և այն ներբեռնեք PDF ձևաչափով: Եթե Դուք չեք ցանկանում դա անել, սեղմեք «Անցնել հանձնմանը» կոճակը:
- Առցանց հաստատեք Ձեր մոնիտորինգային հաշվետվության հանձնումը. սեղմեք «հանձնել», որպեսզի մոնիտորինգի համար Ձեր լրացրած ձևը պաշտոնապես լինի ընդունված: 2017 թ. ներդրվել է ձևի լրացուցիչ ստուգման համակարգ և այն հնարավորություն է տալիս գտնել սխալներն ու անհամապատասխանությունները: Դրա համար Ձեզ անհրաժեշտ է սեղմել «Տե′ս ծանուցումների ստուգաթերթիկը»: Համակարգը զուգահեռ կաշխատի առցանց դիմումների բազայում, որը մշակել և կառավարում է Եվրոպական Հանձնաժողովի միավորված հետազոտական կենտրոնը:
Խնդրում ենք օգտվել «Հաշվետվությունների ձեռնարկից», առցանց ձևի լրացման քայլերի մասին ձեռնարկից, որոնք տեղադրված են Դաշնագրի կայքում:
Ի՞նչ պետք է ներառի իրականացման մասին հաշվետվությունը և ե՞րբ պետք է այն ներկայացնեք:
Written by Anna ZenzinaԿա Դաշնագրի ստորագրող կողմի մոնիտորինգի երկու տարբերակ.
1) Գործողությունների մասին հաշվետվություն
Գործողությունների ծրագրի ներկայացումից հետո ամեն երկու տարին մեկ Դաշնագրի ստորագրող կողմերը պետք է կատարեն իրականացված գործողությունների մոնիտորինգ՝ գործողությունների մասին հաշվետվության տեսքով: Այն ներառում է.
Գործողությունների իրականացման կարգավիճակի մասին հաշվետվություն, հարմարվողականության գնահատման սանդղակի համապատասխան թարմացված տեղեկատվության տրամադրում, ռիսկերի և խոցելիության գնահատական, ինչպես նաև հարմարվողականությանն ուղղված քայլերի աղյուսակի թարմացում:
2) Ամբողջական հաշվետվություն
Գործողությունների ծրագրի ներկայացումից հետո ամեն չորս տարին մեկ Դաշնագրի ստորագրող կողմերը պետք է ներկայացնեն առավել քանակական հաշվետվություն, այն է՝ ամբողջական հաշվետվությունը.
Արտանետումների մոնիտորինգային կադաստր և կատարված քայլերի թվային արդյունքներ. օրինակ՝ էներգախնայողություն, վերականգնվող էներգիայի արտադրություն, CO2 արտանետումների կրճատում:
Հարմարվողականության գնահատման սանդղակին համապատասխան թարմացված տեղեկատվություն, ռիսկերի և խոցելիության գնահատական, ինչպես նաև հարմարվողականությանն ուղղված 3 հիմնական քայլերի արդիականացում:
Վերոնշյալ հաշվետվությանը ներկայացվող պահանջները նվազագույնն են, միևնույն ժամանակ և′ գործողությունների հաշվետվությունը, և′ ամբողջական հաշվետվությունը կարելի է ներկայացնել այն հաճախականությամբ, որը Ստորագրող կողմը համարում է նպատակահարմար, որպեսզի հասկանա, թե որքան հաջողակ է առաջ գնում իր պարտավորությունների կատարման ճանապարհին: Խնդրում ենք այցելել «Հակիրճ տեղեկատու մոնիտորինգի հարցերով» և «Քաղաքապետերի դաշնագիր կլիմայի և էներգիայի համար նախաձեռնության պահանջներ» բաժիններ, որոնք կարելի է գտնել Դաշնագրի կայքում:
Արդյունքների մոնիտորինգն ու գնահատականը կարևոր փուլ են համարվում հիմնական արդյունքների ապահովման և Գործողությունների ծրագրի մշտապես կատարելագործման համար (այն դեպքում, երբ անհրաժեշտ կլինի կիրառել շտկմանն ուղղված քայլեր): Դաշնագրի ստորագրող կողմերը պարտավորվում են կանոնավոր կերպով ներկայացնել իրականացման մասին հաշվետվություն, որպեսզի ներկայացնեն ընդհանուր տեղեկություն CO2 արտանետումների կրճատման արդյունքների և ձեռնարկված քայլերի մասին: Այլ տեղեկատվություն կարելի է ստանալ Հակիրճ տեղեկատուից:
Ի՞նչ անել, եթե CO2 գազի արտանետումների կրճատման համար Դուք այլ ժամկետներ ունեք. ոչ 2020 թ. կամ 2030թ.:
Written by Anna Zenzina2020 և 2030 թթ. Քաղաքապետերի դաշնագրով սահմանված Ձեր պարտավորությունների կատարման ժամկետներն են: Այդ պատճառով էլ բոլոր Ստորագրող կողմերն իրենց նպատակները պետք է սահմանեն՝ հաշվի առնելով 2020 և/կամ 2030 թթ.: Օրինակ, եթե Ձեր տեղական իշխանության մարմինն իր առջևւ երկարաժամկետ նպատակ է դրել, որը դուրս է գալիս 2030թ. ժամկետներից, ուստի բացի այդ պետք է սահմանել նաև միջնաժամկետ նպատակ 2020 կամ 2030 թվականի համար՝ Դաշնագրով սահմանված Ձեր պարտավորություններից կախված: ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ-ի ձևում Դուք ունեք հնարավորություն սահմանել նպատակը 2020, 2030 թվականի համար, ինչպես նաև ավելի երկարաժամկետ նպատակ (ընտրովի) Ձեր ընտրությամբ: Դա կարող եք կատարել «Ռազմավարություն» բաժնում:
Ինչպե՞ս ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ ձևում հաշվարկել CO2 գազի արտանետումների՝ սպասվող վերջնական կրճատման ծավալը՝ ըստ սեկտորների
Written by Anna ZenzinaԱրտանետումների ծավալների կրճատման հաշվարկները (ԿԷԶԳԾ-ի համար մինչև 2020թ. և ԿԷԶԿՊԳԾ-ի համար մինչև 2030թ.) անհրաժեշտ է ներկայացնել «Գործողությունների ծրագրի հիմնական տարրերը» աղյուսակի վերջին սյունակում՝ առցանց ձևի մեջ: Դաշնագրի ստորագրող կողմերը կարող են որոշում ընդունել այս հաշվարկները կատարել կամ «համեմատելով բազային տարվա մակարդակի հետ» (տե′ս տարբերակ 1), կամ «հիմնվելով վերջին տարվա արդյունքների վրա՝ ըստ կադաստրի» (տե′ս տարբերակ 2):
***
Օրինակ՝
Բազային (ելակետային) տարի՝ 1990
CO2 արտանետումների ընդհանուր ծավալը ելակետային տարում՝ 1 միլիոն տոննա
CO2 արտանետումների կրճատման ընդհանուր նպատակ՝ 25% մինչև 2020 թ., այսինքն՝ 250 000 տոննա
CO2 արտանետումների ընդհանուր ծավալը 2009 թվականին՝ 900 000 տոննա՝ ըստ CO2 արտանետումների վերջին կադաստրի:
***
Տարբերակ 1. Վերցրեք Ձեր Արտանետումների ելակետային կադաստրի արդյունքները որպես հիմք և գնահատեք յուրաքանչյուր սեկտորի ներդրումը CO2 գազի արտանետումների կրճատման ընդհանուր նպատակին հասնելու գործում:
Այս տարբերակի համաձայն՝ CO2 արտանետումների գումարային կրճատումը, որը սպասվում է տարբեր սեկտորներում, պետք է համապատասխանի CO2 արտանետումների կրճատման ընդհանուր նպատակին: Վերոնշյալ օրինակում այդ թիվը 250,000 տոննան է:
Տարբերակ 2. Որպես հիմք վերցրեք Ձեր Արտանետումների վերջին կադաստրը և գնահատեք յուրաքանչյուր սեկտորի սպասվող ներդրումներն ու ջանքերը, որոնք դեռ անհրաժեշտ են 2020թ. ընդհանուր նպատակին հասնելու համար: Այս տարբերակի համաձայն՝ CO2 արտանետումների գումարային կրճատումը, որը սպասվում է տարբեր սեկտորներում, պետք է համապատասխանի մնացած ջանքերին: Վերոնշյալ օրինակում այդ թիվը 150.000 տոննան է, քանի որ Դուք արդեն 1990 թ. սկսած հասել եք CO2 արտանետումների կրճատման սահմանին՝ 100.000 տոննա, ուստի Դուք «միայն» նպատակադրվում եք CO2 գազի արտանետումների հետագա կրճատմանը՝ ընդհանուր 150.000 տոննայի մակարդակով: Այդ տարբերակը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե Դուք վերջերս կատարել եք արտանետումների կադաստրի մոնիտորինգ և դրա հաշվետվությունը ներկայացրել եք ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ ձևում:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
- Այսպիսի հաշվարկները սեկտորալ մակարդակում պարտադիր են, հատկապես այն սեկտորներում, որտեղ նախատեսել եք քայլեր Ձեր գործողությունների ծրագրում:
- Եթե Դուք բազային տարին ընտրել եք վերջին տարիներից, ուստի այս երկու տարբերակները պետք է հանգեցնեն նույնական թվերի ստացման: Այս տարբերակներն ուղղված էին նրան, որպեսզի թեթևացնեն քաղաքների աշխատանքը, որոնք ընտրել են բազային տարին վաղ անցյալից (օրինակ՝ 1990 թ.):
Գրաֆիկական արտահայտությունը, որը հիմնված է այս թվերի վրա, կհրապարակվի Քաղաքապետերի դաշնագրի կայքում՝ Ստորագրող կողմերի պրոֆիլներում:
Ձեր ԿԷԶԿՊԳԾ-ն ներկայացնեու համար անհրաժեշտ է.Ձեր ԿԷԶԿՊԳԾ-ն ներկայացնեու համար անհրաժեշտ է.
ԿԷԶԿՊԳԾ ներկայացման գործընթացը ներկայումս գտնվում է մշակման փուլում: Այս աշխատանքը ենթադրում է ԿԷԶԳԾ առցանց ներկայացման գոյություն ունեցող ձևի արդիականացումը՝ համայնքների մինչև 2030թ. հանձնառությունների և հարմարվողականության սկզբունքների ներառման նպատակով: 2016թ. ընթացքում
ԿԷԶԿՊԳԾ առցանց ձևը հասանելի կլինի Դաշնագրի էլեկտրոնային գրադարանում միայն EXCEL ֆորմատով: Դաշնագրի նոր ստորագրողները կարող են օգտագործել EXCEL տարբերակը, որպես աշխատանքային գործիք, ինչպես նաև 2017 թ. վերջին եռամսյակից հետո հասանելի դառցող հաշվետվությունների ներկայացման նոր ձևաչափի հետ ծանոթանալու նպատակով:
Միևնույն ժամանակ, նոր ստորագրողները կկարողանան վերբեռնել ցանկացած փաստաթղթեր, օրինակ, հարմարվողականության ռազմավարությունը, որպես ներկայում գործող ԿԷԶԳԾ-ի առցանց ձևի ներկայացման ընթացակարգի մաս: Նոր ստորագրող կողմերը կարող են նաև օգտագործել ԿԷԶԳԾ ներկա ձևը, որպեսզի ներկայացնեն տեղեկություն մինչև 2030թ. (2020թ. փոխարեն) նախատեսված կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված միջոցառումների մասին: Այնուամենայնիվ, նրանք պետք է լրացնեն մնացած մասերը, որոնք վերաբերում են կլիմայի փոփոխության հարմարվողականության, նրանից հետո, երբ ԿԷԶԿՊԳԾ ձևը հասանելի դառնա 2017թ.:
ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ ձևը լրացնելիս արդյոք ստորագրող կողմերը պե՞տք է հաշվետվություն ներկայացնեն նաև արդեն իրականացված միջոցառումների վերաբերյալ, որոնք հանգեցրել են CO2 գազի արտանետումների կրճատմանը:
Written by Anna ZenzinaԵթե Դուք արդեն իրականացրել ենք արտանետումների կրճատմանն ուղղված միջոցառումներ, և արդյունքներն արդեն տեսանելի են՝ համեմատելով Արտանետումների ելակետային կադաստրի բազային տվյալները բազային կադաստրի վերջին տվյալների հետ, ապա Դուք կարող եք նկարագրել այդ գործողությունները նաև մոնիտորինգային հաշվետվություններում: Պարտադիր չէ, որ իրականացված միջոցառումների մասին հաշվետվություն ներկայացնեք գործողությունների ծրագրի ձևում, քանի որ այդ փուլում Դուք դեռ պլանավորում եք միջոցառումներ, որոնք ուղղված են հիմնական նպատակի իրականացմանը: Եթե, այնուամենայնիվ, Դուք որոշեք նախորդ գործողությունները ներառել գործողությունների ծրագրում, ապա կարող եք Ձեր ձևում ներառել դրանցից որոշները՝ որպես «Հաջողված փորձ»: Այդ քայլերը կարելի է ավելի մանրամասն լուսաբանել «Լավագույն փորձի» կատալոգում, որը գտնվում է Դաշնագրի կայքում:
ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ ձևը լրացնելիս անհրաժե՞շտ է արդյոք, որ Դաշնագրի ստորագրող կողմը հաշվետու լինի միայն Արտանետումների ելակետային կադաստրի (ԱԵԿ) տվյալներով, թե՞ նրանք կարող են կիսվել նաև այլ՝ արդեն գոյություն ունեցող կադաստրներով՝ բազային տարվանից սկսած:
Written by Anna ZenzinaԴաշնագրի ստորագրող կողմը, ներկայացնելով իր գործողությունների ծրագիրը, պետք է լրացնի Արտանետումների ելակետային կադաստր (ԱԵԿ) հատվածը՝ որպես իր լրացրած ձևի մի հատված: Բացի այդ, շատ ցանկալի է, որ նրանք ներառեն նաև իրենց հետագա կադաստրների մասին տեղեկատվություն, այսպես կոչված Արտանետումների մոնիտորինգային կադաստրում, եթե այդպիսիք ունեն (հիմնականում, ամենաթարմերը):
Օրինակ՝ Դաշնագրի մի քանի ստորագրող կողմեր ստեղծել են 1990 թվականի Արտանետումների ելակետային կադաստր, իսկ հետո իրենց գործողությունների ծրագրի ձևում ներառել են արտանետումների ավելի թարմ կադաստրներ:
Քաղաքապետերի դաշնագրին գործողությունների ծրագրի պաշտոնական հանձնումը տեղի է ունենում առցանց ձևի միջոցով, որը տեղադրված է Դաշնագրի կայքի սահմանափակ հասանելիություն ունեցող հատվածում՝ «Իմ դաշնագիր»:
ԿԷԶԿՊԳԾ ձևի EXCEL տարբերակը տեղադրված է կայքի գրադարանում և այն կարելի է ներբեռնել: EXCEL տարբերակը առցանց ձևի օֆլայն աշխատանքային տարբերակն է, որն անհրաժեշտ է լրացնել անգլերեն կամ ռուսերեն լեզվով և հանձնել առցանց ռեժիմով: Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ EXCEL տարբերակում մուտքագրված տվյալները հնարավոր չէ տեղափոխել առցանց հարթակ և հակառակը:
More...
Քաղաքապետերի դաշնագրի հաշվետվության ձևերը կառուցվածքային առումով ստորագրող կողմերին հնարավորություն են տալիս ընդհանրացնել իրենց գործողությունների ծրագրերի հիմնական տարրերը և մոնիտորինգի փուլում հետևել, որպեսզի դրանք իրականացվեն: Այդ ձևերը մշակել են Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակը և Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնը տեղական և տարածքային մարմինների փորձագիտական խմբի հետ համատեղ:
Գործողությունների ծրագրի հանձնման (պետական լեզվով) ժամանակ ստորագրող կողմերը պետք է լրացնեն առցանց ձևը, որը կարելի է գտնել Դաշնագրի վեբ-կայքի սահմանափակ հասանելիություն ունեցող և վերահսկվող հատվածում. «Իմ դաշնագիրը» անգլերեն կամ ռուսերեն լեզվով: Միայն այս գործընթացի ավարտից հետո է տեղի ունենում Քաղաքապետերի դաշնագրին գործողությունների ծրագրի պաշտոնական հանձնումը:
ԿԷԶԳԾ ձևը, որը տվյալ պահին օգտագործվում է Քաղաքապետերի դաշնագրի շրջանակներում մինչև 2020 թ. հանձնառություններ ստանձնած համայնքների կողմից, պարունակում է հետևյալ հիմնական մասերը.
- Ընդհանուր ռազմավարություն. այն սահմանում է CO2 գազի արտանետումների կրճատման ընդհանուր նպատակը, տեսլականը, աշխատակիցների տեղաբաշխումը և ֆինանսական հնարավորությունները, հետաքրքրված կողմերի և քաղաքացիներ ներգրավումը:
- Արտանետումների կադաստրներ. դրանք ցույց են տալիս էներգիայի վերջնական սպառման ներկայիս մակարդակը և դրա հետ կապված CO2 գազի արտանետումները էներգակիրների և սեկտորների կտրվածքով:
- Գործողությունների ծրագիր. այն ներկայացնում է հիմնական քայլերի ցանկը, որոնք ուղղված են ընդհանուր ռազմավարության իրագործմանը, ինչպես նաև ժամանակային շրջանակները, ստանձնած պարտավորությունները, սահմանված բյուջեն ու ազդեցության գնահատականը:
Խնդրում ենք ծանոթանալ վեբ-կայքում հասանելի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի իրականացման և մոնիտորինգի հաշվետվողականության հարցերով ուղեցույց» ձեռնարկի հետ՝ քայլերի հետ կապված համապատասխան ցուցումներ ստանալու համար:
Քաղաքապետերի դաշնագրին անդամակցող համայնքների կողմից օգտագործած ԿԷԶԿՊԳԾ ձևը, որը ներառում է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության հետ կապված գործողություններ մինչև 2030 թ., բաղկացած է հետևալ մասերից.
Նախաբան.
- Ռազմավարություն. այն ներկայացնում է ընդհանուր ռազմավարությունը, որն ուղղված է Դաշնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրագործմանը՝ կապված մեղմման և հարմարվողականության հետ: Այստեղ ներառված է նաև տեսլականը, CO2 գազի արտանետումների կրճատմանը և հարմարվողականությանն ուղղված նպատակ (ները), գործընկերների ներգրավման մոտեցումները, ֆինանսական հնարավորությունների նկարագրությունը և հետաքրքրված կողմերի և քաղաքացիների ներգրավման մոտեցումները:
Մաս 1. Էներգիա և կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում
- Արտանետումների կադաստր. այն ցույց են տալիս էներգիայի վերջնական սպառման ներկայիս մակարդակը և դրա հետ կապված CO2 գազի արտանետումները էներգակիրների և սեկտորների կտրվածքով:
- Մեղմման միջոցառումներ. այստեղ ներկայացված է հիմնական քալերի ցանկը, որոնք ուղղված են ընդհանուր ռազմավարության իրագործմանը, ինչպես նաև ժամանակային շրջանակները, ստանձնած պարտավորությունները, սահմանված բյուջեն ու ազդեցության գնահատականը:
Մաս 2. Կլիմայի փոփոխության հարմարվողականություն
- Հարմարվողականության գնահատման սանդղակ. այն ներկայացնում է կարճ ակնարկ հարմարվողականության գործընթացների հետ կապված տեղական իշխանությունների կատարած աշխատանքների իրավիճակի վերաբերյալ:
- Ռիսկ և խոցելիություն. ներկայացնում է պոտենցյալ սեկտորներն ու ռիսկի մակարդակը, որը կապված է կլիմայի փոփոխության հետ:
- Հարմարվողականությանն ուղղված միջոցառումներ. ներկայացնում է այն հիմնական քայլերը, որոնք ուղղված են ընդհանուր ռազմավարության տեսլականին, ինչպես նաև ժամկետները, ստանձնած պարտավորությունները, սահմանված բյուջեն, սպասվող քայլերի ռիսկերն ու խոցելիությունը:
- Ցուցանիշներ. օգտագործվում է որպես ստուգողական ցուցակ և ծառայում է որպես հարմարվողականության ու կլիմայի փոփոխության մեղմման տեղական համակարգային պլանի ստեղծման համար ներշնչման աղբյուր:
Խնդրում ենք մուտք գործել «Քաղաքապետերի դաշնագիր կլիմայի և էներգիայի համար»՝ վեբ-կայքի գրադարան քայլերի վերաբերյալ ցուցումներ ստանալու համար:
Ձևում ներառված հիմնական տեղեկատվությունը բերված է գրաֆիկական ձևաչափով, որը հետո հայտնվում է յուրաքանչյուր ստորագրող կողմի՝ Քաղաքապետերի դաշնագրի վեբ-կայքում գտնվող պրոֆիլում:
Ի՞նչ է տեղի ունենում ԿԷԶԳԾ-ի հանձնումից հետո՝ ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ գնահատում
Written by Anna ZenzinaԱռցանց ձևաչափով Ձեր Գործողությունների ծրագրի հանձնումից հետո «Իմ Դաշնագիր» բաժնում Ձեր գործողությունների ծրագրի հաշվետվություններն ավտոմատ կերպով կներկայացվեն գրաֆիկի միջոցով Դաշնագրի վեբ-կայքում գտնվող Ձեր պրոֆիլում: Բացի այդ, ցանկության դեպքում Ձեր կողմից ներբեռնված բոլոր փաստաթղթերը կարող են հասանելի լինել Ձեր հրապակային պրոֆիլում:
Դրանից հետո գործողությունների ծրագիրն ուղարկվում է գնահատման, որը կատարում է Եվրոպական հանձնաժողովի Ուսումնասիրությունների միավորված կենտրոնը: Այն կստուգի Ձեր ծրագիրն՝ ըստ չափանիշների համապատասխանության և Ձեզ կուղարկի հաշվետվություն՝ մեկնաբանություններով:
Գնահատումը հիմնականում կատարվում է այն նկարագրության հիման վրա, որը ներկայացված է ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ առցանց ձևում: Այդ պատճառով Դաշնագրի բոլոր ստորագրող կողմերը պետք է ուշադրություն դարձնեն, որ ձևում ներկայացված տեղեկատվությունը համընկնի ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ փաստաթղթում ներկայացված տեղեկատվության հետ:
Պահանջվող չափանիշները հետևյալն են.
1) Գործողությունների ծրագիրը պետք է հաստատված լինի ավագանու կամ այլ համարժեք մարմնի կողմից:
2) Գործողությունների ծրագրում հստակորեն պետք է արտացոլված լինեն Դաշնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմման (այսինքն՝ CO2 գազի արտանետումների կրճատում առնվազն 30% մինչև 2030թ.) և հարմարվողականության հետ կապված:
3) Գործողությունների ծրագիրը պետք է հիմնված լինի Արտանետումների ելակետային կադաստրի արդյունքների և Կլիմայական ռիսկի ու խոցելիության գնահատականի (գնահատականների) վրա:
4) Կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքների մեղմման բաժնում Գործողությունների ծրագիրը պետք է ներառի գործունեության հիմնական սեկտորները (համայնքային շենքեր, շինություններ և օբյեկտնոր, ոչ համայնքային (ծառայության բնագավառի) շենքեր և շինություններ, բնակելի շենքեր և տրանսպորտ):
ա) Արտանետումների ելակետային կադաստրը պետք է ներառի չորս անկյունաքարային սեկտորներից երեքը:
բ) Գործողությունները, որոնք ուղղված են Կլիմայի փոփոխությունների ազդեցության մեղմմանը, պետք է ներառեն չորս անկյունաքարային սեկտորներից առնվազն երկուսը:
Դաշնագրի Ստորագրող կողմի հետ կապ կհաստատեն, եթե համարեն, որ առցանց ձևն ամբողջական չէ կամ եթե անհրաժեշտ կլինի որոշ տեղեկատվություն ավելացնել:
Նշում.
ԿԷԶԳԾ /ԿԷԶԿՊԳԾ վերլուծության մոտավոր ժամկետը վեց ամիս է:
Ձեր գործողությունների ծրագրի գնահատականի մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար Դուք կարող եք կապ հաստատել Ուսումնասիրությունների միավորված կենտրոնի (ՈՒՄԿ) հետ հետևյալ հասցեով Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։:
Եթե Ձեր գործողությունների ծրագրի համակարգմամբ զբաղվում է Ձեր երկրում Դաշնագրի համակարգողը, այդ դեպքում ՈՒՄԿ-ն կարող է կատարել խմբային վերլուծություն, որպեսզի ավելի հեշտությամբ ներկայացնի իր մեկնաբանությունները: Եթե Ձեր շրջանը/ռեգիոնը մշակել է համատեղ մոտեցում ստորագրող կողմերին Գործողությունների ծրագրի պատրաստման հարցում օգնելու համար, ապա խնդրում ենք Ձեզ կապ հաստատել ՈՒՄԿ-ի հետ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ (ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացված է այստեղ):
Ի՞նչ անել, եթե ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ն ժամանակին չի հանձնվել:
Written by Anna ZenzinaԵթե Դաշնագրի ստորագրող կողմը չի ուղարկել հարցում ժամկետի երկարաձգման մասին.
Ստորագրող կողմին հնարավորություն է տրվում մեկ անգամ երկարաձգել ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի հանձնման ժամկետը այն պայմանով, որ ստորագրող կողմը ինչպես որ պահանջվում է կլրացնի առցանց հարցման ձևը ժամկետի երկարացման մասին: Խնդրում ենք, ուշադրություն դարձնել հաճախ տրվող հարցերի «Ինչպե՞ս ուղարկել ձեր ԿԷԶԳԾ-ի հանձնման ժամկետի երկարաձգման մասին հարցում»:
Եթե Դաշնագրի ստորագրող կողմին արդեն տրամադրվել է ժամկետի երկարաձգում:
Նախաձեռնության միջազգային հաջողությունը և վստահությունը կախված է պարտավորությունների կատարումից, որոնք ստանձնում են ստորագրող կողմերը: Եվրոպական հանձնաժողովը, ընդունելով այն ջանքերը, որոնք տեղական ինքնակառավարման մարմինները ներդնում են իրենց պարտավորությունների կատարման համար և հավատարիմ մնալով Քաղաքապետերի դաշնագրի՝ պայմանագիրը խզելու մասին պաշտոնական տեքստին (*), փաստաթուղթը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում դադարեցնում է ստորագրող կողմի գործունեությունը: Սակայն Քաղաքապետերի դաշնագրի գործող ստորագրող կողմի կարգավիճակը կարող է վերականգնվել ցանկացած պահի այն պայմանով, որ քաղաքապետարանը կատարի իր հիմնական պարտավորությունները և ինչպես որ հարկն է ներկայացնի գործողությունների ծրագիրն առցանց ռեժիմով մեր ընդհանուր ցանցի միջոցով («Իմ Դաշնագիր» բաժին):
____________________________________________________________
(*) Կարճ մեջբերում Դաշնագրի պաշտոնական տեքստից (էջ7):
Մասնակցության դադարեցում չկատարման դեպքում. Ստորագրող կողմերը համաձայն են, որ նրանք կզրկվեն նախաձեռնության մասնակցությունից Քաղաքապետերի դաշնագրի գրասենյակի կողմից նախապես ուղարկված գրավոր ծանուցման հիմքով, եթե վերոնշյալ փաստաթղթերը (այսինքն՝ Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը և դրանց իրականացման հաշվետվությունները) չներկայացվեն սահմանված ժամկետներում: Այսպիսի ընթացակարգն ապահովում է թափանցիկության ավելի բարձր մակարդակ և անաչառություն մյուս ստորագրող կողմերի համեմատությամբ, որոնք կատարում են իրենց պարտավորությունները:
_____________________________________________________________
Ծանոթագրություն. Նոր, ամբողջովին ավտոմատացված և թափանցիկ ընթացակարգի համաձայն՝ տեղեկատվությունն այն մասին արդյոք ստորագրող կողմը կատարո՞ւմ է իր պարտավորություները, հրապարակային է և գտնվում է ստորագրող կողմի անհատական պրոֆիլում. տե′ս Ստորագրող կողմերի ցուցակը: Այն դեպքում, երբ Ստորագրող կողմի անդամակցությունը դադարեցվում է, նրա պրոֆիլը դառնում է անհասանելի այսպիսի ծանուցմամբ՝ «Ստորագրող կողմի գործունեությունը դադարեցվել է. հանձնման ժամկետը լրացել է»:
Ինչպե՞ս հարցում կատարել ձեր ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի հանձնման ժամկետի երկարացման մասին
Written by Anna ZenzinaԴաշնագրի ստորագրող կողմերը պետք է Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր (ԿԷԶԳԾ) ներկայացնեն մեկ տարվա ընթացքում, իսկ Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիր (ԿԷԶԿՊԳԾ) պետք է ներկայացնեն երկու տարվա ընթացքում՝ սկսած Դաշնագրին պաշտոնապես միանալու տարվանից (Դաշնագրին պաշտոնապես միանալու ամսաթիվը ավագանու որոշման ամսաթիվն է): Եթե ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ն չի կարող ավարտին հասցվել սահմանված ժամկետներում, ապա Դուք պետք է հարցում կատարեք ժամկետների երկարացման մասին: Դրա համար Ձեզ առաջարկվում է լրացնել առցանց հարցման ձև ժամկետի երկարացման մասին, որը հասանելի է «Իմ Դաշնագիրը» բաժնում (Քաղաքապետերի դաշնագրի վեբ-կայքի ընդհանուր ցանցում):
Եթե Դուք անհատ ստորագրող կողմ եք (չեք ենթարկվում տարածքային համակարգողին).
Հնարավոր է Ձեզ տրամադրվի ժամկետի 9 ամսով երկարացում, եթե կան խանգարող հանգամանքներ, որոնք տեղական իշխանությունների վերահսկողությունից դուրս են և որոնց պատճառով էլ հետաձգվում է ԿԷԶԳԾ/ԿԷԶԿՊԳԾ-ի ներկայացումը:
Վերջնաժամկետը 9 ամսով երկարաձգելու ընթացակարգ.
- Անցեք «Իմ Դաշնագիրը» բաժին և մուտք գործեք Ձեր նույնականացման տվյալների միջոցով:
-Սեղմեք «Իմ գործողությունների ծրագիր» > «Հարցում ուղարկել ժամկետի երկարացման մասին» և լրացրեք ձևը (բոլոր դաշտերը, որոնք աստղանիշով * են նշված, պարտադիր լրացման դաշտեր են): Հարցումը պետք է պարունակի ժամկետի երկարաձգման հիմնական պատճառները:
- Սեղմեք «Հարցում ուղարկել ժամկետի երկարաձգման մասին»: Դուք (և մյուս կոնտակտային անձինք, որոնք ասոցացվում են այս պրոֆիլի հետ) էլեկտրոնային փոստով կստանաք հաստատում մեկ օրվա ընթացքում:
Եթե Դուք ենթարկվում եք Դաշնագրի տարածքային համակարգողին, ապա Դուք կարող եք նրան խնդրել վերջնաժամկետի՝ 18 ամսով երկարաձգման մասին:
Վերջնաժամկետը 18 ամսով երկարաձգելու ընթացակարգ.
- Մուտք գործեք դեպի «Իմ Դաշնագիրը» բաժին, օգտագործելով Ձեր անձնական գաղտնաբառը:
-Սեղմեք «Իմ ստորագրող կողմերը» > «Հարցում ուղարկել ժամկետի երկարաձգման մասին» և լրացրեք ձևը (բոլոր դաշտերը, որոնք աստղանիշով * են նշված, պարտադիր լրացման դաշտեր են): Հարցումը պետք է պարունակի ժամկետի երկարաձգման հարցում ուղարկելու հիմնական հիմքերը և կարճ նկարագրություն այն մեխանիզմների, ծառայությունների մասին, որոնք մշակվել են ԴՏՀ-ի կողմից ստորագրող կողմերի աջակցության համար:
-Սեղմեք «Ժամկետի երկարաձգման մասին հարցում ուղարկել» կոճակը: Ժամկետի երկարաձգումը ավտոմատ կերպով կտրամադրվի ասոցացված քաղաքապետարաններին: Դուք (և ձեր տարածքի քաղաքապետարանները) էլեկտրոնային փոստով կստանաք հաստատում մեկ օրվա ընթացքում: